ԺԱՄԱՆԱԿՆ Է ԵՐԿՆՈՒՄ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ |
18.11.2016 11:10 |
Նոյեմբերի 16-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան Շարժման առաջամարտիկ ու նվիրյալ Մարատ Արմենի Հակոբջանյանի ծննյան 60-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, Ասկերանի շրջանի ուժային կառույցների ղեկավարներ, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարչիներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, հարազատներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան ազատամարտում զոհված հերոսների անմար հիշատակը։ Ասկերանի ՄԵ կենտրոնի երիտասադրության հարցերի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը ներկայացրեց օրվա հերոսի կենսագրությունը։ Ապա զեկուցման համար խոսքը տրվեց Մարատ Հակոբջանյանի գաղափարակից-ընկեր Սլավիկ Առուշանյանին։ - Մենք հպարտ ենք, որ Մ. Հակոբջանյանի նման վառ հայրենասերի հետ ավելի քան 10 տարի համատեղ աշխատել և միասին ձեռնամուխ ենք եղել մեր Հայրենիքի փրկությանը, որն ի վերջո վերաճեց Ազգային ազատագրական հաղթական հեղափոխության։ Նա իր տնօրինության տակ գտնվող մարդկային և նյութական ռեսուրսներն ի սպաս դրեց Արցախի ազատագրմանը։ Ս .Առուշանյանը ներկայացրեց արխիվում պահպանված 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանում Մարատ Հակոբջանյանի ելույթից մի հատված, որտեղ, մասնավորապես, ասված էր. §Շուրջ 70 տարի Լեռնային Ղարաբաղի բնակչության հոգում միշտ էլ անմար են եղել Մայր Հայաստանին վերամիանալու արդար ցանկությունն ու հույսը, բայց միայն հիմա է հնարավոր դարձել ուղղելու պատմական, ճակատագրական այդ կոպիտ սխալը։ Ափսոսալ կարելի է, որ ոմանք չեն հավատում կամ չեն ուզում հավատալ մեր ժամանակների հիրավի հեղափոխական ոգուն և ոչ միայն իրենք են շարունակում գործել լճացման տարիների դատապարտելի ոճով, այլև ուրիշներին են ուզում մոլորեցնել։ Ինչ լավ է սակայն, որ այդպիսիններից իսկույն երես են դարձնում մասսաները։ Վկան՝ մեր մարզում տիրող այսօրվա իրավիճակն է։ Միայն զարմանալ կարելի է այն վայ ղեկավարների բռնած դիրքից, որոնք տարիներ ի վեր իբր խոսել են ժողովրդի շահերից, բայց այսօր մեկուսացվել են նրանից։ Կարիք կա՞ ապացուցել, որ ով ժողովրդի հետ չէ, նա ոչնչի հասնել չի կարող՝ ինչքան էլ ապարդյունք ճիգեր գործադրի։ Ժողովրդին հնարավոր չէ այլևս խաբել։ Մեզ պետք չեն կեղծ նվիրատվություններ։ Ղարաբաղում սով չէ, եթե կա՝ միայն հոգևոր սով է։ Մենք ուրիշի ունեցվածքին չենք աչք գցել, մենք մեր հողերն ենք ուզում վերամիավորել, ուզում ենք ապրել մեր ժողովրդի հետ¦։ Այո՛, ժամանակն է երկնում իր հերոսներին։ Մարատ Արմենի Հակոբջանյանը ծնվել է 1956թ. նոյեմբերի 16-ին£ Նախնական կրթությունը ստացել է Սղնախի ութամյա դպրոցում։1973 թվականին ավարտելով Ստեփանակերտի մաթեմատիկական թեքումով գիշերօթիկ դպրոցը՝ ընդունվել է Երեւանի պետական համալսարանի տնտեսաիտական ֆակուլտետը։ Մարատ Հակոբջանյանն աշխատանքային առաջին մկրտությունն ստացել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ֆինանսական բաժնում որպես տնտեսագետ։ Իսկ1981թվականին նշանակվել է Կապի տեխնիկական վարչությանª Ասկերանի շրջանի կապի հանգույցի պետ, ինչը կարծես նախախնամության կողմից նախօրոք ծրագրված լիներ։ Քանզի հենց այդ պաշտոնում նրա արդյունավետ գործունեություն ծավալելը նախապատրաստություն էր գիտակցական կյանքի կարևորագույն գործին՝ Արցախի և արցախահայության փրկությանը։ 88-ի ազգային զարթոնքն ինչքան աննախադեպ, այնքան էլ սպասելի էր։ Շուրջ յոթանասուն տարի բռնի ուժով լռեցրած ժողովրդի ձայնն էր, որը հասունանալով դարձավ համազգային պայքար։Ու անգնահատելի է Մարատ Հակոբջանյանի դերն այդ պայքարում՝ արցախահայությանը մեծ շարժմանը նախապատրաստելու և ժողովրդին ոտքի կանգնեցնելուն ուղղված գաղափարախոսական եւ կազմակերպական աշխատանքներում£ Նա անցյալի դյուցազնաշունչ գաղափարների կրողը եղավ և սերմնացանի պես պահ տվեց դրանք իր մարտիկների ոգիներում։ Նա աշխարհ եկավ, որ պատգամի դարերից եկած և դարեր գնացող հայոց գոյի չարենցյան տողերը՝ Ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Մեծ ավանդ է ներդրել առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծման ու դրանց զենքով ու զինամթերքով ապահովման գործում։Լինելով կապի շրջանային հանգույցի պետոչ միայն իր տնօրինության տակ գտնվող նյութատեխնիկական միջոցներն է օգտագործել շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման ուղղությամբ այլեւ օգտագործելով անձնական կապերը ձեռք է բերել մեքենաներ, հեռախոսակայաններ, ռադիոկապի բազմաթիվ սարքեր, որոնց մի մասը հետագայում օգտագործվել է ԼՂՀ պաշտպանության բանակի կարիքների համար£ 1991թ. նոյեմբերի 26-ին ծանր վիրավորվեց և ապաքինվելուց հետո աշխատանքի անցնում կապի արտադրատեխնիկական վարչությունում որպես տեղակալ։ 1993թ. նշանակվեց §Կապշինմոնտաժ¦ ՊՓԲ ընկերության տնօրեն և իր համար բացահայտեց ու անմնացորդ նվիրվեց շինարարի մասնագիտությանը։ Հետագայում ստեղծել է §Կապավոր¦ և §Սերպանտին¦ ընկերությունները և ծանրակշիռ ավանդ ներդրել ԼՂ և ՀՀ շինարարության, առանձնապես ճանապարհաշինության գործում՝ արժանանալով բազմաթիվ խրախուսանքների, ինչպես նաև միջազգային մրցանակաների։ 2003թ. Փարիզում հեղինակավոր կազմակերպության կողմից §Կապավոր¦ ՍՊ ընկերությանը շնորհվեց Որակի Ոսկե մրցանակ։ 2006թ.Լոնդոնում իսկ 2009թ. Ժնեւում հեղինակավոր կազմակերպության կողմից §Կապավոր¦ ՍՊ ընկերությանը շնորհվեցին Որակի Պլատինե և Որակի Ադամանդե մրցանակներ£ Ամուսնանալով գեղեցկուհի Լիրայի հետ կազմեցին օրինակելի և ավանդապաշտ հայկական ընտանիք։ Մարատ Հակոբջանյանն իսկական հայ տղամարդու հավաքական կերպար էր, իսկ Լիրան՝ շրջահայաց, համեստ ու անմնացորդ նվիրված։ Նա հավատարիմ մնալով իր անվան՝ արվեստի աստվածուհու նշանակությանը՝ որպես յուրօրինակ արվեստ կերտեց սեփական ընտանեկան երջանկությունը՝ պարգևելով ամուսնուն երեք զավակ, որոնց դաստիարակության հիմքում դրեց հայրենասիրությունն ու նվիրվածությունը, հավատարմությունը, կարեկցանքն ու ազնվությունը։ Հիրավի զավակները ժառանգելով սիրասուն հոր բնավորության լավագույն հատկանիշները՝ արժանապատվորեն շարունակում են նրա կիսատ թողած գործը՝ դառնալով նրա վաստակած բարի անվան արժանի կրողները։ Անգնահատելի է Մարատ Հակոբջանյանի կատարած հայրենանվեր աշխատանքը Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնում։ Պարգևատրվել է ՀՀ նախագահի §Անանիա Շիրակացի¦, Արցախի ազատամարտիկների միության §Հայրենյաց պաշտպան¦, ԼՂՀ նախագահի §Երախտագիտություն¦, ՀՀ շինարարության նախարարի §Որակի համար¦ մեդալներով։ Շատ էր սիրում հայացքը Քիրս սարին հառած հայրենի գյուղը, և իրեն անչափ լավ էր զգում հայ շինականների միջավայրում։ Մարատ Հակոբջանյան մեծ բարերարը բազմաթիվ բարեգործություններ է կատարել հայրենի Սղնախ գյուղում, այն մեծ համոզմամբ, որ յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է օգտակար լինել իրեն ծնած ժողորվդին, քանզի Արցախյան ազատամարտի տարիներին մեր հերոսական ժողովուրդն արժանապատվորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ ապացուցեց ազատ ու անկախ երկրում բարեկեցիկ կյանքով ապրելու իր իրավունքը։ Ավաղ, նախախնամությունը շատ կարճ ժամանակ է սահմանել մեծ հայրենասերի համար։ Շատ բան չհասցրեց կատարել մեծ բարերարը, որոնք կապված էին հայրենիքի հետ։ Բազմաթիվ երազանքներ անկատար մնացին։Հայրենիքի նվիրյալ զավակը կարճ ապրեց, բայց այդ կարճ կյանքն ամբողջովին նվիրեց իր երկրին ու ժողովրդին։ Ու իր իմաստալից կյանքով մեկ անգամ ևս ապացուցեց ապրողներիս որ այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ։ Հուշ-երեկոյի ընթացքում ներկաները դիտեցին Մարատ Հակոբջանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված տեսաֆիլմ, որը պատրաստել էր §Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը։ Ներկաների հետ սրտի խոսքով կիսվեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով Մարատ Հակոբջանյանի անցած ուղին համարում էր ընդօրինակման արժանի, իսկ լավագույն ընկերոջ և համախոհի մասին անցյալով խոսելը բավականին դժվար։ -Մարատ Հակոբջանյանի հիշատակը հարգելով մենք մեծարում ենք մարդու այն տեսակը, որն այսօր պահանջված է մեր երկրում և երկար տարիներ դեռ պահանջված է լինելու։ Երիտասարդ տարիքում նշանակվելով Ասկերանի կապի հանգույցի տնօրեն՝ նրա ուսերին մեծ պարտականություններ դրվեցին, սակայն նա կարողացավ արժանապատվորեն հաղթահարել ծառացած բոլոր դժվարությունները՝ ապագայում դառնալով սկիզբ առաջ Արցախյան Շարժման առաջամարտիկներից մեկը։ Եվ կարծում եմ խորհրդանշական է, որ Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակի տարում մենք գնահատում ու մեծարում ենք նման անձնավորություններին, որոնց աշխատանքի, նվիրումի և անձնազոհության շնորհիվ մենք ունենք անկախ պետականություն,- ասաց Աշոտ Ղուլյանը։ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ում բախտ է վիճակվել աշխատել հմուտ ղեկավար Մարատ Հակոբջանյանի տնօրինության տակ, ներկաների հետ կիսվեց անմոռանալի հուշերով։ Կ. Շահրամանյանը շինարարության բնագավառում նշանակալից ավանդի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Մարատ Հակոբջանյանին հետմահու պարգևատրեց Ոսկե մեդալով։ Մարատ Արմենի Հակոբջանյանն այն անհատականություններից էր, որոնցից կազմված է Արցախյան հերոսամարտի ամենապայծառ համաստեղությունը։ Նա կենսախինդ էր ու հավասարակշռված, բարյացկամ ու գթառատ, օժտված մարդկային ամենավեհ արժանիքներով։ Նա այդպիսին էլ կմնա հարազատների, մտերիմներիունրանճանաչողներիսրտերումանչափմոտ, սակայն անհաս՝ ինչպես լուսավառ աստղ։ Նա կենդանության օրոք կարողացել է ապրել իսկական հայ տղամարդուն վայել արժանապատիվ կյանքով՝ սրտում կրելով մեծ լոռեցու պատգամները. Գործն է անմահ լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, ով իր գործով Կապրի անվերջ, անդադար… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |