ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
31.12.2017 18:05

Սիրելի հայրենակիցներ.

Անցնող տարին շրջանի համար, ընդհանուր առումով, հաջողակ տարի էր, որովհետև բոլոր բնագավառներում էլ հիմնականում կարողացել ենք հաջողություններ արձանագրել: Դա իրականություն դարձավ հնարավորությունների ու հեռանկարների ճիշտ գնահատման և մեր համախմբվածության շնորհիվ: Առկա ձեռքբերումներով, սակայն, բավարարվել չենք կարող, որովհետև քաջ գիտակցում ենք նաև մեր առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունն ու կարևորությունը: Այս առումով, կարծում եմ, գալիք տարում ևս մեր ոգևորությունների պաշարը պետք է համարժեք լինի անելիքների ծավալին, հատկապես որ 2018 թվականը ինչպես ողջ արցախահայության, այնպես էլ Ասկերանի շրջանի բնակիչների համար հոբելյանական է լինելու:

Ինչպես գիտեք, եկող տարվա փետրվարին լրանում է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը, ասել է թե` ազգային ոգու վերածննդի հոբելյանը պիտի դիմավորենք ու նշենք նորանոր հաղթանակներով:

Այս լավատեսությամբ էլ, սիրելի բարեկամներ, ցանկանում եմ, որ ձեր օջախներում իշխեն սերն ու բարությունը, խինդն ու բերկրանքը, եւ միայն հաջողություններն ուղեկցեն ձեզ։ Թող 2018 թվականը Արցախ աշխարհի համար լինի խաղաղության ու բարեկեցության տարի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter