ԱՄՆ ՎԱՅՈՄԻՆԳ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
23.04.2017 12:03

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգապետը ողջունել է նաև ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ջանքերը:

§Հայերի հանդեպ տեղի ունեցած բռնությունները և հրեական Հոլոքոստն անպատկերացնելի են, սակայն

մեզ բոլորիս համար կարևոր է հիշել այս ամենը՝ պատմությունը պետք է չկրկնվի¦,- նշված է նահանգապետի նամակում:

Մեթյու Միդը հիշատակել է նաև Կեյեն քաղաքում ունեցած իր հանդիպումը ԱՄՆ արևմտյան ափի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ Էլեն Ասատրյան և Սիմոն Մաղաքյանի հետ և նշել, որ հանձնախմբի գործունեությունը ոգևորիչ է: Ընդգծելով, որ ապրիլի 23-ին Դենվեր քաղաքում կայանալու են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ՝ նահանգապետ Միդը նշել է. §Իմ մտքերը կլինեն ձեզ հետ, երբ դուք հավաքվեք Կոլորադոյի նահանգային խորհրդարանում հիշատակելու Հայոց ցեղասպանությունը¦:

Վայոմինգը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 45-րդ նահանգն է:

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter