ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
09.10.2017 12:44

Գաղտնիք չէ, որ մանկավարժ լինելը և մանկավարժությամբ զբաղվելն ինքնին առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են պահանջում։ Եվ որ դպրոցում են ստանում Հայրենիքը պաշտպանելու, շենացնելու և նրա պատիվն ամենուրեք բարձր պահելու հիմնավոր դաստիարակությունը: 21-րդ դարում աներևակայելի կերպով մեծացել է գիտելիքի դերը, գիտությունը զարգանում է թռիչքաձև՝ ստիպելով մարդուն նորանոր որակներ փնտրել իր ներսում և դրանք ի սպաս դնել պետությանը, ազգին, մարդկությանը: Դա նշանակում է, որ ուսուցչի դերը դարձել է առավել կարևոր, պարտավորեցնող: Ուսուցիչների աշխատանքի որակից է կախված, թե վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն, ովքեր կձևավորեն մեր հանրությունը՝ որոշելով պետության ապագան: Սիրելի ուսուցիչներ, համոզված եմ, որ նույն ոգով ու նվիրումով շարունակելու եք ձեր անչափ պատասխանատու և պատվաբեր առաքելությունը: Եվ բազմաթիվ սերունդներ հարազատ կրթօջախներում ստացած իրենց հարուստ գիտելիքներով և ազգային նկարագրով փառք ու պատիվ կբերեն ոչ միայն հարազատ դպրոցին, այլև համայն հայությանը՝ իբրև արարող և կենսունակ ազգի:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաջառողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին: Թող հաջողությունն ու ստեղծագործական վերելքը լինեն ձեր մշտական ուղեկիցը կյանքում և աշխատանքում:


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter