ԿՆՈՋԻՑ Է ՃԱՌԱԳՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՆՈՒՐԲ ԼՈՒՅՍԸ |
14.03.2017 13:27 |
§Բերդ¦ թերթի պատասխանատու քարտուղար ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարցազրույցը վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ -Տիկին Մկրտչյան, նախ շնորհավորում ենք Ձեզ կանանց միամսյակի կապակցությամբ և մաղթում ամենալավն ու բարին։ Ցանկանում ենք նաևÂ քնքշության, նրբության ու հանդուրժողության թագավորությունն ուղեկից լինի ողջ կյանքի ընթացքում։ Ո՞րն է մշակույթի բաժնի առաքելությունը։ - Շնորհակալություն, Ձեզ նույնպես շնորհավորում եմ։ Հայ ժողովրդի մշակութային արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում իր նշանակալի դերն ունի նաև մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը։ Բաժինը նպատակ է հետապնդում աշխուժացնել շրջանի մշակութային կյանքը, վերականգնել հայ ժողովրդի ազգային ավանդույթները, սովորույթները, մատաղ սերնդի շրջանում ուժեղացնել ազգային գաղափարախոսությունը, կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ:Միաժամանակ իրականացնում է նաև շրջանի բնակչության մշակութային սպասարկումը ևÂ կանոնակարգումÂ երիտասարդության հետ տարվող աշխատանքները։ Բաժինն աջակցել է նաև շրջանի համայնքներին՝ մշակութային բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելու հարցում։ -Խոսենք 2016 թվականին բաժնի կատարած աշխատանքների մասին։ -2016 թվականի ընթացքում բաժինը համակարգել և վերահսկել է համանքային մշակույթի օջախների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքային գործունեությունը, օժանդակել և աջակցել շրջանում ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը։ Կատարվել են շրջայցեր շրջանի գյուղական համայնքներ, ուսումնասիրվել մշակույթի օջախների աշխատանքային գործունեությունը, ի հայտ բերված թերությունների շուրջ կատարվել քննարկումներ, ցուցաբերվել անհրաժեշտ մեթոդական օգնություն, իսկ հարկ եղած դեպքում դրանք քննարկվել են շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստերում։ -Բաժնի կողմից շրջանում ի՞նչ միջոցառումներ են կազմակեպվել հաշվետու ժամանակաշրջանում։ - 2016թ շրջանում կազմակերպվել են Տրնդեզին,Հովհ. Թումանյանի ծննդյան և գրքի նվիրատվության օրվան, Հայրենյաց պաշտպանի օրվան, Կանանց միամսյակին, Հայոց Մեծ Եղեռնին, Մայիսյան Եռատոնին, Ասկերանի մարզադաշտի կառուցման 5-րդ տարելիցին, ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին, Գրադարանավարի մասնագիտական տոնին, Բերքի տոնին, Զինակոչին և Ասկերանի զբոսայգու բացմանը նվիրված միջոցառումներ։ Բաժնի ուշադրության կենտրոնում է նաև բանակ-հասարակություն կապը, սերտ է համագործակցությունը շրջանի տարածքում տեղակայված զորամասերի հետ։ Բաժնի աջակցությամբ ՄԵ կենտրոնի Â §Բերդ¦ համույթը համերգային ծրագրերով բազմիցս հանդես է եկել շրջանի տարբեր զորամասերում: -Տիկին Մկրտչյան, բաժնում ի±նչ հաջողություններ են ամրագրվել 2016 թվականին։ - Հաջողություններ և ձեռքբերումներ ունենք հանրապետական մշակութային մրցույթներում: Շրջանի մշակութային օջախները մասնակցել են ՙՇառլ Ազնավուրի՚ անվան մշակույթի կենտրոնում կազմակերպված ՙՏատիս սնդուկը՚ խորագրով ցուցահանդեսին, ՙԲարբառագիր չափածո ստեղծագործությունների՚ մրցույթին, ՙՍասնա ծռեր՚ էպոսին նվիրված ՙԷպոսյան օրեր՚ ամենամյա փառատոնին։ Էպոսյան օրեր փառատոնի արդյունքների ամփոփմամբ Խաչենի համայնքի բնակիչ Յուրա Մարգարյանն իրավունք է նվաճել մասնակցելու ՀՀ-ում կազմակերպված համանուն մրցույթին և զբաղեցրել առաջին մրցանակային տեղը։ ՙՄշակութային խաչմերուկ՚ հանրապետականÂ մրցույթին մասնակցել են շրջանային համանուն մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված 8 համայնքների մշակութային օջախներ, որտեղ Աստղաշենի համայնքը ճանաչվել է ՙԼավագույն գյուղական մշակութային համայնք՚ և գրավել 1-ին մրցանակային տեղը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Նորագյուղի համայնքը, իսկ Ասկերանի, Խնածախի, Սարուշենի և Խաչենի համայնքների մասնակիցները տարբեր անվանակարգերով զբաղեցրել են մրցանակային տեղեր և արժանացել դրամական պարգևների։ -Ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում շրջանի երիտասարդության մշակութային կյանքն աշխուժացնելու և նրանց շրջանում ազգային ավանդույթների և սովորույթների տարածման ուղղությամբ։ - Յուրաքանչյուր առողջ հասարակությանÂ շարժիչ ուժն երիտասարդությունն է`Â իր անսպառ աշխատասաիրությամբ, մտքի թռիչքով, նախաձեռնությամբ, նվիրումով և լավատեսությամբ: Այսօրվա երիտասարդը մեր վաղվա պետական գործիչն է, գիտնականը, մանկավարժը, բժիշկը, զինվորականն ու հոգևորականը, որոնց ձեռքերում է գտնվումÂ մեր հայրենիքի վաղվա առաջընթացն ու նվաճումները: Ուստի մեր վերբերմունքըÂ երիտասարդության հանդեպ պետք է լցված լինի հոգատարությամբ, ուշադրությամբ, սիրով ուÂ նվիրումով:Այդ իսկ պատճառով մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երիտասադրության հետ տարվող աշխատանքներին։ Տարվա ընթացքում երիտասարդության հետ կազմակերպվել են տարբեր բնույթի միջոցառումներ՝ ինտելեկտուալ խաղեր, էքսկուրսիաներ դեպի Արցախի պատմական տեսարժան վայրեր, ազգային-ավանդական խաղեր,ՙԳուշակիր մեղեդին՚ երաժշտական մրցույթ, կլոր սեղան՝ ՙԵս քո զավակն եմ Արցա՛խ՚Â թեմաներով քննարկումներ։ Շրջանի երիտասարդները մասնակցել են նաև հանրապետությունում կազմակերպված ՙԸնտանեկան ճամբար-2016՚ միջոցառմանը, ՙԱրցախի Երիտֆորում՚ ամենամյա ծրագրին և ՀՀ մայրաքաղաք Երևանում ՙՄեթոդական աջակցություն ԼՂՀ հասարակական կազմակերպություններին և երիտասարդներին՚ ծրագրի շրջանակներում անցկացված սեմինար-դասընթացներին։ - Տիկին Ռուզաննա, ի՞նչ հիմնախնդիրներ ունի բաժինը։ - Բաժնի, ինչպես նաև շրջանի մշակութային օջախների համար ամենացավոտ հարցը եղել և մնում է շենքային ոչ բավարար պայմանները, ինչն էլ խոչընդոտում է պատշաճ մակարդակով միջոցառումներ կազմակերպելուն։ Բացի դրանից մշակութային որոշ օջախներում իսպառ բացակայում են տեխնիկական միջոցները, որն էլ իր բացասական ազդեցությունն է ունենում միջացառումների կազմակերպման մակարդակի վրա£ Այդքանով հանդերձ բաժնի աշխատակիցները միշտ պատրաստակամ են բոլոր հնարավորություններն ու ջանքերը նպատակաուղղելու շրջանում մշակութային կյանքն էլ ավելի զարգացնելուն, պահպանելուն և սերունդներին հայկական հարուստ մշակութային արժեքներ փոխանցելուն, քանզի քաջ գիտակցում ենք, որ մշակույթը նյութական և հոգևոր արժեքների ամբողջություն է, որը ստեղծել է մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում։ - Տիկին Մկրտչյան, ի՞նչ ունեք ավելացնելու։ -Միամսյակի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր կանանց,մայրերին ու քույրերին: Ցանկանում եմ,որ հավետ հմայիչÂ մնան, շրջապատեն մեզ իրենց հեզությամբ և գեղեցկությամբ, լինեն արևի պես ջերմ ու բարի: Մշակույթի ոլորտի աշխատողներինÂ էլ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և նորանոր ծրագրերի իրականացում, իսկ Արցախ աշխարհին` խաղաղություն, որպեսզի մեր զինվոր-տղաներն անփորձանք ծառայեն և վերադառնան հայրենի օջախներ: -Շնորհակալություն։ Â |