Հասարակ ու պարզ մի արտահայտություն, որի իմաստի ճշմարտացի և խոր ընկալումը մեր էության մեջ սարսուռ է առաջացնում: Հպարտության րոպեներ, որոնք մարդ ապրում է ընթեռնելով այս կամ այն գրքում, թերթում, կամ թէ չէ լսում միջոցառման ժամանակ: Ինչը՞ կարող է ավելի մեծ հաճույք պատճառել, քան այս վեհ գաղափարը, որը մեզանից գուցեև ոչ բոլորն են կարողանում ընկալել ու գնահատել: Բարեբախտաբար այսօր էլ մեր շարքերում կան մարդիկ, ովքեր գնահատելի աշխատանք են կատարում: Այո', գնահատելի, քանի որ հերոսին հիշելը ևս հերոսություն է:
Իսկ ինչը՞ կարող է լավ միջոց լինել, քան այն վառ օրինակը, որը բոլորովին վերջերս իրագործվեց Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում: Զոհված ազատամարտիկ Նարվեն Ավետիսյանի հիշատակին նվիրված աղբյուր կառուցվեց: Աղբյուրը կոչվում էՙՄկրտչի՚ աղբյուր, որը Սևակ Մայիլյանի ջանքերով վերակառուցվեց և նվիրվեց Նարվեն Ավետիսյանի հիշատակին: Նարվեն Ավետիսյանը ծնվել է 1963- թվականին, ամուսնացած էր, ուներ երկու երեխա: 1992թվականին Քարին Տակ գյուղի թեժ մարտերի ժամանակ զոհաբերեց իր կյանքը: Անցել է քսան տարի, կանցնեն նաև նման շատ քսանամյակներ, բայց նրա հիշատակը միշտ վառ կմնա, շնորհիվ այն մարդկանց, ովքեր գնահատում, հիշում և միշտ վառ են պահում այն քաջերի հիշատակը, ովքեր հանուն հայրենիքի ազատության և ապագայի բարօրության ոչնչի առաջ կանգ չեն առել: Աղբյուրը քեֆ - ուրախությունների վայր կլինի, որտեղ միշտ հպարտորեն է հիշատակվելու Նարվեն Ավետիսյանի անունը:
Տաթևիկ Հակոբջանյան ԱրՊՀ լր.4-րդ կուրս
|