ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
21.02.2017 20:05 |
Ամփոփելով հանրաքվեի և ընտրությունների արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Միրզոյանն ասաց, որ շրջանում Սահմանադրության հանրաքվեի և պատգամավորական ընտրությունների ողջ ընթացքը համար 5 ընտրական տարածքի բոլոր 30 տեղամասերում անցել են մեծ ակտիվությամբ և առանց խախտումների։ Ժամը 20։00-ին օրենքով սահմանված կարգով փակվել են բոլոր ընտրական տեղամասերը։ Շրջանի բնակիչները մեծ խանդավառությամբ և տոնական տրամադրությամբ են ներկայացել ընտրական տեղամասեր, չէ որ Սահմանադրության հանրաքվեն պատմական արժեք ներկայացնող իրադարձություն է։ Սահմանադրության հանրաքվեի արդյունքների ամփոփմամբ շրջանի 8740 քվեարկելու իրավունք ստացած բնակիչներց 8297 -ը մասնակցել էր հանրաքվեին, որից 7994 կամ 96.34%՝ Այո է ասել Արցախի Հանրապետության Սահմանադրությանը։ Սահմանադրությանը դեմ է քվեարկել ընդամենը 231 մարդ։ Պատգամավորական ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզվեց, որ պատգամավորի թեկնածու Վաչիկ Բալասանյանը ստացել է շրջանի 2380 կամ 32.2%, իսկ Վիլեն Սաֆարյանը 4795 կամ 64.8% ընտրողների վստահության քվեն։ Պատգամավորական ընտրություններին շրջանի բնակիչների մասնակցությունը կազմել է 88%։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |