ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ ՏՈՂՈՒՄ |
20.09.2017 18:01 |
Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Տող գյուղում անցկացվեց արդեն ավանդական դարձած գինու փառատոն։ Փառատոնին ներկայացվեցին Արցախում արտադրվող գինիները, որոնք իրենց յուրահատուկ համով ու որակով կարճ ժամանակահատվածում հասցրել են ճանաչվել աշխարհի տարբեր ծայրամասերում։ Փառատոնին մեծ ակտիվությամբ են մասնակցել նաև մեր շրջանի գինի արտադրող ընկերությունները։ Նրանցից շատերը նման փառատոնների ժամանակ արդեն իսկ գտել են տարբեր ընկերությունների հետ համագործակցության ուղիներ։ Գինու փառատոնը Տող գյուղում խորհրդանշական է։ Այն Արցախի գեղատեսիլ վայրերից ևս մեկը բացահայտելու հրաշալի միջոց է նաև։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ մասնակցելով նման փառատոնների, փաստորեն մեկ օրվա ընթացքում կարողանում են ծանոթանալ հայկական ազգային ավանդույթներին, արցախյան մշակույթին, երգին ու պարին։ Սեփ. լրատվություն |