ՆՈՐԱՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ ԵՎ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ
28.12.2016 13:19

Բազմակունք ու բազմաձև է հայկական մշակույթը:  Դրա անկյունաքարը հայ երգարվեստն է, արվեստի այն շառավիղը, որը երբեք չի հնանում, դարերի փոշին չի կարող այն խամրեց-նել, ոչնչացնել: Հայ երգի ակունքը հանճարեղ Կոմիտասն է, այդ շքե¯ղ տխրությունը, այդ անհու¯ն խնդությունը, հայ անկրկնելի արվեստի զարկերակը, որից սնվում է ժողովուրդն այսօր: Նա դառավ հայ երգի Մեսրոպ Մաշտոցը: Նրանք ապրեցին, ապրեցրին, սրբացան` պահելով մեր ազգային դիմագիծը:

ՙԱսկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոն՚ ՊՈԱ կազմակերպությունը գործում է 2011 թվականի հունվարի 1-ից: Կենտրոնն ունի 18 աշխատող, հստակ մշակված կանոնադրություն, որով իրականացվում է կազմակերպության գործունեությունը:

Կենտրոնի մշակութային գործունեության առանցքը ՙԲերդ՚ համույթն է, որի շնորհիվ հիմնադրման օրվանից առայսօր իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ: 2016 թվականի բոլոր միջոցառումները նպատակաուղղված էին ԼՂՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին և կայացած բոլոր համերգների ծրագրերը հագեցած էին ազգագրական, հայրենասիրական, ժողովրդական երգերով: Կենտրոնի կոլեկտիվն անում է ամեն ինչ, որպեսզի պահպանվեն մշակութային արժեքներն ու գանձերը, մեր նախնիներից եկած ավանդույթ-պատգամները: Քանզի բոլոր արվեստները պետք է ծառայեն ապրելու արվեստին, ու ժողովուրդը դառնա մաքրամաքուր արվեստի երկրպագուն:

Բարեգործական ծրագրերով համույթը Ամանորի նախաշեմին տոնական համերգով հանդես է ալիս Ն զորամասերում: Ասկերան քաղաքի Ամանորյա տոնածառի հանդեսին համույթը ներկայանում է իր հետաքրքիր և ուրախ ելույթներով:

2016 թվականի առաջին զորակոչին և հուլիսին` գարնանային զորակոչերի արարողակարգերին իրենց մասնակցությունն են ունեցել համույթի երգիչներն ու երաժիշտները, ովքեր հայրենասիրական խրոխտ երգերով ու բարձր տրամադրությամբ հայոց բանակի շարքերն են ճանապարհել շրջանի նորակոչիկներին: Համույթն իր հրաշալի կատարումներով Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված տոնական համերգ է ներկայացրել նաև տանկային զորամասում:  Այն հուզառատ և ինքնաբուխ էր, և ստեղծված մթնոլորտը մեծ աշխուժություն է առաջացրել զինծառայողների մոտ:

Իր մասնակցությամբ, կենդանի երաժշտությամբ և կենդանի ձայնով ՙԲերդ՚ համույթը հրաշալի տրամադրություն է ստեղծել Բերքի տոնին և իր շուրջ համախմբել երաժշտասեր հասարակությանը:

Հայրենասիրության դրսևորումներից մեկն էլ ամռանն Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում գործող ՀՅԴ Ամերիկայի արևմտյան շրջանի և Արցախի երիտասարդական միությունների համատեղ ջանքերով կազմակերպված պատանեկան ճամբարիª Ամերիկայից ժամանած 18 երիտասարդների և 100 ճամբարականների հետ հանդիպումն էր: Այդ անակնկալ հանդիպումը մեծ ուրախություն պարգևեց ճամբարականներին: Մշակույթի տանը կազմակերպվեց ազգային, հայրենասիրական համերգ, ամերիկահայ երիտասարդները մոտիկից ծանոթացան շրջանի մշակու-թային կյանքին ու արցախյան խոսքին: Որպես ճանաչողական այցեքարտ երիտասարդները կենտրոնի կողմից ստացան ՙԱսկերան՚ տեսաերիզը:

Կենտրոնի գործունեության անբաժան մասն են կազմում երիտասարդության շրջանում տարվող մշակութային միջոցառումները, որոնց երիտասարդները մասնակցում են մեծ սիրով և պատասխանատվությամբ:   Կազմակերպվել է ՙԳուշակիր մեղեդին՚ երաժշտական միջոցառումը, ՙԵս քո զավակն եմ, Արցա°խ՚ թեմատիկ զրույցը, իսկ օգոստոսի 12-ին` ինտելեկտուալ խաղª նվիրված երիտասարդության միջազգային օրվան: Շրջկենտրոնի երիտասարդական խումբը մասնակցել է ԼՂՀ-ում կազմակերպված ՙԵրիտֆորում-2016՚ ծրագրին:

Ասում են, երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են… Սակայն այդպես չէր ապրիլյան դժնդակ օրերին: Կենտրոնի երգիչներ Լյոնիկ Ադաշյանը և Սասուն Սարդարյանը սեփական նախաձեռնությամբ համերգներով հանդես են եկել առաջնագծի զինվորա-կան ստորաբաժանումներում` այդպիսով բարձրացնելով զինվորների մարտական ոգին ու արիությունըª քաջալերելով նրանց հայրենասիրական երգերով:

Հարկ է փաստել, որ 2016 թվականին կենտրոնում մեծ աշխուժություն և ակտիվություն է նկատվում, ինչն Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի և կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի փոխհամագործակցության շնորհիվ է արձանագրվել: Շրջվարչակազմի ղեկավարի աջակցությամբ  ՙԲերդ՚ համույթը տոնական համերգներով  հանդես է եկել շրջանի մի շարք համայնքներում: Խնապատի, Հովսեփավանի, Ավետարանոցի, Սզնեքի, Խաչմաչի, Խաչենի, Խնձրիստանի, Լուսաձորի, Այգեստանի, Սարուշենի, Շոշի, Նորագյուղի, Իվանյանի, Խնապատի համայնքների բնակչությունը հնարավորություն է ունեցել ունկնդրելու համույթի գեղեցիկ կատարումները: Հիրավի, մեր ժողովուրդն զգալով ժողովրդական երգ ու երաժշտության կարիքը` կարողացել է ստանալ հաճելի և անմոռանալի պահեր:

ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հովանավորչությամբ նման մի հիանալի համերգային ծրագիր ներկայացվեց Ասկերան քաղաքի բնակիչներին դեկտեմբերի 12-ին: Այն կազմակերպվեց Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում:

-Իմ երախտիքի և շնորհակալական խոսքն եմ հղում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին: Մարդ, ով լավ է հասկանում մշակույթի հարգը և անում է ամեն մի հնարավորը, այդ համամարդկային արժեքը բարձր պահելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին, ՙԱրցախ բրենդի կոմպանի՚ ՓԲԸ հիմնադիր տնօրեն Գեորգի Օհանյանին, վերոնշյալ համայնքների ղեկավար-ներին, ՙԲարի երթ՚ ՍՊ ընկերությանը: Նրանց հովանավորչությամբ և աջակցությամբ կարողացել ենք պատշաճ մակարդակով հանդես գալ հասարակության առաջ և ներկայացնել մեր ծրագրերը,- ասում է կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը:

Կցանկանայի նշել, որ չնայած մշակույթի տան շենքային պայմանները մշակութային առումով լիարժեք չեն, սակայն արվեստասեր կոլեկտիվը տնօրեն Ռոմելա Գրիգորյանի գլխավորությամբ շարունակում է պատասխանատվությամբ կատարել իր առաքելու-թյունը: Նրանց ջանքերով կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, տեսքի է բերվել շենքի մուտքի սրահը, ձեռք է բերվել արվեստի և մշակույթի գործիչների դիմանկարներ, որոնք ամփոփում են զենքի, երգի, խոսքի միասնության գաղափարը, ինչպես նաև հայ ժողովրդի լինելիության ակունքն ու հավերժությունը` հաստատելով այն խորհուրդը, որ արվեստը պատկանում և ծառայում է ժողովրդին:

Ինչ խոսք, համոզված ենք, որ մշակութային այս օջախում կշարունակվեն  նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ արձանագրվել` ի շահ մեր ժողովրդի և Արցախ աշխարհի:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter