ՄԵՂՈՒ - 2016 |
03.11.2016 22:54 |
Մրցույթն առաջին անգամ տեղի ունեցավ 2014թ հոկտեմբերի 30-ին։ Նրան մասնակցելու համար գրանցվել էր Հայաստանի և Արցախի 962 դպրոցների 3-12-րդ դասարանների ավելի քան 44 700 աշակերտ: Ասկերանի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը շնորհավորելով երեխաներին մրցույթին մասնակցելու համար՝ բացատրեց մրցույթի կանոնները։ -Մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր և գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար,- ասաց Աիդա Գյանջումյանը՝ հորդորելով աշակերտներին համակ ուշադրությամբ ընթերցել առաջադրանքները և հիմնվել սեփական գիտելիքների իմացության վրա։ Այս մրցույթի առավելությունը նաև այն է, որ մասնակցության նախապայման չկա և անցկացվում է երեխաների համար հարազատ միջավայրում՝ դպրոցում: Մեղուն բոլոր դպրոցներում իրականացվում է նույն օրը։ Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ: Ա. Գյանվումյանը նաև աշակերտներին հաջողություն մաղթեց և արժանի հաղթանակ։ Մրցույթի նախորդ տարվա հաղթող Ալեքսանդր Շահրամանյանը բացեց կնքված ծրարները։ Նա նաև երեխաներին բաժանեց ՙԱյբ՚ հիմնադրամի կողմից նախատեսված հուշանվերները, որոնք նախատեսված են մրցույթին մասնակցող բոլոր երեխաների համար։ Հիմնադրամը մրցույթի հաղթողներին՝ կապված դրանց թվաքանակից հանձնում է նաև թանկարժեք նվերներ։ Մնում է հուսալ, որ մեր աշակերտները կկարողանան լավագույնս դրսևորվել և դպրոցի պատմության մեջ նոր հաղթական էջ ավելացնել։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |