ՄԻՇՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
26.01.2017 15:44

  Հունվարի 25-ին Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչներ (շրջանի տարբեր համայնքներից) ըստ սեփական դիմումների պետության կողմից աջակցություն ստացան՝ կենցաղային ապրանքների տեսքով։ Հիշյալ քաղաքացիները 2016 թվականին դիմել էին Արցախի կառավարությանը՝ անհրաժեշտ կենցաղային  պարագաներ իրենց տրամադրելու խնդրանքով։ ԼՂՀ կառավարության համապատասխան բաժիններում ուսումնասիրելով դիմումատուների խնդրանքը՝ բավարարվել է այն։ Ընդհանուր առմամբ տրամադրվել է 1 հեռուստացույց, 1 սառնարան, 2 համակարգիչ և լվացքի 6 մեքենա։
Շրջանի 10 ընտանիք կառավարության կողմից աջակցության արժանացավ, ինչը կարծում ենք  փոքր-ինչ կնպաստի նրանց սոցիալական կենսամակարդակի 
բարձրացմանն ու ամենօրյա հոգսերի թեթևացմանը։
Ինչպես նշեց վարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության բաժնի պետ Էվելինա Աղաջանյանը, մեր շրջանում և հանրապետությունում ցանկացած քաղաքացի գտնվում է թե՛ շրջվարչակազմի, թե կառավարության ուշադրության կենտրոնում։
-Այսօրը հենց դրա վառ ապացույցն է։ Նման ընտանիքների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունն ու սատարումը ևս հայրենանվեր գործ է և արժանի է գնահատանքի։ Շրջանի բնակչության անունից մեր շնորհակալությունն ենք հայտնում Արցախի կառավարությանը՝ նման աջակցություն ցուցաբերելու համար, որը վաղ թե ուշ կտա իր բարի պտուղները,- ասաց Է. Աղաջանյանը։
Իրենց հերթին ԼՂՀ կառավարությանը երախտիքի ու սրտի խոսք ասացին Լիդա Ավագյանը (Դաշուշեն, զոհվածի մայր), Անուշ Համբարձումյանը (Խրամորթ, բազմազավակ մայր), Նունե Նասիբյանը (Այգեստան, բազմազավակ մայր)։ Նրանք անչափ զգացված էին, քանզի կառավարությունը նրանց խնդրանքները չի անտեսել։ Այսուհետ նրանք առավել լավատեսորեն են տրամադրված լինելու ապրելու, պայքարելու, ծառացած բոլոր տեսակի դժվարությունները հարթահարելու հարցերում։


Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter