ԱՓՍՈՍԱՆՔԻ ՈՒ ՑԱՎԻ ԽՈՆԱՐՀՈՒՄՈՎ
08.02.2012 01:01

Մեր թերթի նախորդ համարներից մեկում գրել էինք արմատներով արցախցի, ՌԴ Պյատիգորսկ քաղաքում բնակվող գործարար Էրիկ Բաբայանի մասին:
Այս տարվա ամռանը լինելով իր պապերի հողում, նա այցելել է ՙԲերդի՚ խմբագրատուն, հետաքրքրվել խմբագրության խնդիրներով: Հայրենի Արցախի շենացմանն իր նպաստը բերելու ծրագրերը Է. Բաբայանը քննարկել է նաեւ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ: Դրանք պիտի որ իրականացվեին առաջիկայում, սակայն…


Ծանր բոթը հեռավոր Պյաիտորսկից մեզ հասավ օրերս: Իմացանք, որ Է. Բաբայանը ջահել հասակում իր մահկանացուն է կնքել` այդպես էլ կիսատ թողնելով նվիրական երազանքը: Իսկ նրա երազանքը նախնյաց հողում նոր արմատներ ձգելն էր: Գործի բերումով հաճախակի լինելով տարբեր երկրներում, նա գտնում էր, որ ամենալավ երկիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Ուզում էր գալ այստեղ հիմնավորվել, իր ներդրումն ունենալ Արցախի շենացման գործում:  Ավա¯ղ…
Մենք նրա հետ ընդամենը մի անգամ ենք հանդիպել, սակայն ստացած տպավորությունն անմոռաց է: Այդպիսին էլ կմնա մեր հուշերում:
Էրիկ Բաբայանի ընտանիքին մեր ցավակցություն ենք հղում` ափսոսանքի ու ցավի խոնարհումով:


ՙԲԵՐԴ՚

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter