ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ |
28.12.2016 11:45 |
Եվ սիրտս լցվեց այրվող արյունով, Ուզեցի ելնել նժույգն ամեհի Խթանել, թռչել, շառաչել զենքով, Կռվել ու մեռնել դաշտերում ռազմի… Պատմությունը ցույց է տվել, որ մարդկության հիշողության մեջ մնում են այն մարդիկ, ովքեր ընտրում են անանձնական ճանապարհը, հատկապես սեփական ազգի ճակատագրական պահերին, երբ Հայրենիքի կանչը վեր է ամեն ինչից: Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, այն ասես մի մահաբեր կայծակ լիներ, որ ոտքի կանգնեցրեց ողջ հայությանը: Պատերազմին կամավորագրվելու լուրն անցավ տնից տուն, սրտից սիրտ: Յուրաքանչյուր արցախցի քաջ գիտակցեց, որ հայ ժողովրդի պատմությունը հանուն ազատության մղվող պայքարի պատմություն է: Այդ պայքարը շարունակվել է դարեր, հազարամյակներ, ուժեղացել է , կամ թուլացել, սակայն երբեք չի դադարել: Եկել էր դարավոր թշնամուց ազատվելու և վրեժխնդիր լինելու պատեհ ժամը: Արցախցին ոտքի կանգնեց անվարան, առանց երկմտելու: Նա անմիջապես զենք վերցրեց ազատագրելու իր Հայրենիքը և միանալու Մայր Հայաստանին: Մեր ժողովուրդը հասավ փայլուն հաղթանակի, մեզ վերադարձավ այս հրաշք երկիրը: Սակայն հաղթանակին հասանք բազում հայորդիների թափած արյան շնորհիվ, որոնց հիշում և կհիշենք անուն առ անուն: Մենք կդաստիարակենք մեր սերուդներին նրանց հայրենասիրության ու մարդկային արժեքների վառ օրինակով: Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Արցախյան գոյապայքարում: Այս փոքրիկ գյուղից 5 երիտասարդներ իրենց կյանքը դրեցին Հայրենիքի ազատության և անկախության զոհասեղանին: Նրանցից մեկն էլ ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ ՔԱՐԱՄՅԱՆՆ էր: Ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 19-ին Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում: Գյուղի տարրական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցում: Այնուհետև սովորել է Ստեփանակերտի թիվ 21 պրոֆտեխուսումնարանում և 1980 թվականին ավարտելով այն` ստացել է մեխանիզատորի մասնագի-տություն: 1980 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակի շարքերը: Զորացրվելուց հետո Արմենը վերադարձավ հայրենի գյուղ և անմիջապես կցվեց աշխատանքի: Աշխատելու ավյունով լեցուն`նա ցանկանում էր շենացնել հայրենի գյուղը, տեր կանգնել ծերացող հորն ու մորը: Ամուսնանալով համադասարանցի Սվետլանայի հետ` նա կազմեց գեղեցիկ և օրինակելի ընտանիք: Այս օջախում ծնվեցին երեք երեխաներ` երկու աղջիկ և մեկ որդի: Երջանկությունն ու սերն այս ընտանիքի հավերժա-կան հյուրերն էին թվում… Ավա¯ղ… Սկսվեց Արցախյան պատերազմը, արցախցին կորցրեց քուն ու դադար: Արամն (այդպես էին նրան համագյուղացիներն անվանում) իր համագյուղացիների հետ զինվորագրվեց ինքնապաշտ-պանության բանակին և ընդգրկվեց Ակնաղբյուրի գումարտակում, որը կազմավորվել էր արդեն գործող տարածքային վաշտերից, իսկ հրամանատար էր նշանակվել Արշավիր Ղարամյանը: Անձնվեր սիրով հարազատ հողին կապված Արամը մոռացավ երիտասարդ կնոջը, մանկահասակ երեխաներին ու տարեց ծնողներին: Չէ որ վտանգված էր Հայրենիքի անդորրը… Թշնամին իր հզոր հենակետերն էր ստեղծել Քիրսի բարձունքներին, իսկ այդտեղից ամբողջ տարածքն ափի մեջ էր: Լարված էր դրությունն Ամարասի ձորակում, որտեղ գտնվում էին այդ տարածքի տնտեսությունների հիմնական հողահանդակները: Ամեն գնով պետք էր լռեցնել թշնամու ռազմական հենակետերն ու կրակակետերը: Այդ ռազմագործողություններում իր մասնակցությունն է ունեցել Արամ Քարամյանը: Նա մասնակցեց Ամարասի հովտի, Քարին տակի պաշտպանական մարտերին: Հայրենիքի զինվորն իր ընկերների հետ քաջությամբ էր իրականացնում իր առջև դրված խնդիրները: Լուրջ, ողջամիտ և կազմակերպված երիտասարդի ազատատենչ հոգին փոթորկվել և կարծես չէր ցանկանում խաղաղվել: Գիտակցում էր, որ պետք է ատամներով պաշտպանել հայրենի հողը և երբեք չտալ այն թշնամուն: Իսկ երիտասարդ կնոջն ու ծեր մորը հորդորում էր լավ պահել փոքրիկներին և հավատալ, որ շուտով կլինի երանելի հաղթանակը: 1992 թվականի օգոստոսի 31-ն էր: Արամը եռօրյա հերթափոխից տուն էր վերադառնում: Նա շտապում էր տուն հասնել. Արմենուհի աղջիկը պիտի առաջին անգամ դպրոց հաճախեր: Երեխան հոր հետ էր ցանկանում դպրոց գնալ: Ժորա պապիկն ու Ժենյա տատիկն անհամբեր սպասում էին, իսկ կինը գողունի հայացքներ էր նետում դեպի դուռը և ամոթխածորեն լռում: Այնքա¯ն չասված խոսքեր ուներ ասելու սիրելի ամուսնուն… Չհասցրեց…Ճակատագիրը դաժան գտնվեց Քարամյանների շեն օջախի հանդեպ: Տուն շտապող Արամն այդպես էլ տուն չհասավ: Վերադարձին` ականի պայթյունից զոհվեց քաջարի մարտիկը: Նա բռնեց անմահության ճանապարհը և ընդմիշտ փարվեց հայրենի հողին: Խամրեց արցախյան մի ընտանիքի լույսը ևս, խամրեց, բայց չմարեց…Օջախում արու զավակ էր մեծանում, նա պիտի իր հոր գործի շարունակողն ու օջախի ծուխը վեր տանողը լինի: Այդպես էլ եղավ: Քարամյանները միաբռունցք դարձան, հասկացան, որ դա է հայի ճակատագի-րը, ոչինչ փոխել չեն կարող: Մեծացան Արամի զավակները, կրթվեցին ու դաստիարակվեցին հայեցի ոգով ու դաստիարակությամբ: Նրանց երբեք չլքեց հպարտության այն զգացումը, որ իրենք Արամ Քարամյանի զավակներն ու հետնորդներն են: Իսկ կինն իր փխրուն ուսերին վերցրեց երեխաներին պահելու ծանրությունը և տատիկ ու պապիկի հետ կարողացավ արժանավայել մեծաց-նել զավակներին: Նրա աչքերում կարելի է տեսնել անսքող կարոտ և թախիծ… Արդեն 24 տարի է, ինչ նա ապրում է առանց քեզ: Ապրե¯լ, իսկ միթե դա ապրել կարելի է կոչել… Իմ այն հարցին, թե ինչ է հիշում նա իր ամուսնուց` ես լսեցի մի ծանր հոգոց ու տեսա սրտաճմլիկ մի հայացք… Դեկտեմբերի 19-ին քո ծննդյան տարե-դարձն էր: Դու դարձար 55 տարեկան, սակայն մնացիր 31-ամյա հավերժի ճամփորդ: Քո տան ամենահանդիսավոր մասում քո մեծադիր նկարն է, որտեղից դու նայում ես քո լրջախոհ ու խոսուն հայացքով և ինչպես բարի մի հրեշտակ, հսկում քո հարազատների անդորրը: Մայրդ մեղմիկ զրուցում է քեզ հետ, նայում քո սև ու գեղեցիկ աչքերին և հիշում քո մանկությունը: §Ա¯խ, երանի թե սա մի վատ երազ լիներ, և ես արթնանայի ու ճակատդ համբուրեի, որդի°ս¦,-խեղդուկն է սեղմում մորդ կոտրված սիրտը: Շնորհավո°ր 55-ամյա տարեդարձդ, Արամ Քարամյան: Փա°ռք ու պատի°վ քեզ և մեր բոլոր զոհված հայորդիներին… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |