ՊՈՒՐԱԿԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
18.11.2016 10:59 |
Ասկերանի կենտրոնում պուրակի շինարարական և բարեկարգման աշխատանքներն ամիսներ առաջ էին մեկնարկել։ Ասկերանցիներն անհամբերությամբ հետևում էին այդ աշխատանքներին ներքին հպարտությամբ ու ուրախությամբ, որ վերջապես քաղաքն ունենալու նման շքեղ տեսքով պուրակ։ Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Ասկերանի պուրակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ÂÂ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Շահրամանյանը, ԱԺ պատգամավորներ, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ասկերանցիներ։ Բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի Մե կենտրոնի երիտասադրության հարցերի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը, փաստելով, որ ասկերանցիների համար պարուկը մեծ նվեր է՝ ազատ ժամանցը հետաքրքիր կազմակերպելու և անցկացնելու համար։ Նորակառույց պուրակի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին իր օրհնության խոսքն ուղղեց Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Արթուր Սարկավագ Խունոյանը։ Նա նաև օրհնեց բոլոր նրանց, ովքեր նախաձեռնեցին ու կատարեցին նման բարի գործ։ Շինարարական և բարեկարգման աշխատանքների արդյունքում նախկին պուրակի անշուք տեսքից ոչինչ չի մնացել։ Պուրակում առկա է կանաչ գոտի, տեղադրվել է երկու ցայտաղբյուր, իսկ նախկին հուշաղբյուրը վերանորոգել առավել շքեղ տեսք է ստացել։ Պուրակում տեղադրվել են բազմաթիվ նստարաններ,առկա են աղբամաններ։ Առանձնահատուկ է պուրակի տեսքը երեկոյան ժամերին, երբ միացվում է արտաքին լուսավորությունը։ Տարածքի երկու մուտքերից մեկը նախատեսված է տեղաշարժման սահմանափակ կարողություններով անձնաց համար։ Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ողջունելով ներկաներին Արցախի անառիկ դարպաս հանդիսացող Ասկերանում ասաց, որ այսուհետ պուրակը կդառնա Ասկերանի այցեքարտերից մեկը, ինչպես նաև համոզմունք հայտնեց, որ այն կլինի երիտասարդների համար հետաքրքիր ժամանցի և տարբեր միջոցառումների կազմակերպման վայր։ -ԱպրիլյանÂÂÂ իրադարձություններից հետո նման ծրագրերն անհրաժեշտ են բոլորիս համար, քանզի դրանք յուրօրինակ հավատ են ներշնչում դեպի լուսավոր ապագա,- ասաց Սամվել Աղաջանյանը քաղաքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնելով Արցախի կառավարությանը՝ պետական բյուջեից հատկացված միջոցներով Ասկերանում պուրակ կառուցելու համար, ինչպես նաև քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին, ով պարբերաբար աջակցություն է ցուցաբերում և սատարում նման ծրագրերը կյանքի կոչելու համար։ Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ §Ղարաբաղ Տելեկոմ¦ փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գարեգին Օդաբաշյանը, որպես նվեր ասկերանցիներին, խոստացել է պուրակում ապահովել անվճար WI-FI կապ։ Տոնական միջոցառման ընթացքում գեղեցիկ արտասանություններով ու պարերով հանդես եկան Ասկերանի արվեստի դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, իսկ §Բերդ¦ համույթի երգիչների ուրախ երգերի տակ շուրջպար բռնեցին ասկերանցի փոքրիկները։ Այս գեղեցիկ պուրակն ասկերանցիների համար յուրօրինակ հանգստի վայր կդառնա, որտեղ նրանք կկարողանան կտրվել առօրյա հոգսերից։ Հարմարավետ ու հոյակերտ պուրակը, համոզված ենք, մարդաշատ է լինելու առավելապես ամռան ամիսներին։ Իսկ որ այդ աստվածահաճո գործով ուրախացած ու ոգևորված էին նաև ասկերանցի տարեց բնակիչները, փաստ է։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |