ԱՅՈ՛ ԱՐՑԱԽԻՆ |
03.02.2017 11:39 |
Թե ուզում ես երգդ լսեն, Ժամանակիդ շունչը դարձիր. Ձուլվիր նրան հազար նյարդով, Քո օրերին ու քո դարին… Ե. Չարենց Այո՛, դարը մեզ §մուրհակ¦ է տալիս, ժամանակն առաջադրում է իր պարտատոմսը։ Երրորդ հազարամյակի Արցախը պետք է լինի ավելի հզոր, անպարտելի ու անառիկ։ Արցախը մեր հայրենիքն է, ու պարտավոր ենք սիրել այն։ Իսկ հայրենասիրության դրսևորումը հայրենատիրությունն է։ Արցախի հերոսական ժողովուրդը տեր է կանգնել իր երկրին 1988-ին, 1991-ին, 2006-ին և հաղթահարել բազում փորձություններ։ Իմ կարծիքով, ցանկացած զարգացող երկիր պետք է անցնի բարեփոխումների ճանապարհ, որպեսզի կարողանա դիմակայել աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերներին։ Արցախահայության համար փետրվարը պատմական ամիս է։ Երկիրը որդեգրել էÂ սահմանադրական լուրջ փոփոխությունների քաղաքականություն։ Փետրվարի 20-ին ևս մեկ անգամ մեր միասնականությամբ, §Այո՛¦ ասելով Արցախին, կարտահայտենք մեր նվիրվածությունն ու համախմբվածությունը մեր երկիր հզորացմանը, կամրապնդենք հավատը՝ պատերազմներով անցած և հաղթանականերով սրբագործված Արցախի (Արևելից աշխարհի) ու նրա ժողովրդի նկատմամբ։ Ըմբռնելով ու գիտակցելով սահմանադրական բարեփոխումների կարևորությունը, անհրաժեշտությունը §Այո՛ Արցախին¦ կարգախոսով, կարծում եմ և համոզված եմ, որ կնպաստենք Արցախի զարգացմանն ու բարգավաճմանը։ Սիրելի հայրենակիցներ, միշտ հիշենք, որ մեր հարևանը թուրքն է, որին չի կարելի հավատալ ո՛չ հիմա, ու երբե՛ք։ 2016թ. ապրիլը մեզ համար լուրջ փորձություն էր։ Թշնամու անփառունակ պարտությունից հետո, թերևս, անհրաժեշտություն էր սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը։ Ժամանակի հրամայականով §Այո¦-ն մեզ անհրաժեշտ է հենց ապրիլից հետո։ Մենք փետրվարի 20-ին տալով մեր վստահության քվեն և մասնակցելով համապետական նշանակության հանրաքվեին կիրագործենք մեր երկրի համար հերթական կարևորագույն պատմական որոշումներից մեկը։ Համոզված եմ, որ սահմանադրական բարեփոխումներն ու կառուցվածքային փոփոխությունները ժողովրդավարության երաշխիքներ կապահովեն։ §Այո՛ Արցախին¦՝ հանուն վաղվա խաղաղ ապագայի։ Ո՛չ անտարբերությանը։ Այո Արցախին նշանակում է հավատարիմ լինել մեր երազանքների Արցախի Հանրապետության գոյության և հարատևության խորհրդին, անկախության, ազատության, հաղթական երթին։ Ռոմելա ԳՐԻԳՈՐՅԱՆ Ասկերանի ՄԵ կենտրոն ՊՈԱԿ տնօրեն |