ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԲԱԺՆՈՒՄ |
01.12.2017 18:44 |
Ոստիկանության շրջբաժնի պետ Արայիկ Գասպարյանը մեկ անգամ ևս կարևորելով ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի առջև դրված խնդիրները, հորդորեց կատարել այն ամենայն պատասխանատվությամբ և պարտքի մեծ գիտակցումով։ - Համոզված եմ, որ շրջբաժնի աշխատակիցներն այսուհետ ևս պատշաճ մակարդակով կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները՝ հասարակական կարգի անվտանգության պահպանման, հասարակական վայրերում և կենցաղային ոլորտում կատարվող հանցագործություններ ծնող պատճառները կանխելու ուղղությամբ։ Մենք պարտավոր ենք լիարժեք իրականացնել մեր գլխավոր գործառույթը՝ պայքար հանցավորության դեմ, հանցագործությունների կանխարգելում և բացահայտում, հասարակական կարգի պահպանում, - ասաց ոստիկանության շրջբաժնի պետը։ Վերջում համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և դրամական պարգևներով` մասնագիտական տոնի և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |