Վիտալի Բալասանյանը՝ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
03.11.2016 23:11

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Նույն օրը նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի քաղաքական գործունեությունը սկսվում է դեռևս 1991թ., երբ նա ընտրվում է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Այնուհետև երկու անգամ ևս Բալասանյանը պատգամավորի մանդատ է զբաղեցրել Արցախի օրենսդիր մարմնում։

2005թ. խորհրդարանական ընտրություններում §ՀՅԴ-Շարժում-88¦ դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2010թ. պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով։

2010-2012թթ. հանդիսանում էր §Դաշնակցություն¦ խմբակցության անդամ։

2007-2010 եղել է նաև ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2012 թ. ապրիլի 28-ին Վիտալի Բալասանյանն իր թեկնածությունն է առաջադրել ԼՂՀ նախագահի ընտրություններում։ 2012թ.-ից՝ ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր։

PanARMENIAN.Net

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter