ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԺԱՄԸ 17-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ |
20.02.2017 16:38 |
Ինչպես տեղեկացրեց Տարածքային ընտրական հաձնաժողովի նախագահ Կարեն Միրզոյանը ժամը 17- ի դրությամբ շրջանի 6756 ընտրող արդեն կատարել էր իր քաղաքացիական պարտքը, որը կազմում է ընտրողների 77,4 տոկոսը։ Կարելի է փաստել, որ Ասկերանի շրջանում սահմանադրության հանրաքվեն և պատգամավորական ընտրություններն արդեն կայացել են։ Կարեն Միրզոյանը տեղեկացրեց, նաև որ համար 5 ընտրատարածքի բոլոր տեղամասերում ընտրություններն ընթանում են բավականին ակտիվ, որևէ բողոք կամ ընտրությունների և հանրաքվեի ընթացքը խոչընդոտող դեպք տարածքային ընտրական հաձնաժողովում չի գրանցվել։ Ասկերան քաղաքի համար 5/1 ընտրական տեղամասում ժամը 17-ի դրությամբ ընտրություններին և Սահմանադրության հանրաքվեին մասնակցել էր արդեն շուրջ 1062 ընտրող։ Ընտրողների ընդհանուր թիվն այստեղ 1620 է։ Ընտրությունների ընթացքին հետևում են մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների վստահված անձինք, ինչպես նաև դիտորդներ հանրապետությունում գործող տարբեր կուսակցություններից։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |