ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՄԵՐԳ՝ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
29.11.2017 15:12

Նոյեմբերի 28-ին §Մռակած¦ պետական կամերային երգչախմբի համերգը Ասկերանի երաժշտասեր բնակչության համար աննխադեպ էր։ Երգչախմբի երգացանկում տեղ գտած ազգագրական և հայրենասիրական երգերը որպես երգարվեստի գոհարներ էին հնչում երգչախմբի և նրա մենակատարների շուրթերից։

Ասկերանցի հանդիսականներին ներկայացված

համերգային ծրագիրը բովանդակալից էր թե՛ ազգային - ազգագրական, և թե՛ հայրենասիրական ու ազգապահպան երգերի անթերի կատարմամբ, ինչն անչափ հուզիչ ու ոգևորիչ էր։ Տեղին եմ համարում նշել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի խոսքերի ճշմարտացիությունը. §Դուք կնվաճեք աշխարհը, քանզի կարողանում եք հուզել¦։

Արցախում երգչախմբային արվեստի զարգացման գործում իր ծանրակշիռ դերն ունի §Մռակած¦ պետական կամերային երգչախումբը։ Հարուստ ու բովանդակալից պատմությունի ունի այն։ Արդեն 17 տարի է, ինչ գործում է և իր գործունեության հիմքում  ազգային դիմագծի պահպանումն ու մաքրամաքուր հայկական անգին գոհարներն իր ունկնդիրներին անաղարտ մատուցումն է։ Երգչախումբը համերգային տարբեր ծրագրերով պարբերաբար հանդես է գալիս Արցախի Ðանրապետության տարբեր բնակավայրերում, պետական նշանակության տոներին և հանդիսավոր միջոցառումներին §Մռակածը¦ միշտ մեծ վարպետությամբ է ապահովում գեղարվեստական մասը։ Այն հանդես է գալիս նաև եկեղեցիների բացման հանդիսավոր արարողություններին։

Երգչախումբը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում կայացած §Մեկ ազգ, մեկ մշակույթ¦ խորագրով  փառատոնին, համերգային ծրագրով հանդես է եկել Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտական տանը։  2010-ին երգչախումբը ճանաչվել է Հայ Օգնության Միության 100-ամյակին նվիրված միջոցառման օրհներգի լավագույն կատարողª աշխարհի 26 պետությունների մեջ։ 2011-ին մասնակցելով ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացած  §Երգող աշխարհ¦ մրցույթին՝ գրավել է պատվավոր 1-ին տեղը, միաժամանակ արժանանալով §Հանդիսատեսի համակրանք¦ մրցանակին։

2013 թվականին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած §Փառաբանենք Աստծուն¦ երգչախմբային 4-րդ Միջազգային հոգևոր երաժշտության մրցույթում գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ նաև պարտադիր բոլոր երգչախմբերի համար երաժշտության լավագույն կատարող է ճանաչվել։ 2015-ին §Մռակածը¦ մասնակցել է Մոսկվայրում կազմակերպված §Արցախյան օրերը Մոսկվայում¦ խորագրով համերգին։ Այսօր էլ երգչախումբը հաստատուն քայլերով ամեն օր, ամեն ժամ իր պատմությունն է կերտում։

Երգչախումբը, կազմված լինելով գործի նվիրյալներից ամեն օր կայանում և հաստատում է իր գոյությունը շնորհիվ կոմիտասյան ոգու մաքրության,  շնորհիվ ազգային և համամարդկային արժեքներն իր մեջ կրող և տարածող Արցախի Հանրապետության վաստակավոր գործիչ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարինե Մեսրոպյանի՝ երգչախմբի յուրաքանչյուր անդամի հանդեպ տածած անսպառ հավատի:

Համերգային ծրագիրը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասում հնչեց ժողովրդական երգերի շարան՝ ազգային նվագարաններÇ նվագակցությամբ։ Հայ երաժշտական արվեստն էլ իր ժողովրդի նման պայքարել, թրծվել, հարատևել է դարերի ընթացքում։ Այն նույնքան հին է, որքան  հայ ժողովուրդը։  Այդ երգերում հայ ժողովրդի կյանքն ու կենցաղն է, նրա հոգեկան կերտվածքն ու բնավորության ազգային գիծը, հայրենի բնությունը։

Ծրագրի երկրորդ մասում երգչախմբի մենակատարների անթերի կատարումներով դահլիճը լցվեց հայրենասիրական երգ-երաժշտությամբ. §Պատիվ ունեմ¦, §Ես չեմ ուզում պատերազմ¦, §Մեր գյուղը սարի լանջին¦, §Ղարաբաղ իմ չքնաղ¦, §Կյանք ու կռիվ¦, §Շողա Շուշի¦, որոնք նվիրված էին զոհված հայ հերոսներին և Արցախ աշխարհում խաղաղության հարատևությանը։ Դրանք հնչեցին որպես աղոթք առ Աստված, որ այլևս երբեք զոհ չունենանք, և խաղաղությամբ բացվեն Արցախ աշխարհի արշալույսները։

Անկասկած, հայրենասիրությունն է Հայրենիքի պահպանման հիմնական գործոնը, որի գաղափարը դարերի ընթացքում հարստանում և պատմական հիշողության միջոցով սերունդներին է փոխանցվում։ Այսօր բոլորս պարտք ունենք մեր Հայրենիքի հանդեպ, և գերագույն պարտք է պաշտպանել, պահպանել այն և սերունդներին կտակել հզոր երկիր։

Համերգը եզրափակվեց Արմեն Մարտիրոսյանի §Մենք, իհարկե մենք¦ ստեղծագործությամբ։ Դահլիճը հոտնկայս ծափահարում էր։ Իրոք, երգչախումբը կատարել էր իր առջև դրված խնդիրը։

Եվ պատահական չէ, որ համերգից հետո բազմաթիվ հանդիսականներ ցանկություն հայտնեցին թերթի միջոցով իրենց երախտիքն ու շնորհակալությունը հայտնելու §Մռակած¦ պետական կամերային երգչախմբին՝  հայ երգ-երաժշտությունը բարձրակարգ մատուցելու, առօրյա հոգսերից կտրելու, հաճելի ու անմոռանալի պահեր պարգևելու համար։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Մարինե Մեսրոպյանը նշեց, որ երգչախմբի համար մեծ պատիվ է ելույթ ունենալ փառավոր մարտական ուղի անցած բերդաքաղաք Ասկերանում։

-Ասկերանը հերոսների հերոսական քաղաք է, հերոսներ, ովքեր իրենց աննկուն ոգով արմատավորվեցին Արցախյան պատմության մեջ։ Այսօր Ասկերանը մեզ գրկաբաց ընդունեց՝ մեծ խանդառավություն և ոգևորություն պարգևելով։ Մեր ամենօրյա գործունեությամբ մենք ջանում ենք մեր բազմաչարչար ազգի վերքերին սպեղանի լինել։ Կայացած հանդիպման համար մեր երախտագիտությունն ենք հայտնում շրջվարչակազմի ղեկավարությանը և մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանին, ում ջանքերի շնորհիվ կայացավ համերգը։ Հուսով ենք նաև, որ այս համերգն Ասկերանի շրջանում վերջինը չի լինի,- ասաց Մ. Մեսրոպյանը։

Այն որ մենք երաժշտասեր ազգ ենք, որն աշխարհին տվել է Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Շառլ Ազնավուր ու բազմաթիվ այլ հանճարներ, երիցս ապացուցվեց երգչախմբի յուրաքանչյուր անդամի՝ իր ասելիքը ունկնդրին հասցնելու արհեստավարժությամբ։ Եվ մեր ցանկությունն ու մաղթանքն է, որպեսզի երգչախմբի երգերը հնչեն աշխարհի մեծ բեմերից՝ յուրօրինակ դեսպանի դեր կատարելով՝ Արցախի միջազգային ճանաչման անխուսափելի գործընթացում։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter