ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
19.04.2017 22:05 |
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի 2017թվականի մարտի 22-ի որոշմամբ ապրիլի 3-ից 29-ը ներառյալ շրջանում հայտարարվեց ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ։ Ապրիլի 19-ին Ասկերանում տեղի ունեցան համատարած բարեկարգման, սանիտարական մաքրման և ծառատնկման աշխատանքներ։ Սերգեյ Գրիգորյանի՝ քաղաքի բարեկարգման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու կոչին արձագանքել են պետական կառույցները, կրթական և առողջապահական հաստատությունները, Ասկերանի քաղաքապետարանն ու կոմունալ տնտեսությունը, հասարակական և մասնավոր կազմակերպությունները, շրջանի վարչական տարածքում տեղակայված զորամասերը, ինչպես նաև բազմաթիվ ասկերանցիներ։ Խորհրդանշական է, որ նման աշխատանքների մեկնարկը տրվում է հենց ապրիլին, երբ բնությունը զարթոնք է ապրում ու սկիզբ է առնում նոր կյանք։ -Ապրիլ ամիսը չնայած մեզ համար նաեւ ցավի ու կսկիծի ամիս է, սակայն այն պիտի դառնա ÂÂ կյանքի հարատևման, նոր կյանք պարգևելու ամիս,-ասաց շրջվարչակազմի ղեկավարը։ Ինչպես նշեց վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների արդյունքների մասին ամեն օր համայնքներից հաղորդագրություններ են ստանում, իսկ ապրիլի 25-ին վարչակազմի պատասխանատուներից կազմված խումբը կայցելի համայնքներ՝ կատարված աշխատաքներին տեղերում ծանոթանալու նպատակով։ Շաբաթօրյակի շրջանակներում դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ և Տիգրանակերտ տանող գլխավոր ճանապարհների ամբողջ երկայնքով նախորդ տարիներին տնկված ծառերի փխրեցման և պարարտացման աշխատանքներ են իրականացվել։ Ասկերանում գարնան և աշնան եղանակներին պարբերաբար են նման աշխատանքներ անցկացվում։ Ուստի Սերգեյ Գրիգորյանն իրավասու մարմիններին հորդորեց հետևողական լինել համախմբված ու միասնական աշխատանքի արդյունքները պահպանելու համար՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահել նորատունկ ծառերի խնամքը։ Ն զորամասի սպա Կամո Ասլանյանի խոսքերով, նաև ծառ տնկելով են Հայրենիքը շենացնում։ Եթե նախորդ տարվա ապրիլին նրանք թշնամուն ցույց տվեցին իրենց բազկի ուժն ու միասնությունը, ապա այս տարի մասնակցելով շրջկենտրոնի բարեկարգման աշխատանքներին իրենց նպաստն են բերում խաղաղ պայմաններում։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Տիգրանը գտնում է, որ եթե այսօրվա սահմանապահ զինվորները խիզախորեն պաշտպանում են մեր Հայրենիքը, ապա իրենք պարտավոր են լավ սովորելու հետ մեկտեղ նաև հանրօգուտ աշխատանք կատարել ու անեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի կրկին ծովից-ծով Հայաստան ունենանք։ Վերջին տարիներին Ասկերանում բարեկարգման բավականին աշխատաքներ են իրականացվել, կառուցվել խաղահրապարակներ, բարեկարգվել է քաղաքային պուրակը, նախատեսվում է քաղաքում կառուցել ևս մի քանի խաղահրապարակ։ Կարելի է վստահ ասել, որ մոտ ապագայում քաղաքի ամբողջ տարածքը վերածվելու է ծաղկազարդ ու ծառապատ տարածքների։ ÂÂ Բոլորս պետք է ցուցաբերենք պատասխանատու վերաբերմունք, առաջնորդվենք §Մեր քաղաքը մեր տունն է¦ նշանաբանով։ Նշենք նաև, որ միամսյակի շրջանակներում Ոստիկանության շրջանային բաժնի աշխատակցները շենքի շրջակա տարածքը բարեկարգելու և սանիտարական աշխատանքներ իրականացենլու հետ մեկտեղ նաև բազմապիսի ծաղիկների ու վարդի թփերի տնկման աշխատանքներ են իրականացրել։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |