ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ԿՈՂՄԸ ԶՈՀԵՐ ԹՈՂՆԵԼ ՉԵԶՈՔ ԳՈՏՈՒՄ. ՊԲ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
25.02.2017 12:05

   Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունը շփման գծում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ իրականության հետ որևէ աղերս չունի:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ ասվում է. §Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող

կերպով փորձել են իրենց արարքները վերագրել արցախյան կողմին:

Մասնավորապես, փետրվարի 25-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են հարձակողական գործողությունների՝ չմոռանալով հիշատակել նաև, որ §պաշտպանողական մարտերի¦ ժամանակ ադրբեջանական զինուժն ունի կորուստներ:

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը իրականության հետ որևէ աղերս չունի: Ավելին՝ այստեղ առաջանում է մի շատ պարզ հարց, որի պատասխանը թողնում ենք ադրբեջանական քարոզիչներին, այն է՝ ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում¦։

haymedia.am

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter