ԲԱՔՎՈՒՄ ՃԻՇՏ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՄՈՌԱՑԵՔ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ
24.09.2016 13:03

   Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած զորահանդեսի ժամանակ §Искандер¦ օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի ցուցադրությունը որոշակի անհանգստություն է առաջացրել Հայաստանի հարեւան երկրներում: Դա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին, որտեղ գոնե արտաքուստ փորձում են ցույց չտալ իրենց խուճապը: Եթե պաշտոնական Բաքուն դեռ լռում է եւ վերջինիս խուճապը մատնում է ռազմական գերատեսչության պաշտոնյաների  ու պաշտոնական քարոզչամեքենայի պահվածքը, որոշ ռազմական փորձագետներ չեն խորշում բացեիբաց արտահայտել այն: Օրինակ, ադրբեջանցի ռազմական փորձագետ Թելման Աբիլովը հայտարարել է, թե §Искандер¦-ների

հայտնվելը Հայաստանում մեծ սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի համար: Նրա խոսքով, այդպիսով հայկական կողմը հասկացնում է, որ Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է մոռանա Արցախի մասին:

Աբիլովը գնում է, որ այդ վտանգի մասին պետք է բացեիբաց խոսել: §Նման վտանգի առկայությունը ժողովրդից չի կարելի թաքցնել¦,- ասել է ռազմական փորձագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է սկսի ակտիվորեն ամրապնդել զինված ուժերի ներուժը: §Այդ հրթիռների հայտնվելը Հայաստանում վերջ է դնում բոլոր բանակցություններին: Այլ կերպ դա չի կարելի ընկալել¦- ասել է Աբիլովը՝ հավելելով, թե ոչ մի երաշխիք չկա, որ այդ հրթիռները շուտով չեն տեղադրվի Ստեփանակերտում եւ այլուր: Այսպիսով, նրա խոսքերից եւս կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանում լրջորեն անհանգստացած են, սակայն այդ փաստը փորձում են թաքցնել:

Ադրբեջանցի մեկ այլ ռազմական փորձագետ՝ Ուզեիր Ջաֆարովը, եւս գտնում է, որ նման հրթիռներ ձեռքբերելով՝ Հայաստանը ասում է, որ Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ մոռանա Արցախի մասին: Սակայն, սրա հետ մեկտեղ նա կոչ է անում չվհատվել:

Եթե զորահանդեսին Ադրբեջանում տեսածից հետո փորձում էին իրենց մխիթարել՝ հայտարարելով, թե §Искандер¦-ները Հայաստանին չեն պատկանում, այլ 102-րդ ռազմակայանինն են, որը դրանք տրամադրել է սոսկ ցուցադրելու եւ վերադարձնելու համար, ապա այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ այդ համակարգերը պատկանում են Հայոց բանակին, Բաքվում, պարզապես, պապանձվել են:

Հարեւան Վրաստանում եւս խոստովանում են, որ նման հրթիռների ձեռքբերումը մեծացնում է Հայաստանի ներուժը: Այսպես, վրացի ռազմական փորձագետ Գեորգի Ինաուրին կարծիք է հայտնել, որ դա հայկական կողմին ինքնավստահություն է հաղորդում: Նրա խոսքով, նման հզոր զենքի առկայությունը նույնիսկ պտտեցնելու է որոշ տաք գլուխներ եւ Երեւանին ռազմական հռետորաբանության առիթ է տալու: Իր հերթին, §Ռեզոնանսի¦ պարբերականը իր վերջին հոդվածում մտահոգություն է հայտնում, որ եթե Հայաստանը որոշի §Искандер¦-ներով կամ §Точка-У¦ համակարգերով հարվածներ հասցնել Մինգեչաուրի ջրամբարի, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին կամ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին, դրանից կտուժի նաեւ Վրաստանը:

Թուրքական լրատվամիջոցները եւս անդրադարձել են §Искандер¦-ների գնման փաստին: Լրատվամիջոցների մեկը նույնիսկ քարտեզի վրա ներկայացրել է այդ համակարգերի հասանելիության շառավիղը՝ արձանագրելով, որ դրանց հրթիռները կարող են հասնել մինչեւ Սեբաստիա եւ Թուրքիայի այլ կենտրոնական շրջաններ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ առաջին անգամ ցուցադրված §Искандер¦-ները Բաքվի մոտ վերացրել են սուր ճոճելու ցանկությունը, ինչով նա զբաղված էր, հատկապես, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Վերջին զորահանդեսի միջոցով Հայաստանն առանց որեւէ մի կրակոց արձակելու Ադրբեջանին խաղաղություն է պարտադրում:

 armtimes.com

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter