ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ |
26.09.2016 11:23 |
Սեպտեմբերի 22-ին և 23-ին Ասկերանի շրջանի Ասկերանի, Խրամորթի և Խնապատի համայնքներում անցկացվեց ՔՊ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի թեման էր շրջանի ՔՊ ղեկավար կազմի և բնակչության գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման և հակառակորդի հարձակման ժամանակ ու հարձակման հետևանքների վերացման ընթացքում: Ուսումնավարժությանն ընդգրկված էին Ասկերանի շրջանի ՔՊ ղեկավար կազմը, ԱԻ բաժինը, տարահանման հանձնաժողովը, ՔՊ ծառայությունները, շրջանի Ասկերանի, Խրամորթի, Խնապատի համայնքների ՔՊ ղեկավար կազմը, ՔՊ կազմավորումները, ՏՀԿ անձնակազմը և բնակչությունը: Ուսումնավարժության նպատակներն էին ստուգել շրջանի ՔՊ համակարգի ղեկավար մարմինների պատրաստությունը խաղաղ պայմաններից ռազմական դրության անցնելու ժամանակ: Կատարելագործել շրջանի համայնքների ՔՊ ղեկավար մարմինների և ուսումնավարժությունում ընդգրկված շտաբերի պետերի, ծառայությունների ՔՊ պետերի ունակությունները, հակառակորդի հարձակման սպառնալիքի և հարձակման դեպքում ՔՊ միջոցառումների իրականացման աշխատանքներում: Կատարելագործել ՔՊ ղեկավար կազմի և կազմավորումների ունակությունները խոցման օջախում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում: Ուսուցանել բնակչությանը հակառակորդի հարձակման սպառնալիքի և հարձակման դեպքում ճիշտ գործելու, արագ կողմնորոշվելու և առաջին ինքնաօգնության ցուցաբերման ժամանակ, ստուգել բնակչության ազդարարման համակարգը: Ուսումնավարժություններն անցան երեք փուլով և տևեցին երկու օր: Ինչպես տեղեկացրեց ՀՇՈՒ ղեկավարման շտաբի պետ Գարիկ Պետրոսյանը՝ երկօրյա ուսումնավարժություններն Ասկերանի, Խրամորթի և Խնապատի համայնքներում անցան պատշաճ մակարդակով, մասնակիցները կազմակերպված ձևով կարողացան դուրս գալ ստեղծված արտակարգ իրավիճակներից: Լրիվությամբ տիրապետելով գործին`կարողացան փրկել մարդկային կյանքերը, իսկ կորուստները հասցնել նվազագույնի: Ինչ խոսք, քաղպաշտպանության բնագավառում պաշտպանված է նա, ով իրազեկված է: Իսկ շրջանի Ասկերան, Խրամորթ և Խնապատ համայնքներում կայացած միջոցառումները վկայում են այն, որ դպրոցներում և հիմնարկ-ձեռնարկություններում անընդհատ տարվում են համապատասխան դասընթացներ և արդյունքում գրանցվեց լավ գնահատական: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |