ԲԵՐՔԻ ՏՈՆ - 2016 |
14.10.2016 10:47 |
մրցակցության մեջ մտնելով։ Խորհրդանշական էր զարդարված Ասկերանի տաղավարը, որի հսկայական սեղան-ծառը ծանրաբեռնված էր ղարաբաղյան կոլորիտը ներկայացնող բազմապիսի մթերքներով։ Արցախի հոգևոր հովիվ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհավորեց ներկաներին գյուղատնտեսի մասնագիտական տոնի առթիվ և կատարեց օրհնության արարողակարգ՝ օրհնելով ղարաբաղցու բազկի ուժն ու փառաբանելով ամենակարղ բարձրյալին՝ առատ բերք ու բարիքի համար։ Ապա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ պետական պաշտոնյաներն ու Հայաստանի Հանրապետությունից ժամանած հյուրերը շրջեց տաղավարներով, ծանոթացան յուրաքանչյուր շրջանից ներկայացրված բերք ու բարիքի տեսականիներին, հարկ եղած դեպքում տվեցին որոշակի խորհուրդներ։ Բավականին հարուստ տեսականիներով էր հանդես եկել Ասկերանի շրջանը։ Ասկերանի տաղավարում Բակո Սահակյանին դիմավորեցին §Բերդ¦ ժողգործիքների համույթի ուրախ նվագի և §Ասկերան¦ երգի կատարումների ներքո։ 2016 թվականի գյուղատնտեսական տարին, կարելի է համոզված ասել, որ բերքառատ է։ Ասել է թե՝ աշխատասիրութունն ու հողի լեզուն իմանալը նպաստեց բարձր բերքատվությանը։ Տոնավաճառում գործող գներն ի տարբերություն շուկայականի ցածր էին։ Տոնավաճառի կազմակերպումը մայրաքաղաքի սրտում, մայրաքաղաքի բնակիչների համար մասնավորապես, մեծ հնարավորություն է ընձեռում ձմռանը նախապատրաստվելու համար։ Օրն աստիճանաբար անցնում էր, սպառվում էին գյուղացու արդար քրտինքի արդյունքներն ու տրամաբանական ավարտին էր մոտենում տոնավաճառը։ Գյուղատնտեսի օրվան և բերքին տոնին նվիրված միջոցառման վերջում յուրաքանչյուր շրջանից ընտրվեց լավագույն տաղավար, որոնք պարգևատրվեցին դրամական պարգևով։ Մեր շրջանի լավագույն տաղավար ճանաչվեց Խանցքի տաղավարը։ Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է, որը կերակրում է երկրի բնակչությանը։ Ու այն մարդը, ով զբաղվում է գյուղատնտեսությամբ, նշանակում է մշտապես կանգնած է նրա սահմանների պաշտպանության դիրքերում։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |