25 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԹՇՆԱՄՈՒ ՈՐՋԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԽՈՋԱԼՈՒՆ |
26.02.2017 23:18 |
25 տարվա հեռավորությունից նայելով դժվար է պատկերցնել, թե ինչ տեղի կունենար, եթե չազատագրվեր Խոջալուն։ Թվում է պատահակա՞ն կամ ակամայի՞ց էին տեղակայված և հայկական բնակավայրերի շրջակայքում օրեցօր ծաղկում ու բարգավաճում ադրբեջանական գյուղերը, իսկ հայկական բնակավայրերում բնավորվում ադրբեջանցիները։ Այժմ է բոլորիս համար հստակ ու պատկերացնելի ադրբեջանական ազգայնամոլների հեռահար նպատակաները, երբ հաշված ամիսների ընթացքում Խոջալուն ընդարձակեց իր տարածքները, կառուցվեցին բազմաթիվ տներ և բնակեցվեցին Ուզբեկստանի Ֆերգանայի հովտի թուրք-մեսխեթներով։ 1992թ. փետրվարի 26-ին կազմակերպված փայլուն ռազմագործողության արդյունքում ազատագրվեց Խոջալուն, որտեղից պարբերաբար արկակոծվում էին շրջակա հայկական բնակավայրերը, հատկապես Նորագյուղը։ Փետրվարի 25-ին Նորագյուղի ազատամարտիկների միության նախագահ Վլադիմիր Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Խոջալուի ռազմագործությանը մասնակցած նորագյուղցի ազատամարտիկների հանդիպում՝ ջերմ և անմիջական մթնոլորտում։ Հանդիպումը կայացավ Նորագյուղի ինքնապաշտպանական ջոկատի առաջին հրամանատար Էդուարդ Ասլանյանի հովանավորությամբ։ Այն որքան սպասելի, նույնքան և անհրաժեշտ էր նախ և առաջ հիշելու Նորագյուղի ինքնապաշտպանական ջոկատի անձնվեր այն տղաներին, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել Հայրենիքի ազատագրության սուրբ գործին։ Հիշողությունները հետևում էին մեկը մյուսին՝ այնտեղ և՛ հպարտություն, և՛ խանդավառություն կար, քիչ չէին նաև տխուր ու հուզումնալից պատմությունները։ Հպարտություն ապրիլյան պատերազմական օրերին սեփական ժողովրդի աննախադեպ համախմբվածության ու պաշտպանության բանակի զինվորների քաջագործությունների ականատեսը լինելու համար։ Այդ օրերին նրանք էլ լինելով սահմանապահ դիրքերում՝ երիցս համոզվել են. ներկայիս սերունդն իր հայրենասիրությամբ գերազանցել է իրենց։ Ինչպե՞ս չխանդավառվել։ Առաջին ազատագրական մարտից հետո խանդավառված բազմաթիվ հաղթանականեր են տոնել նորագյուղցի մարտիկները։ Սակայն մինչ այժմ չեն կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է իշխանության հասնելու համար կոտորել սեփական ժողովրդին, ինչպես որ կատարվեց Խոջալուի խաղաղ բնակիչների նկատմամբ։ Ինչպես գիտենք ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները ադրբեջանական կողմին նախօրոք զգուշացրել էր խաղաղ բնակչության համար միջանցք թողնելու մասին՝ մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար: Սակայն խաղաղ բնակիչների շարասյունը, գնդակահարվել էր Աղդամի մատույցներում, ինչն ավելի ուշ հաստատել է այն ժամանակվա Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը` այդ հանցավոր ակտը կապելով իրեն իշխանությունից հեռացնելուն ուղղված ընդդիմության փորձերի հետ: Այժմ Ադրբեջանի ֆաշիստական իշխանությունները փորձում են տեղի ունեցածը հայերի կողմից իրականացված ցեղասպանություն ճանաչել՝ դրա համար գործի դնելով միայն իրենց հատուկ քարոզչական հնարավոր և անհնարին բոլոր նողկալի միջոցները։ Ժամանակն անցնում է, ամեն մի հիշողություն դառնում է պատմության սեփականությունը։ Նորագյուղի ինքնապաշտպանական ջոկատի անցած մարտական ուղու իրական պատմությունը մատաղ սերնդին փոխանցելու համար նորագյուղցի ազատամարտիկները պայմանավորվեցին ունեցած նյութերի և ջոկատի անդամների հիշողությունների հիման վրա ստեղծել համապատասխան տեսաֆիլմ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |