ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ |
02.02.2017 17:34 |
Սահմանադրական բարեփոխումները լայն հնարավորություն են ընձեռնելու Արցախի ժողովրդին՝ որտեղ մարդը բարձրագույն արժեք է, լինել պաշտպանված և ապահով: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, արժանապատվությունը մեր կյանքի հիմնական չափանիշները պետք է դառնան: Որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, հպարտ եմ, որ ունենք 18-20 տարեկան քաջ հայորդիներ: Նրանք ապացուցեցին, որ ազատ մեծացած սերունդն են ու այս երկրի տերը: Այդ տղաները միշտ պատրաստ են ամենաաննշան վտանգի դեպքում հերոսաբար պաշտպանել Հայրենիքի սահմանները: Մենք ունենք նաև լավ հրամանատարական կազմ, ով սիրում է զինվորին, գնահատում նրա կյանքն ու ապահովում անվտանգությունը: Այս հրաշք երկրում ապրելն ու արարելն արցախցու ամենամեծ հարստությունն է: Հենց դրա համար պետք է մասնակցենք հանրաքվեին ու ասենք. §Այո՛ Արցախին¦: Սվետլանա ԱՍՐՅԱՆ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի գլխավոր մասնագետ |