ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ԾԱՌ ՏՆԿԵԼԸ ԿՐԿՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԻ |
03.04.2017 10:30 |
եկեղեցու բակում տեղի ունեցավ ծառատունկ, որի նախաձեռնութունը պատկանում է շրջանի հարկային տեսչության պետ Մարատ Հայրապետյանին։ Ծառատունկին մասնակցում էին շրջանի ուժային կառույցների կոլեկտիվները, որոնց ղեկավարների անմիջական մասնակցությամբ եկեղեցու բակում տնկվեցին մի քանի տասնյակ բերքատու ծառեր։ -Բնության հետ հարկավոր է համերաշխ ապրել: Եթե այսօր մենք անտարբերությամբ վերաբերվենք մեր շրջակա միջավայրին, վաղը դրանց հետևանքները կարող են զգալ մեր երեխաները: Այն, ինչ անում ենք՝ կարևոր է նաև քաղաքի էկոհամակարգի պահպանման համար: Մեր գործընկերների հետ ձգտում ենք առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ: Դրա հիմքում հետևյալ տրամաբանությունն է. առողջ միջավայրն ու վաղվա կյանքի որակը մեր ձեռքերում են։ Համոզված ենք, որ մի քանի տարի հետո, մեր զավակները կգան այստեղ և այս ծառերի շվաքների ներքո կզգան Աստծո հովանին,- ասաց Մարատ Հայրապետյանը։ -Ծառատունկի նպատակներից մեկն էլ այն է, որ լինելով քրիստոնյա եկել ենք եկեղեցու բակում նոր ծառեր տնկելու և նոր կյանք պարգևելու, դրանով նաև մասնակցելու Աստծու արարչագործությանը։ Սա նվազագույնն է, ինչ կարող ու պարտավոր ենք անել՝ ծառ տնկել մեր փոքրիկ հայրենիքում… - ասաց շրջանի ազգային անվտանգության ծառայության պետ Իվան Հարությունյանն ավելացնելով՝ Մենք ողջունում ենք նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և մեր պատրաստակամությունը հայտնում ներգրավված լինելու այսպիսի միջոցառումներում: Վերջում սուրբ Աստվածածին եկեղեցու սարկավագ Արթուր Խունոյանը կատարեց օրհնության կարգ՝ հնչեցնելով տերունական աղոթքը։ Նա իր խոսքում շնորհակալության հայտնեց եկեղեցու տարածքում ծառատունկի աստվածահաճո գործ նախաձեռնելու և իրականացնելու համար։ Իրավամբ, ծառ տնկելն իր մեջ կյանքի շարունակության, արժևորման և միասնության խորհուրդ ունի։ Իսկ եկեղեցու բակում ծառ տնկելը՝ կրկնակի խորհուրդ ունի։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |