ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ - 2016
18.11.2016 14:19

  2012 թվականից ԼՂՀ մշակույթի և երիտասադրության հարցերի նախարարության ոչ նյութական մշակութային  ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում Արցախի հանրապետության շրջաններում անցկացնում է §Մշակութային խաչմերուկ¦ մրցույթը։ Մրցույթի նպատակն է շրջաններում աշխուժացնել մշակութային կյանքը, պահպանել ու տարածել  ազգային ավանդույթները, սովորույթներն ու լեզվական առանձնահատկությունները, մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության քարոզչություն, հայտնաբերել նոր տաղանդների, ինչպե նաև ներգրավել շահագրգիռ անհատների և կազմակերպությունների՝ մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներին։ Մշակութային խաչմերուկ մրցույթ փառատոնն անցկացվում է երկու փուլով՝ նախընտրական և հանրապետական, 4 անվանակարգով՝ բեմադրություն, բանահավաքչություն, արցախյան բառ ու բան, մեկ հայտի հնարավորություն։ Նախընտրական փուլը կազմակերպվում է շրջկենտրոններում, որին մասնակցում են միայն գյուղական համայնքները, իսկ հանրապետականին՝ շրջանային փուլում հաղթած գյուղական  համայնքներն ու քաղաքային համայնքները։ Նշեմ նաև, որ մրցույթի մասնակիցների տարիքային սահմանափակում չկա։

Նոյեմբերի 17-ին Ասկերանի մշակույթի տանը տեղի ունեցավ §Մշակութային խաչմերուկ¦ մրցույթի շրջանային փուլը, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել շրջանի 15 համայնք։ Ողջունելով ներկաներին վարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը  կարևորեց ավանդական դարձած մրցույթի կազմակերպումը, քանի որ դրանով գյուղական համայնքների մշակութային օջախներում աշխուժանում է կյանքը, մատաղ սերնդի մոտ սեր է առաջանում դեպի հայկականն ու ազգային ավանդույթները։ Նա նաև ներկայացրեց ՄԵ հարցերի նախարարության մշակութային ժառանգության պետ Երազիկ Դանիլեյանին և նույն բաժնի առաջատար մասնագետ Արինա Ավետիսյանին։ Բաժնի վարիչը ներկայացրեց գնահատող հանձնախմբին և ծանոթացնելով կանոններին՝ տվեց մրցույթի մեկնարկը։

Մրցույթ-փառատոնի մասնակիցները ներկայացան ըստ համայնքների և հանձնաժողովի դատին ներկայացրեցին իրենց կատարած նշանակալից աշխատանքը։ Գրեթե բոլոր համայնքների ելույթներում առկա էր անդրադարձն արցախյան ազատամարտ ու ապրիլյան պատերազմ։ Բեմադրություն անվանակարգում, որը ենթադրում էր արցախյան  առօրյային առնչվող, սյուժե ունեցող և գրական հայերենով բեմադրություն մեծ վարպետություն ցուցաբերեցին Նորագյուղի, Խնածախի, Աստղաշենի և Խաչենի համայնքները, որոնք անցան հանրապետական փուլ։ Այս անվանակարգում ուզում եմ առանձնացնել Խնածախի համայնքի բեմականացումը (արևմտահայերենով՝ §Կաթիդ փարան չմոռանաս, մամա՛¦ պատմվածքի հիման վրա), որն առանձնանում էր աշակերտների մաքուր արևմտահայերեն խոսքով և դերասանական հմտությամբ, ինչպես նաև Նորագյուղի համայնքի §Գտնված երազ¦ բեմականացնումը, որի սյուժեի հիմքում արցախյան ազատամարտ էր, անչափ իրական, ազդեցիկ ու կատարողական մեծ վարպետությամբ։  Արցախյան բառ ու բան անվանակարգում համայնքները ներկայացրեցին արցախյան խաղիկներ, ղարաբաղյան բարբառով հանգախաղերի փունջ։ Այս անվանակարգում հանրապետական փուլ անցան  Աստղաշենի, Նորագյուղի, Մադաթաշենի Սարուշենի համայնքները։ Մեկ հայտի հնարավորություն անվանակարգում, որտեղ հանդես եկան բացառիկ շնորհքով օժտված  անձինք՝ ազատ թեմայով, հանրապետական փուլ անցան Նորագյուղի և Աստղաշենի համայնքները՝ ներկայացնելով ազգային պար, Խաչենի համայնքի մասնակից Յուրա Մարգարյանն իր բացառիկ ու ազդեցին արտասանությամբ, Իվանյանի և Ակնաղբյուրի համայնքների ներկայացուցիչներ Նարինե Հայրապետյանն ու  Գառնիկ Մուսայելյանը՝ հայկական ազգային երգերի գեղեցիկ ու մաքուր կատարումներով։

Բանահավաքչության անվանակարգում հանդես եկողների ելույթները տեսա-ձայնագրվել և ներկայացրվել են մշակույթի նախարարության համապատասխան մասնագետներին, ովքեր կամփոփեն արդյունքները՝ ելնելով մատուցված նյութի նորահայտ լինելուց, բանահյուսական և ազգագրական նշանակությունից, ինչպես նաև նյութի մատուցման վարպետությունից։ Այս անվանակարգում համայնքները ներկայացրեցին գյուղի սրբավայրերի և դրանց հավատալիքների մասին, հետաքրքիր ավանդություններ և պատմություններ գյուղի, գյուղացիների մականունների առաջացմանր, ինչպես նաև գյուղի զվարճախոսների մասին։

§Մշակութային խաչմերուկ¦ մրցույթ-փառատոնի հանրապետական փունը տեղի ունենա ընթացիկ տարվա դեկտեմբերին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
























 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter