ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԱՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ |
29.11.2017 15:10 |
Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման համագումարը։ Համագումարի մասնակիցները, նախքան համագումարի սկսելը, թարմ ծաղիկներով ամփոփեցին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մարտական ընկերների հիշատակին՝ լուռ խոնարհվելով նրանց անմահ անունների առաջ։ Հիշողություններով ու վերջին իրադարձությունների տպավորություներով կիսվեցին իրար հետ։ Մտադրությունն ու նպատակը կրկին նույնն է, ԱԱՄ Ասկերանի տարածքային յուրաքանչյուր անդամ միշտ պատրաստակամ է Հայրենիքին սպառնացող փոքր-ինչ վտանգի դեպքում կրկին զենք վերցնելու։ Բաց քվեարկությամբ ընտրվեց համագումարի նախագահ և քարտուղար։ Ներկա էին ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, ազատամարտի վետերաններ։ Համագումարի նախագահող Սլավիկ Առուշանյանի առաջարկով ներկաները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած քաջ մարտիկների հիշատակը։ Ապա հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Հաստատվեց համագումարի օրակարգը, որից հետո 7-րդ հաշվետու - ընտրականի պատվիրակները լսեցին ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանի՝ 2015-17թթ. ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը։ Ասկերանի տարածքային միավորումն առաջնորդվելով §Մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ պետություն¦ սկզբունքով գործել է Ասկերանի շրջանի տարածքում, որի կառուցվածքային հիմքը հանդիսացել են 40 համայնքային միավորումները։ Հաշվետու ժամակաշրջանում տարածքային միավորումը բազմակողմանի համագործակցութÛուն է ծավալել և իրականացրել բոլոր այն պ»տական, հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք համակիր են միության կանոնադրությանը։ ԱԱՄ ակտիվ մասնակցություն են ունեցել համապ»տական տոնակատարությունների կազմակերպմանն ու անցկացմանը։ Այդօրինակ ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումների շարքում հատկապես կարևոր տեղ է տրվել Արցախի տարբեր բնակավայրերում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանների բացման հանդիսավոր արարողություններին։ Միավորման խորհրդի անդամների գործունեության հիմնական շեշտը դրված է եղել սահմանամերձ դիրքերը հսկող զինվորների կողքին գտնվելը, տոն և հիշատակ օրերին դիրքեր, զորամասեր այցելելը, ինչը մեծ ոգևորությամբ էր ընդունվում զինծառայողների կողմից։ Միության գրասենյակում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ, կատարվում են ընդունելություններ զոհված ազատամարտիկների հարազատների, ազատամարտի վետերանների և հաշմանդամների հետ, որի ընթացքում ընթացքավորվում և կարգավորվում են վերջիններիս հուզող հարցերն ու հիմնախնդիրները։ Հաշվետու ժամանակաշրջանում վարչության միջնորդագրերով ԱՀ նախագահի կողմից, պետական, ՊՆ գերատեսչական և ԱԱՄ մեդալներով պարգևատրվել է 165 ազատամարտիկ։ Եվս 38 ազատամարտիկ արժանացել է թանկարժեք նվերների և պատվոգրերի։ Արցախի Պաշտպանության բանակի զորախաղերի ժամանակ ԱՀ զինվորական կոմսարի հետ համատեղ Արցախի ազատամարտիկների միության կողմից ակտիվ մասնակցություն է ցուցաբերվել բանակի զորակոչային ռեսուրսների համալրման աշխատանքներին, ինչպես նաև իր մասնակցությունն է ցուցաբերել զորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունների ժամանակ։ Արցախյան ազատամարտի վետերանները շրջանի վարչակազմի, ԱՀ կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների հետ միասին տոն և հիշատակի օրերին տոնական նվերներով և համերգային ծրագրերով պարբերաբար այցելել են ՊԲ զորամասեր և սահմանապահ դիրքեր՝ ոգևորել և քաջալերել հայրենիքի սահմանները հսկող զինվորներին։ Ինչպես նշեց Ս. Աղաջանյանը, հաշվետու ժամանակաշրջանում միության և տարածքային միավորման մտահոգիչ հարցերից կարևորագույնը ազատամարտի վետերենների անվճար բուժման և բժշկական սպասարկման հարցն էր։ Այդ նպատակով արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտպանության բանակի հրամատարության հետ՝ նշված խմբի անձնաց բուժսպասարկումն անվճար հիմունքներով զինվորական հոսպիտալում իրականացնելու համար։ Ս. Աղաջանյանը նշված հարցում աջակցելու համար շնորհակալություն հայտնեց ԱՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին։ Տարածքային միավորում մուտք գործած դիմումների ուսումնասիրությունների արդյունքում ֆինանսապես և տնտեսապես առավել խոցելի վիճակում գտնվող միության անդամներին, զոհված և անհայտ կորած բազմաթիվ զինծառայողների ընտանիքների ցուցաբերվել է դրամական և նյութական օգնություն։ ԱԱՄ վարչության կողմից 2015-17թթ. Ասկերանի շրջանի ԱԱՄ անդամներին տարբեր նպատակներով տրամադրել է ընդհանուր առմամբ ավելի քան 16մլն. դրամ։ Ասկերանի ԱԱՄ տարածքային միավորումը համագործակցելով շրջանում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, կրթական, մշակութային և մարզական ոլորտների պատասխանատուների հետ պարբերաբար անցկացնում են տարբեր միջոցառումներ, որոնց հիմնական նպատակը մատաղ սերնդի մեջ հայրենասիրության սերմանում էր, ինչպես նաև վետերան - ազատամարտիկների առօրյան հետաքրքիր և բովանդակալից կազմակերպելու համար։ Հարկ է նշել, որ միության ղեկավարությունը համագործակցելով տարածքային միավորումների հետ, որպես բարոյական աջակցություÝ մեր հայրենակիցներին՝ մարտական հերթապահություն են իրականացրել Տավուշի մարզի սահմանում։ -2016թ. ապրիլյան իրադարձություների ժամանակ 190 ազատամարտիկ և երիտասարդ հաշված ժամերի ընթացքում կամավոր ներկայացել են ԱԱՄ և մեկնել առաջնագիծ։ 500-ից ավելի ազատամարտիկներ ապրիլի 2-ից մինչև 13-ը Ասկերանի գնդում պատրաստ սպասում էին՝ առաջնագիծ մեկնելու համար։ Մեծ էր ոգևորությունն ու Հայրենիքի ամեն մի թիզ հողը կյանքի գնով պատշտպանելու մեր տղաների ոգու տոկունությունը, ինչն անթաքույց հպարտություն ու խանդավառություն էր առաջացնում մեզ մոտ,- ասաց Ս. Աղաջանյանը։ Ասկերանի տարածքային միավորման նախագահի հաշվետվությունից հետո ներկաները դիտեցին Ասկերանի §Բերդ¦ շրջանային թերթի գլխավոր խմբագիր, ազատամարտի վետերան Վալերի Պետրոսյանի տեսաֆիլմը՝ ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման 2015-17թթ. կատարած աշխատանքների մասին, որտեղ հիմնական շեշտադրումն արված էր 2016թ. ապրիլյան իրադարձությունների վրա։ Արդարև, Արցախյան ազատամարտում բազմաթիվ նվիրական անուններ գրվեցին հայոց հերոսական պատմության հուշամատյանում։ Ազատամարտի վետերաններն իրենց ելույթներում բարձր գնահատեցին միության կատարած աշխատանքն ու հիմնական ուղղվածությունը՝ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությունն ու հայրենապահպան գաղափարներով ներարկումը։ Համագումարի պատվիրակներն Ասկերանի տարածքային միավորման 2015-17թթ. կատարած աշխատանքը գնահատեցին բավարար։ Միավորման նախագահ վերընտրվեց Սամվել Աղաջանյանը, հաստատվեց ԱԱՄ շրջանային խորհրդի կազմը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
|