ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔԱՋ ՏԱՆԿԻՍՏԻ ՀԵՏ
07.10.2016 16:29

  Ինչպիսի երջանկություն մեզ համար, որ այսօր շրջապատված ենք այնպիսի տղաներով, ովքեր շարունակում են պատվով կրել հայրենիքի իրական զինվորի կոչումը, որը վաստակել են իրենց անբասիր կենսագրությամբ ու անցած մարտական ուղով: Արցախյան պատերազմի այդ հերոս տղաներն այսօր կենդանի լեգենդներ են մատաղ և երիտասարդ սերունդների համար: Նրանց նմանվել, նրանցից սովորել և իրական պատմությունն իմանալ է ուզում ներկա սերունդը:

Վերջերս Ասկերանի §Տանկ¦ հուշահամալիրում կազմակերպվեց մի յուրօրինակ հայրենասիրական դաս-միջոցառում Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտների և Արցախյան ազատամարտի վետերան Աշոտ Սարգսյանի մասնակցությամբ: Դպրոցականները հավաքվել էին մեծարելու քաջ ազատամարտիկին և լսելու նրա մարտական ուղու պատմությունը: Աշակերտներին ուղեկցում էին դպրոցի զինղեկ Արման Ավանեսյանը, դասղեկներ Մարիետտա Մելքումյանը և Լուսինե Բադալյանը:

Հետաքրքրությունից վառվում էին երեխաների աչքերը, նրանք անխոս լսում էին օրվա հերոսին, իրենց մեջ պահելով բազմաթիվ հարցեր, որ հետո էին տալու:

Արցախյան պատերազմի թոհ ու բոհով անցած, տակավին երիտասարդ տարիքում մարտական մկրտություն ստացած Աշոտ Սարգսյանին մի յուրահատուկ հուզմունք էր պատել: Ամեն անգամ հիշելով 1992 թվականի հունիսի 12-ի չարաբաստիկ օրը` իրեն ծանոթ սարսուռներով է պատվում: Չէ որ այդ օրն իր աչքի առաջ նա կորցրեց իր տանկային անձնակազմի տղաներին:

§Այդ օրը թշնամին Աղդամի կողմից հարձակում էր սկսել Ասկերանի ուղղությամբ: Հրաման էինք ստացել առաջ գնալ: Տանկի անձնակազմով բարձրացանք բլուրը և հանկարծակիի եկանք: Թշնամին չորս տեխնիկայով արդեն այնտեղ էր: Մենք տեսնում էինք, թե ինչպես էին տանկերի փողերն ուղղված դեպի մեզ: Երեքով էինք` ես, Արմեն Անտոնյանը և Համլետ Ավագյանը: Խփեցինք, սակայն պարզվեց, որ նրանք վայրկյան առաջ էին ընկել… Րոպեների ընթացքում մեր տանկն սկսվեց վառվել: Կրակների միջով մի կերպ դուրս եկա, տեսա Համլետը գետնին պառկած գալարվում էր կրակների մեջ, նա դեռ ողջ էր: Նորից բարձրացա տանկ` տեսնելու թե ինչպես է Արմենը: Ավա¯ղ, նա անմիջապես էր խփվել: Նորից իջա: Համլետն օգնություն էր կանչում, ես նրան հորդորում էի վեր կենալ և մի 100 մետր բերեցի ինձ հետ: Սակայն նա չէր կարողանում ոտքի վրա կանգնած մնալ, իսկ իմ ձեռքերը լիովին այրվել էին…Մի կերպ հասա Ասկերան և ասացի, որ տղաներն այնտեղ են, օգնություն է պետք: Ինձ հասցրեցին զինվորական հոսպիտալ, այնուհետև երկարատև բուժում ստացա Երևան քաղաքում: Երբ վերադարձա, երկար ժամանակ չէին ուզում ասել, որ Համլետին փրկել չկարողացան: Հետո իմացա… Իմացա նաև, որ Համլետի հետ զոհվել են օգնության գնացած Ազատը, Կարենը, Վալերիկը: Հոշոտվել ու խոշտանգվել էին նրանց մարմինները և օրեր անց հանձնվել հարազատներին¦,-պատմում է հրաշքով փրկված  տանկիստը:

Աշակերտները տպավորված նայում էին հերոսին, և հաջորդում է հարցերի տարափը:

-Այսօր մենք հպարտ ենք, որ ունենք արժանի հերթափոխ: Դուք եք մեր հուսալի ապագան, մեր ուժն ու հավատը: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այսօր Հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած են մեզանից ավելի հայրենասեր և քաջարի տղաներ,- ավելացրեց Աշոտ Սարգսյանը:

Մարիետտա Մելքումյանն իր խոսքում ասաց.

-Գաղտնիք չէ, որ հայրենասիրությունը յուրաքանչյուր արցախցու միս ու արյան մեջ է` ժառանգած իրենց հերոս ապուպապերից: Այսօր մենք ներկա եղանք իսկական հայրենասիրական դասի, որին աշակերտները մասնակցեցին մեծ հետաքրքրությամբ: Նրանք ոգևորվեցին մեր ազատամարտի հերոսի կենդանի պատմություններով: Պատմության դասերն ավելի լավ սերտելու և երբեք չմոռանալու համար, ես որպես դասղեկ, իմ դաստիարակչական աշխատանքների հիմքում դնում եմ սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որոնք կատարում եմ զինղեկ Արման Ավանեսյանի հետ համագործակցելով: Հերթական այս միջոցառումը շատ հետաքրքիր էր: Այն գնահատելու համար միայն պետք է տեսնել երեխաների վառվող աչքերը…

Ինչ խոսք, երեխաները վառվում էին հայրենասիրությամբ: Նրանք հիացած էին ազատամարտիկ-տանկիստի քաջագործություններով:

Դպրոցականները մեզ հետ կիսեցին իրենց ապրումները։ §Մենք հոգու խորքում լուռ նախանձում էինք նրան, որովհետև թշնամու հետ կռվելու, հակահարված տալու հնարավորություն է ունեցել: Կլանված լսում էինք ²ñó³ËÛ³Ý ³½³ïամարտի մասնակցին և մեծ ոգևորություն էր շնչում մեր մարմնի ամեն մի մասնիկը, և արտաշնչում հայրենասիրություն: Հայրենասիրություն, որ կարմիր թելի պես ձգվում է հեռավոր հորիզոններով և միախառնվում հավերժությանը:

²նձրև էր մաղում: àõ µնությունն էլ` ունկնդիր քաջն արցախցու պատմություններին, կարծես թե կիսում էր կորստյան ցավը: Ցասումն ու վրեժխնդրությունն էր թևածում մեր ներաշխարհում, և մենք այրվում էինք պատասխանատվությամբ. չէ որ մերն է հերթը սուրբ պարտքի: Պարտք, որ պետք է վերադարձնենք սրբազան հողին ու բազմապատկված հանձնենք սերունդներին: Սա է մեր հավերժության գաղտնիքը¦…

Արդարև, Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ Սարգսյանի հետ այս  հանդիպումը հավերժ  կմնա խնապատցի դպրոցականների հիշողության մեջ: Քանզի դա մի հանդիպում էր հրաշքով փրկված և հաշմանդամ դարձած, կյանքի փորձություններին դիմակայած և այսօր լավատեսությամբ պարուրված մի մարդու հետ: Մարդ, ով անտեսելով իր հաշմված առողջությունը` խրախուսում է երիտասարդներին. §Մենք` նախկին ազատամարտիկներս, միշտ պատրաստ ենք պաշտպանելու հայրենի հողը, լինել առաջապահ դիրքում կանգնած զինվորի կողքին: Ատամներով կպահպանենք մեր սուրբ երկրի ամեն մի թիզ հողը¦:

Գնահատենք և հարգենք մեր բոլոր ազատամարտիկներին…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter