ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄՈՒՄ |
24.01.2017 18:24 |
Հունվարի 20-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն ընդունեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ղեկավարած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև §Երքաղլույս¦ ՓԲԸ ընկերության տնօրեն Վարդան Գաբրիլեյանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք փոխշահավետ ծրագրեր, և դրանց իրականացմանն ուղղված կոնկրետ քայել ձեռնարկելու միջոցներ։ Սերգեյ Գրիգորյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց ապրիլյան պատերազմի ժամանակ Կենտրոն վարչական շրջանին՝ ցուցաբերած աջակցության և օգնության համար։ Հանդիպման օրը համընկավ Ասկերանի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Սամվել Գաբրիելյանի ծննդյան տարեդարձի հետ։ Հանդիպման մասնակիցներն այցելեցին Սամվել Գաբրիելյանի՝ Ասկերանում տեղադրած խաչքար՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ հայրենասերի անմար հիշատակին։ Նշենք նաև, որ Արցախ ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Ընդունելության ժամանակ վարչապետը պատվիրակության անդամներին հանձնեց վարչապետի հուշամեդալ, ինչպես նաև Արցախը խորհրդանշող հուշանվերներ։ Պարգևի արժանացաí նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։ Նույն օրը Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունն այցելեց Ասկերանի արվեստի դպրոց, ծանոթացավ դպրոցի գործունեությանը։ Հյուրերը դպրոցին նվիրեցին DVD նվագարկիչ, դպրոցի տարբեր բաժինների համար թեմատիկ սկավառակներ, իսկ դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի համար զանազան նյութեր։ Ինչպես նշեց արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը, Կենտրոն վարչական շրջանի այցելություններին նրանք միշտ անհամբերությամբ են սպասում, քանզի ամեն անգամ նրանք մեծ անակնկալ են մատուցում դպրոցին, ինչը ինչ-որ տեղ նաև պարտավորցենում է դպրոցի կոլեկտիվին հայկական արվեստը մատաղ սերնդի շրջանում տարածելուն և զարգացնելուն նորանոր ուժերով ու եռանդով լծվելուն։ Նախորդ այցի ժամանակ հյուրերը դպրոցին ջութակ և երաժշտական գրականություն էին նվեր բերել։ Ա. Բադալյանն իր և դպրոցի ողջ անձնակազմի անունից երախատագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց բարերարներին, իրենց կատարած գործն արժանվույնս գնահատելու համար։ Այցելությունների շարքն ավարտվեց Ասկերանի քաղաքապետարանում։ Այստեղ քույր համայնքները նոր առաջարկություններով հանդես եկան, ու ձեռքբերվեցին պայմանավորվածություններ դրանք կյանքի կոչելու համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |