ՄԵՆՔ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ՝ ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ
02.02.2017 17:35

  2017 թվականն արցախահայության համար կառանձնանա կարևորագույն իրադարձությամբ՝ նոր Սահմանադրության ընդունմամբ։ Թե ինչպես կներկայանանք աշխարհին ու  հանրությանը՝ ցույց կտա ժամանակը։ Իսկ մենք սխալվելու ժամանակ՝ առավել ևս իրավունք չունենք։ Եթե փորձենք պատասխանել ի՞նչ է սահմանադրությունը հարցին, ապա նախ եւ առաջ անհրաժեշտ է նշել հետևյալը. քանի որ հասարակությունը և պետությունը մշտապես կարիք ունեն լուծելու ինչպես իրենց առջև դրված, այնպես էլ անընդհատ առաջացող նորանոր հիմնախնդիրները, հաղթահարել առկա դժվարությունները, հարթել կնճռոտ հարցերն ու տարբեր կարգի բախումները, ուստի անհրաժեշտ է ստեղծել բոլորի համար ընդունելի որոշակի կանոններ ու կառուցակարգեր, այլ բառով ասած՝ Սահմանադրություն: Այսինքն՝ սահմանադրությունը սահմանում է այնպիսի ղեկավարող սկզբունքներ, որոնց միջոցով կարելի է ձևավորել հասարակական համաձայնություն և քաղաքական միասնության հաստատման, հասարակության, անհատի ու պետության միջև հարաբերությունների, պետության գործունե­ության կարգավորման հիմքերը: Այս ամենի հետ մեկտեղ սահմանադրությունը լուծում է մի կարևոր եւ հիմնարար խնդիր՝ իշխանության սահմանափակումն իրա­վունքով, ինչն էլ, փաստորեն, հենց սահմանա­դրու­թյան էությունն է: ԱՄՆ Նախագահ՝ Գ. Կլիվլենդը 1888 թվականին այս միտքն է արտահայտել սահմանադրության մասին. §Սահմանադրության տողերից շեղվելը նշանակում է ձախողվել: Միայն դրանց խիստ հավատարիմ մնալով և դրանցով ամրագրված սահմանափակումներին ենթարկվելով է, որ աշխարհին կարող ենք ապացուցել, որ ամերիկացիներն արժանի են ինքնակառավարման¦: ԱՄՆ նախագահի խոսքերը կարծում ենք արդիական կլինեն նաև մեր պետության համար և փետրվարի 20-ին արցախահայությունը քվեարկելով նոր Սահմանադրության օգտին՝ կհաստատի երկիրը ղեկավարելու նոր՝ մայր օրենքը, որը կգործի հանուն արցախահայության ու հայրենիքի զարգացման ու կլինի երկիրը ճիշտ կառավարման տանող միակ ու ճշմտարիտ ճանապարհը։




Հայկ ՇԱՄԻՐՅԱՆ

Ասկերանի քաղաքապետի տեղակալ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter