ԱՄԱՆՈՐԻ ԵՐԶԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ
28.12.2017 15:13

Դեկտեմբերի 27-ին Ասկերանի Հայ ավետարանչական ընկերակցության մանկապարտեզի կրտսեր և ավագ խմբերում տեղի ունեցավ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրած ցերեկույթ։ Թերևս, Ամանորը ոչ միայն փոքրերի, այլև բոլորիս ամենասիրված ու սպասված տոնն է։ Այդ տոների հետ ենք կապում ապագայի բարեկեցիկությունն ու ակնկալում միայն ամենալավն ու բարին։

Այսպիսի տոնական տրամադրվածությամբ էլ շուրջ մեկ հարյուրակի հասնող երեխաներ վաղ առավոտից՝ տոնական հանդերձանքով, ներկայացել էին Ասկերանի հայ ավետարանչական ընկերակցության հովանավորչությամբ արդեն շուրջ 20 տարի գործող մանկապարտեզի Ամանորյա  հանդեսին։ Երեխաներին ուրախ, զվարթ երգ ու պարին միացել էին դաստիարակները, ովքեր իրենց հոգու ողջ ջերմությունը հաղորդում են սանիկներին։ Շուտով ժամանեց նաև փոքրիկների ամենասիրելի և սպասված հեքիաթային հերոսը՝ Ձմեռ պապը, որի հետ նրանք շուրջպար բռնեցին տոնածառի շուրջը։ Ձմեռ պապի ձեռքից փոքրիկները նվերներ ստացան ու խոստացան բարի պապիկին խելոք լինել, ուշիմ ու կարգապահ, որպեսզի բոլորը հպարտանան իրենցով։

Նույն օրը Ամանորյա հանդես տեղի ունեցավ նաև ՀԱԸ գրասենյակի հովանավորչության տակ գործող §Շող¦ ցերեկային կենտրոնում, որին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանը։

Ողջունելով ներկաներին ՀԱԸ Ասկերանի գրասենյակի տնօրեն Անահիտ Դաիելյանը շնորհավորեց ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով, որպեսզ հույսն ու հավատը երբեք չլքեն մեզ և Աստծո սերը միշտ թագավորի բոլորիս հոգիներում։ Ապա բեմահարթակը տրամադրվեց փոքրիկներին։

Չնայած կենտրոնը դեռ մի քանի ամիսների պատմություն ունի, սակայն կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի համակարգված աշխատանքի արդյունքում տեսանելի էր դրական արդյունքը։ Երեխաները երգեցին, արտասանեցին և բեմականացում ցուցադրեցին։ Այս ամենն ուղղորդվում էր նրանց ծնողների ջերմագին ու սիրառատ հայացքների ներքո։ Կենտրոնի ամեն մի սան յուրահատուկ է և խմբավարների ուշադրության կենտրոնում։ §Շող¦ կենտրոն հաճախող սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների 22 երեխաների համար բարերարները ևս ամանորյա նվերներին էին պատրաստել, որոնք հանդեսից հետո հանձնվեցին երեխաներին։ Ասկերանի սոցիալական ապահովության տարածքային գործակալության կողմից երեխաներին օգնություն տրամադրվեց՝ սննդամթերքի տեսքով։

Ինչպես նշեց Անահիտ Դանիելյանը, ծառայության կողմից սննդամթերք է տրամադրվել նաև մանկապարտեզին, ինչի համար շնորհակալություն հայտնեց շրջվարչակազմի ղեկավարությանը յուրաքանչյուր հարցում ընդառաջելու համար, ինչպես նաև գոհունակություն հայտնեց բարերարներին՝ մշտապես իրենց կողքին գտնվելու համար։ Դահլիճը երեխաների հետ միասին երգեցին Աստծո սերը երգը՝ փառաբանելով Աստծուն, փառաբանվում է նաև բարի գործ կատարողը, քանի որ Աստված բարի է։

Ներկաներին Ամանորյա տոների առթիվ շնորհավորեց Կ. Մայիլյանը՝ մաղթելով խաղաղություն Արցախի երկնակամարում։

-Թող 2018 թվականը լինի առատության, բերք ու բարիքի տարի, որպեսզի հայկական ընտանիքներն ապրեն ապահովության պայմաններում՝ լավատեսությամբ համակված ու ապահով զգան սեփական հողում։ Որպեսզի մեր երեխաներն ունենան անհոգ մանկություն և Արցախ աշխարհի համար դառնան պիտանի մարդիկ,- ասաց Կ. Մայիլյանը։

Իրապես, լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երեխաներին սերը, հոգատարությունն ու  բազմակողմանի կրթությունն է, որոնք կօգնեն երեխաներին հավատալ իրենց ուժերին և հաջողությամբ դիմագրավելով կյանքի բոլոր դժվարություններին իրականացնել իրենց երազանքները՝ դառնալով հանրօգուտ բարիք ստեղծող քաղաքացիներ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter