ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ |
20.10.2017 15:33 |
Հոկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը` գյուղնախարար Ժիրայր Միրզոյանի հետ գործնական այցով Ասկերանում էին։ Նպատակը՝ հանդիպումն էր շրջանի գյուղոլորտի պատասխանատուների, համայնքների ղեկավարների, շրջանի խոշոր հողօգտագործողների, գյուղատնտեսությամբ զբաղվողների հետ։ Ինչպես նշեց պետնախարարը, թեման` գյուղատնտեսական ներկա տարեշրջանն էր ու ոլորտի զարգացման ռազմավարական հայեցակարգը, ինչպես նաև լսել գյուղատնտեսությամբ զբաղվողների առաջարկն ու մինչև տարեվերջ համատեղ մշակել գյուղատնտեսության զարգացման ռազմավարություն, ինչը հնարավորություն կտա ոլորտի էլ ավելի զարգացմանը։ Շրջանի աշնանացանի նախապատրաստական աշխատանքների և ընթացքի մասին տեղեկություն ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը։ 2017 թվականի բերքի տակ շրջանում կատարվել է 10603հա աշնանացան և 4019հա գարանանացան մշակաբույսերի ցանքս, որից 552հա ընդհանրապես հունձ չի կատարվել։ 885 հա տուժել է կարկտահարությունից 30-50 տոկոսով, իսկ 1175հա՝ 50-100 տոկոսով։ Այն հողօգտագործողները, որոնց հողատարածքները տուժել են կարկտահարությունից 70-տոկոսից ավելի, պետության կողմից ստացել են համապատասխան սերմի փոխհատուցում։ Չնայած բնական աղետներին, այնուամենայինիվ գյուղբաժնի վարիչը տարին գյուղատնտեսության առումով բարենպաստ է համարել շրջանի համար։ Ցորենի և գարու միջին բերքատվությունը համապատասխանաբար կազմել է 26ց/հա և 20 ց/հա։ Ներկայում շրջանի տարածքում կատարվել է 5208 հա աշնանացանի հերկ, որից 1236հա՝ սկվառակահերկ։ Կատարվել է 950հա ցորենի և գարու, 33.5հա սոխի ցանքս։ Ա.Ղուլյանը նշեց, որ շրջանում գյուղտեխնիկայի պակաս և աշնացանի աշխատանքներին խոչընդոտող հանգամանքներ չկան։ Գյուղատնտեսության կարևրագույն ճյուղերից մեկի՝ երկրագործության զարգացումը նախ և առաջ կախված է հողերի արդյունավետ օգտագործումից։ Այս տեսակետից Արայիկ Հարությունյանը նշեց, որ սեփականաշնորհված գյուղամերձ հողերը, անհրաժեշտության դեպքում, պետք է ենթավարձակալության պայմանագրով և ցանքաշրջանառության պարտադիր պայմանի կիրառմամբ տրամադրել այն հողօգտագործողներին, ովքեր պատրաստ են հողը մշակել ագրոպայմաններին համապատասխան: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ նախապատվությունը տրվում էր աշնանացանին, պետնախարարը հորդորեց հողատարածքների զգալի մասն օգտագործել գարնանացան մշակաբույսերի ցանքս համար։ -90 տոկոսից ավելի աշնանացանի աշխատանքներ կատարելու պարագայում, մանավանդ ոռոգովի հողերում, պետական աջակցություն չի լինելու։ Կոչ եմ անում տասնօրյա ժամկետում ավարտել աշնանացանի աշխատանքները, մնացած հողերը թողնելով գարնանացանի համար։ Ըստ նոր հայեցակարգի պետական աջակցությունից կարող են օգտվել այն հողագործները, ովքեր կառաջնորդվեն հայեցակարգով սահմանված կանոններով։ Իսկ թե որքանով են պահպանվում այդ կանոնները՝ ստուգվելու են գյուղնախարարությունում ստեղծված տեսչության կողմից, որի եզրակացության հիման վրա էլ որոշվելու է տվյալ հողագործին պետականորեն աջակցելու հարցը։ Այն կլինի ուղղակի՝ սուբսիդավորման միջոցով, և անուղղակի՝ վարկային եղանակով։ Իսկ բերքահավաքի ժամանակ որևէ մշակաբույիս համար արտոնյալ գին չի սահմանվելու։ Հողօգտագործողները պետք է հաշվի առնեն, որ այսուհետ կառավարությունն աստիճանաբար նվազեցնելու է հացահատիկային մշակաբույսերի գների ձևավորման գործում պետական միջամտության չափը՝ ժամանակի ընթացքում այն թողնելով շուկայի կարգավորման,- ասաց Ա. Հարությունյանը։ Պետության կողմից առաջարկվող գյուղատնտեսական նոր առաջարկների վերաբելյալ իրենց տեսակետն արտահայտնեցին նաև մենատնտեսներ Վլադիկ Աղասյան, Արկադյա Խաչատրյանն ու Գարիկ Հովսեփյանը։ Մենատնտեսներին հուզող հարցերի պատասխանները կարելի է գտնել առաջարկվող նոր հայեցակարգում։ Նոր հայեցակարգով կանոնավորվելու են նաև անկանոն անասնապահության հարցերը։ Ինչպես նշեց պետնախարարը, անասնապահությամբ զբաղվողները կարող են օգտվել պետական աջակցությունից միայն այն դպեքում, եթե անասնապահության համար ընտերն մսուրային եղանակը։ Այսինքն պետք է բացառել բաց պահվածքը, անկանոն արոտը։ Իսկ նորանշական նախարարի հանձնարականով արդեն սկսված է անասնագլխաքանակի հաշվառումը։ -Սննդամթերքի անվտանգության ուղղությամբ խստացվելու է վերահսկողությունը։ Եվ այս գործընթացի հետ կապված որևէ բացթողում, խախտում կամ անտարբերություն առանց իրավական հետևանքների չի մնալու,- ասաց Ժ. Միրզոյանը՝ հավելելով, որ նոր տարվանից փորձելու են որոշ համայնքներում ներդնել կառավարվող արոտավայրերի փորձը՝ հետագայում այն ամբողջ հանրապետությունում տարածելու նպատակով։ Հանդիպման ժամանակ խոսվեց նաև այգեգործության մասին։ Ա. Հարությունյանը նշեց, որ այս բնագավառում մոտեցումները պետք է փոխվեն։ Նախ կատարվելու են այգիների գույքագրում, իսկ այգեգործները պետք է անցնեն ոռոգման կաթիլային եղանակի։ Հին այգիներում կաթիլային ոռոգման համակարգի անցկացնելու պարագայում պետության կողմից տրամադրվելու է փոխառություն, իսկ նորերի դեպքում՝50 տոկոս դրամաշնորհ, 50 տոկոս՝ փոխառություն։ Վերջում Ա. Հարությունյանը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարեց գյուղատնտեսության հայեցակարգի հետ կապված հարցերն առաջիկայում հստակեցնել, որպեսզի իրենց արտացոլումը գտնեն 2018 թվականի բյուջեում։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |