ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ |
27.03.2017 17:56 |
ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ղազախստանի հավաքականին: Հենց սկզբից մեր թիմը տիրեց նախաձեռնությանը: Խաղի սկզբում գոլային պահ ուներ Գևորգ Ղազարյանը, սակայն, մրցակցի դարպասապահին բախվելուց հետո վնասվածք ստացավ ու նրա փոխարեն խաղը շարունակեց Տիգրան Բարսեղյանը: Առաջին կեսում գոլային պահեր ունեցան Մարկոս Պիզելին ու Հենրիխ Մխիթարյանը: Վերջինիս հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը շարունակում էր գրոհել: 63-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ ու դաշտից հեռացվեց հյուրերի պաշտպան Սերգեյ Մալին: 10 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը դիպուկ հարվածվ բացեց հանդիպման հաշիվը: 3 րոպե անց փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիզը կրկնապատկեց մեր թիմի առավելությունը: Հայաստանի հավաքականը հաղթեց 2-0 հաշվով ու վաստակեց 6 միավոր: armfootball.com |