ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԽԵԼԱՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏԵՆՔ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՇԵՆԱՑՄԱՆԸ |
01.11.2017 16:17 |
Ասկերանի շրջանի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը, գործելով Արցախի Հանրապետությունում իրականացվող սոցիալական բարեփոխումներ իրականացնելու ծրագրի շրջանակներում, ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, որոնք կապահովեն հատկացված նյութական և ֆինանսական միջոցները սահմանված ժամկետներում իրենց հասցեատերերին հասցնելու համար։Տարիներ շարունակ աշխատելով խտրականության բացառման սկզբունքներով, սոցիալական ծառայության գործակալությունն իր ամենօրյա գործունեության հիմքում տեսնում է սրտացավությունն ու բարեխղճությունը, ինչպես նաև օրինականությունը՝ գործակալություն մտած յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ։ Մեր զրույցի ընթացքում, ինչպես նշեց գործակալության տնօրեն Էվելինա Աղաջանյանը, պետության կողմից մարդկանց սոցիալական կարիքների բարելավմանն ուղղված ֆինանսական և այլ միջոցները հսկայածավալ են, ինչը բոլորիս վստահություն է ներշնչում՝ ավելի բարեկեցիկ ապագայի հանդեպ, ու որ կփոխվի հասարակության սոցիալական ապահովվածության դիմանակարը և կնշմարվեն ոլորտի ապագա զարգացման հեռանկարները։ -Տիկին Աղաջանյան, համառոտ ներկայացրեք խնդրեմ 2017թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում գործակալության կողմից կատարված աշխատանքները։ - Նախ նշեմ, որ բնակչության սոցիալական ոլորտում հիմնախնդիրները լուծվում են սոցիալական շրջանակներում և ֆինանսավորվում պետական բյուջեի միջոցներով։ Նշված ժամանակահատվածում տարածքային գործակալություն է մուտագրվել 1998 քաղաքացիների տարաբնույթ դիմում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է նպաստների նշանակմանն ու վերանշանակմանը, ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրով նախատեսված միջոցների, բարեգործական և ֆինանսական օգնության տրամադրմանը։ Բոլոր դիմումները ուսումնասիրվել, ընթացքավորվել են սահմանված ժամկետներում։ -Գործակալությունում հաշվառված անձինք օգտվե՞լ են առողջարաններում և հանգստի տներում ամառային հանգիստն անցկացնելու ուղեգրերից։ -Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական նախարարության կողմից ԱՀ կառավարության պետական միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման 45 ուղեգիր է հատկացվել մեր գործակալությանը։ ՀՀ Ջերմուկ, Արզնի, Կարմիր խաչ առողջարանային և հանգստյան տներում իրենց հանգիստն անցկացնելու նպատակով 9 ուղեգիր տրամադրվել է զոհված զինծառայողների ընտանիքներին, 5-ը՝ արցախյան ազատամարտի հաշմանդամներին, 2-ը՝ ընդհանուր հիվանդության հաշմանդամներին, իսկ 1-ը՝ միայնակ կենսաթոշակառուի։ Նշեմ նաև, որ գործականություն դիմած հաշմանդամության կենսաթոշակ ստացող 5 քաղաքացու տրամադրվել է պրոթեզաօրթոպեդիկ պարագա՝ թիկնասայլակ, 2 միայնակ չաշխատող կենսաթոշակառուների համար ստեղծվել են անձնական գործեր և ուղարկվել Ստեփանակերտի տուն-ինտերնատ, իսկ 2 քաղաքացիների համար ստեղծվել են համապատասխան անձնական գործեր և ուղարկվել նախարարություն՝ Երևան քաղաքում աչքի պրոթեզավորում ստանալու նպատակով։ -Ծնելիության և բազմազավակության ծրագրի խթանման շրջանակներում ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել։ -Հաշվետու ժամանակաշրջանում շրջանում ծնվել է 121 երեխա և նրանց համար նշանակվել է ծննդյան միանվագ նպաստ՝ 35մլն 800 հազար դրամ գումարի չափով։ Շրջանի 1078 ընտանիքների երեխաների համար նշանակվել է ամենամսյա պետական նպաստ 137մլն. 306 հազար 400 դրամ գումարի չափով։ Ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով §Արցախբանկ¦ ՓԲԸ Ասկերանի մասնաճյուղում ընտանիքում ծնված յուրաքանչյուր 3-10 և հաջորդ երեխաների անվամբ բացվել են 42 նպատակային ժամկետային ավանդային հաշվիներ։ Ներկա դրությամբ տարածքային գործակալությունում ձևակերպված և բացված են նպատակային ժամկետային ավանդային հաշիվներ՝ 1381 ընտանիքների համար։ -Սոցիալապես առավել խոցելի խմբերի համար ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել, կա՞ն նոր ծրագրեր։ -Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն զինվորական հաշմանդամություն ունեցող 159 հաշմանդամների համար ստեղծվել են անձնական գործեր՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսնական աջակցություն տրամադրելու նպատակով (յուրաքանչյուր անդամի՝ հաշվով՝ ամսական 60կվտ/ժ էլեկտրաէներգիա և 10 խորանարդ մետր բնական գազ, իսկ չգազաֆիկացված բնակավայրերում կամ բնակարաններում յուրաքանչյուր անդամ հաշվով 78 կվտ/ժ էլեկտրաէներգիա)։ Տոն և հիշարժան օրերին սոցիալական տարբեր խմբերի պատկանող քաղաքացիներին վճարվում է դրամական օգնություն։ Հաշվետու ժամանակաշրջանում վճարվել է 7մլն435 հազար դրամ միանվագ օգնություն։ Սեպտեմբերի՝ 1-ի գիտելիքի օրվա կապակցությամբ, շրջանի զոհված զինծառայողների 7 երեխաների վճարվել է միանվագ դրամական օգնություն՝ 210000 դրամ գումարի չափով։ Իսկ սոցիալական որոշ խմբերին պատկանող 780 քաղաքացու (միակողմանի ծնողազուրկ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող, զոհված զինծառայողների ընտանիքներ, ՀՄՊ վետերաններ և դրանց հավասարեցված անձնինք, զինվորական հաշմանդամություն ունեցողներ) տրամադրվել է օգնություն՝ բնաիրային տեսքով։ Նշեմ նաև, որ շրջվարչակազմ դիմած 43 դիմումատուների տրամադրվել է 800000 դրամ ֆինանսական օգնություն։ Տեղին եմ համարում նշել նաև, որ փորձնական տարբերակով սկսել է գործել ընտանիքների կարիքավորության գնահատման §Արցախ¦ համակարգը։ Շրջանի մի քանի համայնքներում արդեն իսկ կատարվել են սոցհարցումներ՝ կարիքավորության գնահատման նպատակով։ Հուսով ենք համակարգը կտա իր բարի պտուղները և դրանով կնպաստի բնակչության կենսապայմանների առաջնահերթության ապահովման գերակայությունը։ -Տիկին Աղաջանյան, ըստ ձեզ, ո՞րն է աշխատանքում հաջողության հասնելու գրավականը։ -Մեր աշխատանքում հաջողության հասնելու գրավականը հստակ գործելակերպով է պայմանավորված, որի լավատեղյակությանը գումարվում են նաև մարդկային հատկանիշները, ինչի արդյունքում շահում է ընդհանուր գործը։ Այսօր շենացող Արցախում բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացվում, աստիճանաբար բարձրանում է ժողովրդի կենսամակարդակը։ Ներկայիս ժամանակը պահանջում է, որ մենք լինենք ավելի կազմակերպված և մեր նպատակային, խելացի գործունեությամբ ու շինարար ձեռքերով նպաստենք այն ամենի ստեղծմանը, ինչն անհրաժեշտ է խաղաղ ու երջանիկ կյանքով ապրելու, Արցախ աշխարհը շենացնելու գործում։ Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |