ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՇՐՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՆ ԷՐ
16.11.2017 23:41

Վերջերս ամբողջ հանրապետության տարածքում կատարված քաղաքաշինական գործունեության ստուգումների արդյունքների ամփոփումից պարզվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  լրիվությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում Արցախի Հանրապետության քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման մասին օրենքների և քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերի պահանջները։ Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն էր հրավիրել հանրապետության քաղաքաշինության պատասխանատուների և շրջանի վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ կոնկրետ հանձնարականներ են տրվել, ոլորտում առկա հիմնախնդիրները կարճ ժամկետներում վերացնելու ուղղությամբ։

Ի կատարումն հանրապետության Նախագահի հանձնարարականի նոյեմբերի, 15-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում հրավիրվեց խորհրդակցություն՝ շրջանի տարածքում քաղաքաշինության գործունեության և բնագավառում առկա խնդիրների և 2017թ. բյուջի սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ։ Խորհրդակցությանը ներկա էր Արցախի Հանրապետության քաղաքաշինության փոխնախարար Արմեն Մկրտչյանը, վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, համայնքների ղեկավարներ։

Խորհրդակցությունը վարող վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց խորհրդակցության օրակարգային հարցերը։ Շրջանի տարածքում քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների և ոլորտում առկա հիմնախնդիրների մասին զեկուցմամբ հանդես եկավ վարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության և վերաբնակեցման բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը։

Քաղաքաշինությունն Արցախում, և նրա շրջաններում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձնաց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է։ Այդ առումով քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել է ուղեցույց քաղաքաշինական գործունեության իրականացման անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ` ըստ հերթական քայլերի, ժամկետների, դրանք կարգավորող իրավական ակտերի։ Ինչպես տեղեկացրեց Ա. Ավանեսյանը, շրջանի որոշ համայնքներում հիմնականում չեն պահպանվում քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերի պահանջները՝ մասնավորապես ճարտարապետա-հատակագծային առաջադրանք տալու, բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման, ԱՀ-ում շինարարության և քանդման թույլտվության, ավարտված շինարարության շահագործման և քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգերը։

-Համայնքների տարածքում իրականցվող շինարարության ընթացքում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նպատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը ժամանակին և արդյունավետ իրականացնելու նպատակով  համայնքների ղեկավարները պետք է ապահովեն շինարարության և քանդման թույլտվության Ñ. 370 որոշմամբ հաստատված կարգի 1-ին մասի 7-րդ կետի պահանջի կատարումը, որը պարտավորեցնում է համայնքների ղեկավարներին եռօրյա ժամկետում թույլտվության մասին իրազեկել շրջվարչակազմի ղեկավարին, ԱՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը և հարկային պետական ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը, ներկայացնելով թույլտվության պատճեն, ինչպես նաև շինարարության (քանդման) թույլտվության հատուկ պայմանների բաժնում նշել նույն կարգի 17-րդ կետի պահանջը, որը պարտավորեցնում է կառուցապատողին շինարարական աշխատանքները սկսելուց առաջ առնվազն 3 օրվա ընաթցքում  տեղեկացնել համայնքի ղեկավարին և քաղաքաշինական պետական կառույցին,- ասաց Ա. Ավանեսյանը, միաժամանակ նշելով, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքներում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և զարգացման գլխավոր հատակագծերի բացակայությունը՝ քաղաքաշինական գործունեության նպատակով բոլոր տեսակի հողհատկացումները մինչև համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելը այն պետք է համաձայնեցնել շրջվարչակազմի և ԱՀ քաղաքաշինության նախարարութան հետ։

Զեկուցման վերջում Ա. Ավանեսյանն իրազեկեց համայնքների ղեկավարներին, որ ի կատարումն ԱՀ նախագահի հրամանագրի, այն է՝ հանրապետության տարածքում, մասնավորապես, գլխավոր մայրուղիների վրա կառուցված ճարտարպետական նորմերին անհամապատասխան շինություններն ապամոնտաժելու, նորմալ ճարտապարետական տեսքի բերելու համար այսուհետ հաճախակի են լինելու ստուգումներ։ Շրջվարչակազմում այդ ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվել։ Համայնքների ղեկավարներին գրություն կհղվի՝ համայնքապատական տարածքներում առկա շինարարական թերություններն ու թերացումները բացահայտելու և դրանք իսպառ վերացնելու համար։ Իսկ քաղաքաշինության նախարարությունն ու շրջանի համապատասխան կառույցը հետամուտ են լինելու՝ առաջիկայում նման խնդիրներից զերծ մնալու համար։

Համայնքների ղեկավարների հնչեցրած հարցերին՝ այն է տնամերձ հողամասերի հատկացումներ, սեփականաշնորհված հողերից հրաժարումներ և այլն, ի պատասխան Ա. Ավանեսյանը նշեց, որ վիճահարույց յուրաքանչյուր հարց պետք է բերվի իրավական դաշտ և լուծվի միայն իրավաբանորեն։

Քաղաքաշինության փոխնախարար Ա. Մկրտչյանը, լրացնելով Ա. Ավանեսյանի խոսքերը, դիմեց համայնքների ղեկավարներին, քաղաքաշինական և ճարտարապետական գործունեություն ծավալելուց առաջ՝ համաձայնության գալ շրջվարչակազմի և ԱՀ քաղաքաշինության նախարարության հետ։

-Մեր հանրապետությունում գործում է քաղաքաշինության մասին օրենք, որի առաջ բոլորն էլ հավասար են։  Նախարարի հանձնարարականով մեր կողմից հետևողական աշխատանքներ են տարվելու, որպեսզի գյուղական ու քաղաքային համայնքներում ցանկացած շինարարություն համապատասխանի քաղաքաշինական նորմերին, ճարտարապետական ոճին, ժամանակակից ստանդարտներին,- ասել է Ա. Մկրտչյանը։

Այնուհետև քաղաքաշինության փոխնախարար Ա. Մկրտչյանը պատասխանեց համայնքների ղեկավարներին հուզող հարցերին՝ տալով պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։

Օրակարգային հաջորդ հարցի շուրջ հանդես եկավ վարչակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Նելլի Միրզոյանը։ Նրա խոսքերով համայնքներում բյուջի սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքները բավարար հիմքերի վրա են գտնվում։ Ն. Միրզոյանը հորդորեց համայնքների ղեկավարներին հետևողական աշխատանք տանել և մինչև տարեվերջ ապահովել բյուջի սեփական եկամուտների հավաքագրումը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter