ՆՐԱ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ |
09.10.2017 15:16 |
Անգութ մահը մեր շարքերից խլեց սրտացավ ղեկավար ու գործընկեր, արհեստավարժ մասնագետ, ընտանիքի նվիրյալ Շահեն Աղաբաբյանի կյանքը: Ծնվել է 1957թ. օգոստոսի 15-ին, Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: 1964թ. ընդունվել է Խնապատի միջնակարգ դպրոցը, 1971-1972 ուստարում տեղափոխվել է Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ դպրոցը, այն ավարտել 1974թ.: 1975թ. ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի բաժինը` 1979թ. ավարտել այն: Նույն թվականին նշանակվել է Խնապատի միջնակարգ դպրոցը` որպես ֆիզիկայի ուսուցիչ: 1984թ. նշանակվել է նույն դպրոցի փոխտնօրեն: 1988թվականից մասնակցել է արցախյան շարժմանը: 1991 թվականից ընդգրկվել է Խնապատի ինքնապաշտպանական ջոկատում, իսկ 1992թ. սեպտեմբերի 1-ից զորակոչվել է ԼՂՀ ՊԲ: 1993-1994 թթ. զբաղեցրել է 4-րդ պաշտպանական շրջանի հակաօդային պաշտպանության պետի պաշտոնը: 1995թ. մայիս ամսից նշանակվել է ժողկրթության, մշակույթի և սպորտի բաժնում` սկզբից գլխավոր մասնագետ, հետագայում բաժնի վարիչի տեղակալ և բաժնի վարիչ: 1997թ. նշանակվել է վարչակազմի մշակույթի բաժնի վարիչ: 2012թ. մարտից ղեկավարում է Ասկերանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժինը: Շ.Աղաբաբյանը շրջանի ֆիզիկայի լավագույն մասնագետներից էր: Մշակույթի և կրթության ոլորտներում, Շ.Աղաբաբյանը իրեն դրսևորել է որպես բարձրակարգ մասնագետ ու ղեկավար: Տիրապետում էր ղեկավարման նրբություններին, ինչի արդյունքում նրա ղեկավարած բաժինների աշխատանքը միշտ արդյունավետ ու նպատակասլաց էր: Ուշադրության կենտրոնում մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության հարցն էր, մանկավարժների սոցիալական պայմանների բարելավումը, դպրոցների նյութատեխնիկական բազայի հարստացումը և ընդհանրապես հանրակրթության հետ կապված բոլոր հարցերը: Շահեն Աղաբաբյանը պարգևատրվել է §Արիություն¦ մեդալով, վարչապետի հուշամեդալով, բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով։ Շահեն Աղաբաբյանի հիշատակը միշտ վառ կմնա գործընկերների, մանկավարժների, նրան ճանաչողների սրտերում: Ասկերանի շրջանի վարչակազմ Կրթության և սպորտի բաժին |