ԼԵԶՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԷՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՓԱՍՏՆ Է |
28.12.2016 13:25 |
Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի առօրյան հագեցած է ու բազմաբովանդակ։ Վերջին շրջանում ուսումնական հաստատությունում կազմակերպված հետաքրքրաշարժ ու ինտելեկտուալ խաղերի շարքը համալրեց Մայրենիի շաբաթը, որը կազմակերպել է դպրոցի ուսմասվար Մելանյա Սարգսյանը։ Խաղ-մրցույթը մեկնարկեց դեկտեմբերի 5-ին՝ կրտսեր դպրոցի 2-4-րդ դասարանների միջև։ Ողջունելով դպրոցականներին Մելանյա Սարգսյանը նշեց խաղի կարևորությունն ու մայրենիի իմացության դերն ու նշանակությունը յուրաքանչյուրիս կյանքում։ -Կրտսեր դպրոցականների շրջանում մայրենիի շաբաթ անցկացնելու նպատակներից մեկն էլ նրանց մոտ մաքուր հայերենով բանավոր խոսքի զարգացումն ապահովելն է ու մեր հիասքանչ ու գեղեցիկ լեզվով մտքերի գեղեցիկ շարադրումը։ Մրցույթը նպատակ է հետապնդում նաև մայրենին համակցել տարբեր առարկաների՝ մաթեմատիկայի, տեխնոլոգիայի, կերպարվեստի հետ, այն դարձնելով առավել հետաքրքիր։ Սիրելի՛ աշակերտներ, լեզուն էլ հայրենիքի նման կարիք ունի պաշտպանության, և դուք որպես յուրօրինակ զինվոր ամեն օր, ամեն ժամ պետք է պահպանենք այն: Կոչ եմ անում բոլորիս, միահամուռ հավաքական ուժով պահպանենք մեր թանկարժեք կարողությունը՝ մայր լեզուն: Խոսե՛նք մաքուր անաղարտ հայերենով,- ասաց Մ. Սարգսյանը: Խաղն անցկացվեց 5 փուլով և տևեց 5 օր։ Մրցույթի յուրաքանչյուր օրը բազմաբովանդակ ու անչափ հետաքրքիր էր։ Աշակետներն անհաբերությամբ էին սպասում խաղի հերթական փուլին, քանզի ամեն անգամ մրցույթը վարողը մի անակնկալ էր մատուցում։ Թերևս ամենահետաքրքրա-կանը վերջին փուլն էր, որին մրցույթի մասնակից 6 թիմերը ներկայացել էին տնային աշխատանքով։ Տնային աշխատանքն ընդգրկում էր տեղեկություններ հայոց այբուբենի այն տառի մասին, որը թիմերը վիճակահանությամբ հանել էին մրցույթի առաջին օրը։ Իսկ տնային աշխատանքին յուրաքանչյուր դասարան պատրաստվել էր գերազանց. ստեղծագործական արտասանություններ տվյալ տառի մասին, հանելուկներ, շուտասելուկներ, այդ տառով սկսվող պետությունների և մարդկանց անուններ, մաղթանքներ։ Մայրենիի շաբաթն ավարտվեց 4-րդ Ա դասարանի հաղթանակով։ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են 3-րդ Ա և 2-րդ Բ դասարանները։ Դպրոցականների հաղթանակը շնորհավորեց ու մայր լեզվի իմացության կարևորությունը մեկ անգամ ևս շեշտեց դպրոց տնօրեն Մամիջնակարգ դպրոցի առօրյան հագեցած է ու բազմաբովանդակ։ Վերջին շրջանում ուսումնական հաստատությունում կազմակերպված հետաքրքրաշարժ ու ինտելեկտուալ խաղերի շարքը համալրեց Մայրենիի շաբաթը, որը կազմակերպել է դպրոցի ուսմասվար Մելանյա Սարգսյանը։ Խաղ-մրցույթը մեկնարկեց դեկտեմբերի 5-ին՝ կրտսեր դպրոցի 2-4-րդ դասարանների միջև։ Ողջունելով դպրոցականներին Մելանյա Սարգսյանը նշեց խաղի կարևորությունն ու մայրենիի իմացության դերն ու նշանակությունը յուրաքանչյուրիս կյանքում։ -Կրտսեր դպրոցականների շրջանում մայրենիի շաբաթ անցկացնելու նպատակներից մեկն էլ նրանց մոտ մաքուր հայերենով բանավոր խոսքի զարգացումն ապահովելն է ու մեր հիասքանչ ու գեղեցիկ լեզվով մտքերի գեղեցիկ շարադրումը։ Մրցույթը նպատակ է հետապնդում նաև մայրենին համակցել տարբեր առարկաների՝ մաթեմատիկայի, տեխնոլոգիայի, կերպարվեստի հետ, այն դարձնելով առավել հետաքրքիր։ Սիրելի՛ աշակերտներ, լեզուն էլ հայրենիքի նման կարիք ունի պաշտպանության, և դուք որպես յուրօրինակ զինվոր ամեն օր, ամեն ժամ պետք է պահպանենք այն: Կոչ եմ անում բոլորիս, միահամուռ հավաքական ուժով պահպանենք մեր թանկարժեք կարողությունը՝ մայր լեզուն: Խոսե՛նք մաքուր անաղարտ հայերենով,- ասաց Մ. Սարգսյանը: Խաղն անցկացվեց 5 փուլով և տևեց 5 օր։ Մրցույթի յուրաքանչյուր օրը բազմաբովանդակ ու անչափ հետաքրքիր էր։ Աշակետներն անհաբերությամբ էին սպասում խաղի հերթական փուլին, քանզի ամեն անգամ մրցույթը վարողը մի անակնկալ էր մատուցում։ Թերևս ամենահետաքրքրականը վերջին փուլն էր, որին մրցույթի մասնակից 6 թիմերը ներկայացել էին տնային աշխատանքով։ Տնային աշխատանքն ընդգրկում էր տեղեկություններ հայոց այբուբենի այն տառի մասին, որը թիմերը վիճակահանությամբ հանել էին մրցույթի առաջին օրը։ Իսկ տնային աշխատանքին յուրաքանչյուր դասարան պատրաստվել էր գերազանց. ստեղծագործական արտասանություններ տվյալ տառի մասին, հանելուկներ, շուտասելուկներ, այդ տառով սկսվող պետությունների և մարդկանց անուններ, մաղթանքներ։ Մայրենիի շաբաթն ավարտվեց 4-րդ Ա դասարանի հաղթանակով։ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են 3-րդ Ա և 2-րդ Բ դասարանները։ Դպրոցականների հաղթանակը շնորհավորեց ու մայր լեզվի իմացության կարևորությունը մեկ անգամ ևս շեշտեց դպրոց տնօրեն Մարելլա Ավանեսյանը. - Նման միջոցառում կազմակերպելով ընկեր Սարգսյանը ցանկացել է վեր հանել այն աշակերտներին, որոնց գիտելիքները մայրենիից կարողություններ ու հմտություններ են դարձել։ Դուք եք, որ պետք է պահպանեք մեր լեզուն, դուք պետք է սերնդեսերունդ փոխանցեք այն։ Համակցված միջոցառման ընթացքում ստուգվեցին ձեր կարողությունները և՛ տեխնոլոգիա, և՛ կերպարվեստ, և՛ մաթեմատիկա առարկաներից՝ ապահովելով միջառարկայական կապը։ Ներկա գտնվելով միջոցառմանը մենք ականատես եղանք դասվարներից յուրաքանչյուրի կատարած աշխատանքին և պետք է նշեմ, որ ոչ բոլոր դասվարներ են միջառարկայական կապի ապահովման ուղղությամբ ճիշտ աշխատանք տարել։ Այս առումով կարծում եմ դեռևս անելիքներ կան։ Միջոցառման ժամանակ հպարտորեն համոզվեցի նաև, որ դաստիարակվում է մի սերունդ, որը կարողանալու է անաղարտ պահել մեր մայր լեզուն և որպես փոքրիկ զինվորներ պաշտպանել - պահպանելով՝ դարեդար կփոխանցել այն, քանզի մեր ապագան մեր լեզվից է նաև մեծապես կախված։ Մրցանակային տեղեր զբաղեցրած դասարանները պարգևատրվեցին դպրոցի տնօրենի պատվոգրերով և հուշանվերներով։ 4-րդ Ա դասարանի աշակերտ Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի ուսմասվար Մելանյա Սարգսյանին նման հետաքրքիր միջոցառում կազմակերպելու և անցկացնելու համար, միաժամանակ երդվելով անգամ արյունովն ու այրումովը պահպանել մայր լեզուն և փոխանցել գալիք սերունդներին նրա հավերժական կենդանությունը։ 4-րդ դասարանցիներն իրենց հաղթանակը նվիրեցին իրենց սիրելի դասվար Զարինե Հարությունյանի ծննդյան 55-ամյակին։ Բազմավաստակ ուսուցչուհուն շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեցին դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները։ Օրինակելի ու անչափ կարևոր է նման միջոցառումների կազմակերպումը կրտսեր դպրոցականների շրջանում, քանզի ուսումնառության հենց առաջին տարիներին յուրաքանչյուր աշակերտ պետք է հստակ գիտակցի, որ իր մայր լեզվի ու լեզվամտածելակերպի մեջ խտացած է իր բազմաչարչար ժողովրդի պատմությունը։ Ու յուրաքանչյուրս պարտք ունենք այն սրբորեն պահպանելու ու գալիք սերունդներին նրա հաղթական երդը փոխանցելու։ Ու ինչպես ասել է մեծն Թումանյանը՝ լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը... Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |