ՆՎԻՐՎԱԾ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ 20-ԱՄՅԱԿԻՆ |
18.11.2016 12:51 |
Ցերեկույթի երկրորդ մասում երեխաները արտասանեցին և երգեցին բանաստեղծություններ և երգեր նվիրված մեր հերոսին, այնուհետև Ա. Մայիլյանը հայտարարեց դպրոցի տնօրենի հրամանով անցկացված Ռոբերտ Աբաջյանի 20- ամյակին նվիրված հրաձգության մրցույթի հաղթողների անունները։ Երկու տարիքային խմբերում առաջին տեղը զբաղեցրած աշակերտներ Դավիթ Հայրիյանը և Գառնիկ Պետրոսյանը պարգևատրվեցին պատվոգրերով և արժեքավոր նվերներով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած աշակերտները ստացան խրախուսական պատվոգրեր։ Ցերեկույթի ավարտին բոլորս ծաղիկներ դրեցինք Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին կառուցված համալիրում։ Վստահ եմ, որ միջոցառմանը մասնակցած ամեն մի աշակերտ տուն գնաց մի մեծ հայրենասիրական դաս ստացած ու ոգևորված՝ քաջ գիտակցելով, որ նրանք են մեր երկրի հաջորդ Աբաջյանները՝ խիզախ, տոկուն ու անպարտելի։ Անի ԽԱՉԱՏՐՅԱՆ գ. Բերքաձոր |