ՆԱՄԱԿ ԲԵԼԳԻԱՅԻՑ. LETTER FROM BELGIUM
18.06.2017 17:25

Ասկերանի շրջանի վարչակազմը վերջերս նամակ է ստացել Բելգիայից, որտեղ հեղինակը դրվատանքով է խոսում Ասկերանի շրջանի մասին:

Հատկանշական է, որ նամակի հեղինակը ազգությամբ հայ չէ: Եվ բնավ կարևոր չէ, թե ինչ կերպ կամ ում  միջոցով է բելգիաբնակ անգլիացին (թերևս` թարգմանաբար) ծանոթացել մեր կայքում տեղադրված նյութերին և անգամ Ասկերանի շրջանի մասին նման պատկերացում կազմել: Էականը ներկա դեպքում այն է, որ կայքով հետաքրքրվում են նաև Եվրոպայում: Ու քանի որ թերթի էլեկտրոնային տարբերակը կոչված է առավել մեծ աշխարհագրությամբ ներկայացնելու շրջանի սոցիալ-տնտեսական, հասարակական ու կրթամշակութային կյանքը, ուստի և վստահաբար կարող ենք ասել, որ հետաքրքրությունը հենց Ասկերանի շրջանի նկատմամբ է:

Հակված չենք այն մտքին, որ պարոն Հեսելվուդը berd-press.info կայքի միակ օտարերկրացի ընթերցողն ու բարեկամն է: Կայքի այցելուների հաստատուն աճը (այցելությունների քանակն արդեն գերազանցում է կես միլիոնը) վկայում է նաև խմբագրակազմի արդյունավետ ջանքերի մասին: Ավելին չխոստանանք` կձգտենք միշտ լինել հետաքրքիր, իսկ պրոֆեսիոնալ առումով` պատշաճ մակարդակի վրա:

Ստորև ներկայացնում ենք Կենետ Հեսելվուդի նամակը:

 

The Administration of Askeran region has recently received a letter from Belgium, where the author speaks of praise about Askeran region.

It is noteworthy that the author of the letter is not an ethnic Armenian. And it does not matter in what manner or by whom the Englishman from Belgium got acquainted with the materials on our website, and even had a view of the Askeran region.

It is important nowdays that Europe is interested in our website as well.

And because the electronic version of the newspaper is  for presenting /highlighting/  the region’s  socio-economic,  public and cultural-educational life ,  therefore we can confidently say that the interest is just about the Askeran region.

We don’t think that Mr.  Heselwood is the only relative and foreign reader of the website berd.press.info. The steady increase of website visitors (the number of visitors has exceeded half a million) also testifies the productive efforts of the staff. Moreover we don’t promise more but we’ll always strive to be interesting and in a professional sense we’ll be at a proper level.

Below is the letter from Kenneth Heselwood.

 

Կենետ Հեսելվուդ

Բերկենդալ  փողոց  122

Բելգիա -1050 Բրյուսել

Բելգիա

02 հունիսի 2017թ.

Ձերդ գերազանցություն

Ես 70 տարեկան բրիտանացի եմ և պաշտոնաթող ոստիկանության սպա , ով ապրում է Բելգիայում: Ես շատ եմ հետաքրքրվում Արցախի Հանրապետությունով: Ինձ շատ է դուր գալիս  Ձեր երկրի պատմությունը, մշակույթն ու  ավանդույթները:

Ես հատկապես հետաքրքրված եմ Ասկերանի շրջանով: Ձեր ինտեռնետային էջը շատ  հոյակապ է:

Ես Ձեզ եմ գրում պարոն, շնորհավորելու Ձեզ՝ Ձեր կարիերայի (աշխատանքային գործունեության) և հոյակապ աշխատանքի համար, որպես շրջանի ղեկավար:

Դուք Ոստիկանության անդամ ու Ոստիկանության գեներալ էիք:

Արցախը շատ հեռու է, բայց մոտ է իմ սրտին:

Թույլ տվեք Ձեզ և Ձեր աշխատակազմին մաղթել ամենայն բարին ապագայում, իսկ Արցախի Ժողովրդին նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Պատիվ ունեմ լինել,

Ձերդ գերազանցություն

թանկագին  պրն. Գրիգորյան,

Ձեր հնազանդ ծառան

  

Կենետ Հեսելվուդ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter