ԱՐՑԱԽՑԻՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է ՈՒ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ
14.04.2017 11:24

Հայրենասիրությունը հայի արյան մեջ է, այն թևածում է յուրաքանչյուր հայի էության մեջ և նրա  համար դառնում հոգի, ավիշ։ Այս իրողությունն է ապացուցում վերջերս Խնապատի  Ա.Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված հուզումնառատ միջոցառումը՝ շրջանային մեթոդփնջի շրջանակներում։ Միջոցառումն այս յուրօրինակ առհավատչյան է այն բանի, որ, չնայած կրկնվող դավերին, արցախցին այնուամենայնիվ, անպարտելի է ու հավերժական, նա կարողանում է լացի միջից ծիծաղել, արարել ու ստեղծագործել, կրթել սերունդներին և սերմանել հայրենասիրություն։ 

Հստակ գիտակցելով մայրենիի  դերն ու նշանակությունը՝ մենք նաև տիրապետում ենք անգլերենին՝ ի լուր աշխարհին մեր անպարտելիությունն անգլերենով ապացուցելու համար։ Մեր աշակերտները ճանաչում են աշխարհը, գիտեն մեծ աշխարհին փոքրիկ երկրամաս Արցախի աշխարհագրական պատմությունը նեկայացնելու ձևերը։ Այս մտքերն են վկայում 6-րդ և 8-րդ դասարաններում կազմակերպված ընդօրինակման դասերը, որոնք իրականացրել են ուսուցիչներ Լ.Բադալյանը և Հ.Հարությունյանը (անգլերենից և աշխարհագրությունից)։

Օրվա խորհուրդը ամբողջական տեսք ստացավ ռազմահայրենասիրական միջոցառման դիտումից հետո, որը կազմակերպել էր դպրոցի տնօենությունը և առանձնապես զինղեկ Ա․ Ավանեսյանի ջանքերով։

Ժողովրդական իմաստությունն ասում է՝ ապրելով խաղաղության մեջ, պատերազմի մասին մի մոռացիր։ Մենք՝ արցախցիներս արդեն տասնյակ տարիներ ակնածանքով ենք  խորհում խաղաղության մասին, պատերազմի աղոտ շղարշն անընդհատ բաժանում է մեզ լույսից և կյանքի բերկրանքից։ Իսկ կենսակերպն այս պարտավորեցնում է մեզ միշտ զգոն լինել, միշտ պատրաստ լինել մարտի։

Դպրոցի ետնամասում  զինղեկի և աշակերտների ուժերով  խրամատ է փորվել  և ձևավորվել ըստ մարտավարական պահանջների։Հենց այդ խրամատում էլ կազմակերպվեց ՙՋոկը պաշտպանությունում՚ ցուցադրական պարապմունքը։Բարձր դասարանի տղաներից կազմված ջոկն արժանի հակահարված տվեց թծնամու դիվերսիոն խմբին, որը կազմված էր միջին դասարանի տղաներից։ Ապագա զինվորները ցուցադրեցին խելացի պաշտպանություն, գերազանց մարտավարություն, անրաժեշտության դեպքում ճիշտ բժշկական ինքնասպասարկում։Փոքրիկ արցախցիների ջոկը ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանել հող հայրենին և Արցախի սահմանը։ Տղաների հաղթանակը առավել համոզիչ դարձավ, երբ հայոց եռագույն փուչիկներով նրանց ողջունեցին դպրոցի արցախուհիները։ Նրանք ապացուցեցին,որ հայ աղջիկը պատրաստ է ամուր կանգնել հայրենյաց պաշտպանի թիկունքին և դառնալ նորօրյա Այծեմնիկ և Խանդութ Խաթուն։Հպարտության և բերկրանքի արցունքներ երևացին ներկաների աչքերում, երբ խրամատում թնդաց հայկական քոչարին։ Պար չէր դա,այլ պատմությունն էր  այն ազգի,որ հպարտ ու անպարտ է իր լեռների պես։


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter