ԱՐՑԱԽԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՍԿԵՐԱՆԻ ԵՎ ԻՎԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԵՏ
07.10.2016 16:37

   Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Իվանյանի և Ասկերանի համայնքներում՝ մասնակցելով նորակառույց ջերմոցների բացման արարողությանը և խորհրդակցություն ունենալով շրջանի համայնքապետների ու խոշոր ֆերմերների հետ:

Ա. Հարությունյանը, Իվանյան համայնքում մասնակցելով §Արտ-Ռիտ¦ ՍՊ ընկերության կողմից հիմնադրած նորակառույց ջերմոցների բացման արարողությանը, կարևորել է ջերմոցային տնտեսությունների դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում և ընդգծել, որհատկապես խրախուսելի է, որ ընկերության կողմից մեծ ուշադրություն է դարձվել նորագույն տեխնոլոգիաների կիրառման վրա:

Գործադիր իշխանության ղեկավարն այցելել է նաև Իվանյան համայնքում գրեթե շահագործման պատրաստ գինու նոր գործարան և, ներդրողների ուղեկցությամբ, ծանոթացել դրա արտադրական հնարավորություններին:

Այնուհետև Ա. Հարությունյանը ուղևորվել է Ասկերան շրջկենտրոն, որտեղ հանդիպել է շրջանի համայնքապետների և խոշոր հողագործների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության հայեցակարգի հետ կապված մի շարք հարցեր: Վարչապետը նշել է, որ հարցի կապակցությամբ արդեն քննարկումներ են եղել կառավարությունում և Մարտունու շրջանում: Նրա խոսքով՝ այդ ձևաչափով հանդիպումները շարունակվելու են նաև հանրապետության մյուս շրջաններում:

Բացի գիտական ու փորձագիտական շրջանակների ընդգրկումից, հայեցակարգի մշակման գործում առանձնահատուկ դեր ունեն նաև հանրային այսօրինակ բաց քննարկումները: Այս կարևոր նախաձեռնությունը ոլորտի հետագա զարգացման համար կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականության կողմնորոշիչ փաստաթուղթն է լինելու առաջիկա տասնամյակներին»,-ասել է վարչապետը և ներկաներին կոչ արել առաջարկների տեսքով ակտիվորեն ներգրավվել հայեցակարգի մշակման աշխատանքներում:

Ա. Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է ընդունվելիք հայեցակարգի վերաբերյալ իր մոտեցումները՝ առանձին-առանձին անդրադառնալով հողագործության, այգեգործության, անասնաբուծության և մեղվաբուծության ոլորտներին: Նա նշել է, որ պետք է փոխվեն եղած մոտեցումները, և գյուղատնտեսությամբ զբաղվեն միայն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ունեցող անձինք:

Փոխվելու են նաև կառավարության մոտեցումները, և առաջիկայում աջակցություն են ստանալու միայնայն ֆերմերները, ովքեր կհետևեն ագրոկանոնների արդի պահանջներին: Այլապես, չնայած մեր ունեցած գյուղատնտեսական մեծ ներուժին, մենք շարունակելու ենք շուկայում անմրցունակ և ցածր բերքատվությամբ մթերքներ արտադրել»,- շեշտադրել է վարչապետը:

Ակտիվ քննարկման պայմաններում ներկաները հնչեցրել են որոշ հարցեր ու առաջարկներ և վարչապետից ստացել սպառիչ պատասխաններ: Գործադիր մարմնի ղեկավարը նաև հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ բարձրացված մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

ԱՀ կառավարության աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter