ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
01.11.2017 16:34

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի ընթացիկ տարվա հերթական նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին։ Նիստին ներկա էին վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, համայնքների ղեկավարներ։ Նիստը վարում էր վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։

Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանի հիշատակը։

Օրակարգի առաջին հարցը շրջանի ինն ամսվա համայնքային բյուջեի արդյունքների ամփոփման և հետագա խնդիրների մասին էր, որի շուրջ տեղեկանք ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Նելլի Միրզոյանը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գանձված եկամուտներն աճել են 10.9 տոկոսով։ Հարկային եկամուտների մասով բյուջեն կատարվել է 102.3, իսկ ոչ հարկային եկամուտների մասով՝ 88.8 տոկոսով։ Համայնքային բյուջեի ինն ամսվա սեփական եկամուտների պլանը կատարել է 21 համայնք, 80-99.5 տոկոս կատարել է 7 համայնք, 50-80 տոկոս՝ 12, իսկ 0-50 տոկոս՝ շրջանի 2 համայնքներ։ Համայնքների ղեկավարներին հանձնարարվեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ 2017թ. համայնքային բյուջեի տարեկան եկամտային և ծախսային մասերի պլանների կատարման ուղղությամբ։

Շրջանի անասնապահության բնագավառում 9 ամսվա կատարած աշխատանքների մասին տեղեկանք ներկայացրեց §Անասնաբուժական սպասարկման կայան¦ ՊՈԱԿ տնօրեն Արթուր Ենգիբարյանը։ Ըստ ներկայացված հաշվետվության՝ շրջանում անասնապահության բոլոր բնագավառներում գլխաքանակի նվազում է նկատվել։ Այնուամենայնիվ բավականին կաթնամթերք և մսամթերք է արտադրվել շրջանում։ Անասունների հնարավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով Ա. Ենգիբարյանը խորհուրդ տվեց անասնապահությամբ զբաղվողներին անասունները պահել հիմնականում փակի տակ։

Օրակարգի հաջորդ հարցը շրջանի բնակչության բուժսպասարկման վիճակի և հետագա անելիքների մասին էր, որի շուրջ տեղեկանք ներկայացրեց §Ասկերանի ՇԲՄ¦ ՓԲԸ գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը։

2017թ. 9 ամսում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունով կատարվել է 15504 հաճախում։ 766 մարդ անվճար ապահովվել է դեղորայքով։ Այլ քաղաքային հետազոտության և բուժման է ուղեգրվել 42 հիվանդ, որից 29՝ երեխա։  Հաշվետու ժամանակաշրջանում շրջանում լեյշմանիոզ հիվանդության աճ է գրանցվել։ Տարվել են արդյունավետ և նպատակասլաց միջոցառումներ՝ հիվանդության կանխարգելման և հետագա տարածման ուղղությամբ։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել փոխանցողի դեմ ուղղված երկարատև ազդեցությամբ օժտված ինսեկտիցիդներով շինությունների մշակումը, բնակավայրերի բարեկարգումը և աղբահանության գործի բարելավումը, բնակավայրերից 100-300  մետր հեռավորության վրա գտնվող կրծողների բների ոչնչացումը, ինչպես նաև պաշտպանական միջոցների կիրառումը ու հիվանդության կանխարգելման կարևորագույն միջոցներից վարակի աղբյուր դարձող հիվանդ և թափառող շների դեմ պայքարը։ Նման միջոցառումներ են իրականցվել շրջանի բոլոր համայնքներում՝ համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների, ԲՄԿ-ների և ԳԲԱ-երի, շրջանի հակահամաճարակային կայանի ակտիվ մասնակցությամբ։ Հաճախակի են կազմակերպվել բաց դռների օրեր, որոնց ժամանակ Ռուսաստանի Դաշնությունից և Ֆրեզնոյից ժամանած մանկաբույժների, թերապևտների և սրտաբանների կողմից շրջանի բնակչությանը բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Նիստում §Ասկերանի արվեստի դպրոց¦ ՊՈԱ կազմակերպության կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին տեղեկանքով հանդես եկավ տնօրեն Անահիտ Բադալյանը։ Արվեստի դպրոցում սովորում է 230 սան։ Դպրոցն ունի 3 մասնաճյուղ Ավետարանոցում, Խնապատում, Նորագյուղում։ Գործում են երաժշտական և գործիքային բաժիններ։ Ակտիվ է դպրոցի համագործակցությունը շրջանի մշակութային օջախների հետ։ Հաշվետու ժամանակաշրջանում դպրոցի սաները հանրապետական և միջհանարապետական նշականության միջոցառումների են մասնակցել և գրավել առաջնակարգ տեղեր։ Այսքանով հանդերձ, ինչպես նշեց Ա. Բադալյանը, անելիքներ դեռ շատ կան, իսկ մտահղացումներն ավելին են։

Նիստում քննարկվեցին այլ հարցեր, ընդունվեցին համապատասխան որոշումներ։

Վերջում Այգեստանի համայնքի քարտուղար Գյուլչորա Գրիգորյանը երկարամյա, անբասիր գործունեության և վաստակած թոշակի անցնելու կապակցությամբ պարգևատրվեց շրջվարչակազմի ղեկավարի պատվոգրով։ Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը ակտիվ մասնակցության համար Ջրաղացների, Նախիջևանիկի և Սղնախի համայնքները ևս արժանացան շրջվարչակազմի ղեկավարի պատվոգրերի։

Անահիտ Պետրոսյան

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter