ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՐ 5 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.01.2017 18:24

Ինչպես գիտենք, 2015 թվականի մայիսի 3-ին ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Վիտալի Բալասանյանի այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ տվյալ մանդատը մնացել է թափուր, իսկ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով ԱԺ մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու դեպքում այդ ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ:

Ասկերանի 5-րդ ընտրատարածքի մեծամասնական մանդատը

երկու հավակնորդ ունի: Ընտրությունները կկայանան փետրվարի 20-ին: Նշված ընտրատարածքում ընդգրկված են շրջանի 42 համայնքներից` 30-ը:

Հունվարի 16-ին Ասկերանի ՏարԸՀ-ն անցկացրեց իր հերթական նիստը: Այն կայացավ պատգամավորության թեկնածուների մասնակցությամբ: Հանձնաժողովը վերջին անգամ ստուգեց նրանց ներկայացրած փաստաթղթերը, գրանցեց ինքնաառաջադրված թեկնածուներին և նրանց հանձնեց պատգամավորության թեկնածուների վկայականները: Ինքնաառաջադրված թեկնածուներն են Վաչիկ Միքայելի Բալասանյանը և Վիլեն Սաֆարի Սաֆարյանը, ովքեր անկուսակցական են:

Թե ինչպես են նախապատրաստվում ընտրություններին, մեզ տեղեկություններ տվեց ՏարԸՀ նախագահ Կարեն Միրզոյանը.

- 2016 թվականի դեկտեմբերի 29-ին լիազոր մարմինը համայնքների ղեկավարների և տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմել է համապատասխան համատեղ արձանագրություն` համայնքում ընտրական տեղամաս և տեղամասային կենտրոն կազմավորելու մասին: Այնուհետև ՏարԸՀ-ում հրավիրվել է նիստ, սահմանվել տեղամասերի հերթական համարները, հաստատվել տեղամասերը: Տեղամասային կենտրոններում փակցվել են տեղեկանքներ` ընտրացուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին:

Ներկա դրությամբ Ասկերանի ՏարԸՀ-ում սկսված են տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման նախապատրաստական աշխատանքները: Հանձնաժողովը կձեռնարկի ամեն հնարավորը, որպեսզի ԼՂՀ Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրությունները թիվ 05 ընտրատարածքում անցնեն գործող օրենսդրության համապատասխան, պատշաճ և բարձր մակարդակով, ժողովրդավարության չափորոնիշներին համաձայն:

Հունվարի 17-ին տրվեց քարոզարշավի մեկնարկը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter