ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
01.03.2017 11:09

  Փետրվարի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը։ Այն վարում էր վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին շրջանի վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ։

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին

Սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակը։

Նիստի օրակարգում տեղ էին գտել մեկ տասնյակից ավելի հարցեր։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր շրջանում 2016թ. վերադաս մարմիններից ստացված և ընդունած սեփական որոշումների ու գրությունների կատարման, կատարման-վերահսկողության վիճակի մասին, որի շուրջ տեղեկանք ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը։ Հաշվետու ժամանակաշրջանում վերը նշված փաստաթղերի ընդհանուր քանակն ըստ աշխատակազմում վարվող գրանցամատյաննների և արձանագրային տվյալների կազմել է ավելի քան 1383 ակտ։ Վարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստերում և շրջվարչակազմի ղեկավարի կողմից ընդունվել է 107 որոշում և 34 կարգադրություն։ Շրջանի համայնքներ և հիմնարկ-ձեռնարկություններ է հղվել 714 ելից փաստաթուղթ և 346 մտից գրություն։ 2016թ. ինչպես նաև նախորդ տարիներին, փաստաղթերի վերահսկողության իրականացման վերաբերյալ հարցերը քննարկվել են խորհրդի նիստերում, բաժինների և համայնքների ղեկավարների հետ կայացած խորհրդակցություններում։ Դրանք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում առաքվել են իրենց հասցեատերերին։

Վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը նիստի մասնակիցներին տեղեկանք ներկայացրեց շրջանի Ուղտասարի և Վարդաձորի համայնքների գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման, դրանց նպատակային օգտագործման վիճակի մասին։ Համաձայն շրջանի հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվությունների Ուղտասարի և Վարդաձորի համայնքների վարչական տարածքներում գրանցված են համապատասխանաբար 962.9հա և 1892 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, որից 60.8 հա և 172 հա տրամադրված է համայնքների բնակիչներին՝ սեփականության իրավունքով օգտագործման։ Հողային հաշվեկշռի տվյալներով Ուղտասարի համայնքում 115.7հա և Վարդաձորի համայնքում 219.2հա ազատ պահուստային վարելահողեր են գրանցված, որոնք ըստ առանձին հողակտորների ճշտման, իսկ դրանից մի մասը՝ հողատեսքերի փոփոխության կարիք ունեն։ Համայնքներում խնդիրներ կան գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման ապահովման ուղղությամբ։

-Բնակչությանը սեփականության իրավունքով տրամադրված վարելահողերի մի մասը պարբերաբար չեն մշակվում, արդյունքում առանձին հողատեսքեր կորցնում են իրենց գործառնական նշանակությունը։ Համայնքների ղեկավարների հետ քննակվել են գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման, դրանց նպատակային օգտագործման իրավիճակը, ցուցաբերվել է պրակտիկ մեթոդական օգնություն, տրվել են կոնկրետ ցուցումներ՝ առկա թերացումները վերացնելու ուղղությամբ,- ասաց Ա. Ղուլյանը։

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի 2016թ. կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին, որի շուրջ տեղեկանք ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասադրության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը։ Տարվա ընթացքում բաժինը համակարգել և վերահսկել է համայնքային մշակույթի օջախների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքային գործունեությունը, օժանդակել և աջակցել է շրջանում ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը։ Հաշվետու ժամանակաշրջանում շրջայցեր են կատարվել շրջանի գյուղական համայնքներ, ուսումնասիրվել մշակույթի օջախների աշխատանքային գործունեությունը, կազմվել տեղեկանքներ և այն քննարկվել շրջվարչակազմի խորհրդի նիստերում։ 2016թ. շրջանում կազմակերպվել է Տրնդեզ, Հովհ. Թումանյանի ծննդյան և գրքի նվիրատվության օրվան, Հայրենյաց պաշտպանի, Կանանց միամսյակի, Հայոց Մեծ Եղեռնի, Մայիսյան Եռատոնի, Ասկերանի մարզադաշտի կառուցման 5-րդ տարելիցի, ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին, գրադարանավարի մասնագիտական տոնին, բերքի տոնին, զինակոչին և Ասկերանի զբոսայգու բացմանը նվիրված միջոցառումների։ Բաժնի ուշադրության կենտրոնում է նաև բանակ-հասարակություն կապը, սերտ է համագործակցույթունը շրջանի տարածքում տեղակայված զորամասերի հետ։ Բաժնի աջակցությամբ շրջանի ՙԲերդ՚ համույթը համերգային ծրագրերով բազմիցս է հանդես եկել շրջանի տարբեր զորամասերում։

-Հաջողություններ և ձեռքբերումներ ունենք նաև հանրապետական մշակութային մրցույթներում։ Մասնակցել ենք §Շառլ Ազնավուրի¦ անվան մշակույթի կենտրոնում կազմակերպված §Տատիս սնդուկը¦ խորա·րով ցուցահանդեսին, §Բարբառագիր չափածո ստեղծագործությունների¦ մրցույթին, §Սասնա ծռեր¦ էպոսին նվիրված §Էպոսյան օրեր¦ ամենամյա փառատոնին։ Էպոսյան օրեր փառատոնի արդյունքների ամփոփմամբ Խաչենի համայնքի բնակիչ Յուրա Մարգարյանն իրավունք է նվաճել մասնակցելու ՀՀ-ում կազմակերպված համանուն մրցույթին և զբաղեցրել առաջին մրցանակային տեղը։ Մշակութային խաչմերուկ մրցույթին մասնակցել է շրջանի 8 համայնք, որտեղ Աստղաշենի համայնքը ճանաչվել է §Լավագույն գյուղական մշակութային համայնք¦ և գրավել 1-ին մրցանակային տեղը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Նորագյուղի համայնքը, իսկ Ասկերանի, Խնածախի, Սարուշենի և Խաչենի համայնքների մասնակիցները տարբեր անվանակարգերով զբաղեցրել են մրցանակային տեղեր և արժանացել դրամական պարգևների։ Բաժինը պատրաստակամ է բոլոր հնարավորություններն ու ջանքերը նպատակաուղղել շրջանում մշակութային կյանքն էլ ավելի զարգացնելու, պահպանելու և սերունդներին հայկական հարուստ մշակութային արժեքներ փոխանցելուն, քանզի քաջ գիտակցում ենք, որ մշակույթը նյութական և հոգևոր արժեքների ամբողջություն է, որը ստեղծել է մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում,- ասաց Ռ. Մկրտչյանը։

Նիստում քննարկվեցին այլ հարցեր, ընդունվեցին համապատասխան որոշումներ։ Վերջում վարչակազմի ղեկավարի տեղակալ Ս. Հայրիյանը պատասխանեց ներկաների հարցերին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter