ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԻ ՓԵՏՐՎԱՐԸ
16.02.2018 22:07

  Փետրվարի 15-ին Ասկերանում նշվեց Ղարաբաղյան Շարժման 30-ամյակը։ Իրապես Ղարաբաղյան Շարժումն այլընտրանք չուներ։ Ղարաբաղցու համբերության բաժակը վաղուց էր լցվել և պատեհ առիթ էր պետք, որ այն ժայթքեր։ Ժայթքեր, որպես հուրհրացող լավա, որն այլևս դեմ չէր առնի ընթացքը խոչընդոտող և ոչ մի արգելքի, այլ ճանապարհ պիտի հարթեր համառորեն։
Չնայած Ղարաբաղում պետական մակարդակով իրականացվող

սպիտակ եղեռնը սեղմում էր յուրաքանչյուրիս սիրտը, բայց և այնպես, խիզախություն, ինչու չէ, նաև անձնուրացություն էր պետք, խորհրդային ամբողջատիրական հսկա ռեժիմին դեմ դուրս գալու համար։ Եվ գտնվեցին նման մարդիկ, ովքեր սեփական անձն ու ճակատագիրը ստորադասեցին ազգային խնդրին, բազում վտանգներ հաղթահարելով, ժողովրդին նախապատրաստեցին 88-ի Վերազարթոնքին։
Ասկերան քաղաքում թևածում էր հայրենասիրական խրոխտ երգ-երաժշտությունը։ Հավաքվել էին ասկերանցիներն ու շրջակա գյուղերի բնակիչները տոնելու արցախահայության կարևորագույն պատմական իրադարձություններից մեկը՝ Ղարաբաղյան Շարժման 30-ամյակը։ Իսկ տոնական միջոցառումն սկսվեց Ասկերանի բերդի մատույցներից, որտեղից հաղթական երգով ու խորխտ քայլքով դեպի հրապարակ շարժվեցին զինվորականները, որոնց §Բերդ¦ շրջանային թերթի խմբագրատան մոտից միացան դպրոցականների հոծ շարքերը՝ զինված հայկական եռագույնով, §Միայն Հայաստանի հետ¦,§Արդար պահանջ՝ ոչ մի նահանջ¦, §Ոգին ամենազոր է¦, §Հայկական հողերը՝ Հայաստանին¦ պաստառներով, Շարժման 30-ամյակը խորհրդանշող դրոշակներով, փուչիկներով։ Հեռավոր 88-ին հենց խմբագրատանն էին հավաքվում շարժման ակտիվիստները, այստեղ է ձևավորվել շարժման նախաձեռնող խումբն ու մշակվել հետագա պլանները։
Տոնական միջոցառմանը ներկա էր ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, 
Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԱԺ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան սպաներ, շրջանի ուժային կառույցների ղեկավարներ, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, Շարժման նախաձեռնող խմբի անդամներ, ասկերանցիներ։ Ներկաներն այցելեցին պատմաերկրագիտական թանգարան՝ շարժման ակունքներից մինչև բաղձալի հաղթանակի մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսին, որի հեղինակն է Շարժման ակտիվիստ, §Բերդ¦ շրջանային թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը։ Ինչպես նշեց Վ. Պետրոսյանը Արցախյան Շարժումը համաժողովրդական գործ էր և յուրաքանչյուր ոք իր ուժերի ներածին չափով ու հնարավորությունների սահմաններում նպաստել է նրա ոտքի կանգնեցմանն ու զարգացմանը։ Այսօր, սակայն, շատերը հեշտությամբ շրջանցում են նախապատրաստական փուլը, հաշվի չառնելով, թե ինչպիսի վտանգավոր կամ ճակատագրական հետևանք կարող էր այն ունենալ։ 

Հանուն Հայրենիքի ազատության ու անկախության իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին խոնարհումի ու հարգանքի տուրք մատուցելուց հետո պետական պաշտոնյաները շարժվեցին դեպի Փետրվարի 22-ի հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ Շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումը։
Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը նշեց, որ ինչքան հեռանում ենք շարժման ակունքներից, այնքան ավելի ենք կարևորում նրա անհրաժշետությունը՝ փառք ու պատիվ տալով Շարժման փշոտ ու տատասկոտ ճանապարհին իրենց կյանքն ու առղջությունը զոհաբերած քաջորդներին։
1988-ը մեր կյանքում շատ բան փոխեց և՝ հիմնովին։ Ինչպե՞ս հանդուրժել, երբ մեր միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը սովետական Ադրբեջանի անվան էր, բազմաթիվ բնակավայրերի և մարզկենտրոն Ստեփանակերտի փողոցները հիմնականում ադրբեջանահունչ անուններով, հեռուստատեսությունը՝ ադրբեջանախոս, մեր գրքերը, թեև հայատառ, սակայն բաքվատիպ, մեր բոլոր մտահղացումները, երազներն ու ձգտումներն անպայման Բաքվում պլանավորված։ Իսկ Երևանի հետ ցանկացած կապ համարվում էր ազգայնամոլություն։
ԱՀ ԱԺ պատգամավոր, Շարժման առաջամարտիկ Ալյոշա Գաբրիելյանը ողջունելով ներկաներին, ասաց, որ 30 տարիների հեռավորությունից հայացք ձգելով հպարտությամբ է համակվում, որ հանուն այսօրվա ազատ, անկախ երկիր ունենալու համար արել են հնարավոր ամեն ինչ։
Ասկերանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանը միանալով հնչած բոլոր շնորհավորանքներին ասաց, որ Աստված ստեղծել է մարդկանց ոչ թե միմյանց վրա, այլև բնության և կենդանիների վրա իշխելու ѳٳñ։
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունելով ասկերանցի հերոսական ժողովրդին, կարևորեց Ասկերանի և ասկերանցիների դերն ու նշանակությունը ԱրցախÛան ազատամարտի տարեգրության ողջ ընթացքում ստաձնած ամրակուռ և անառիկ բերդապարիսպի դերը։
Հիրավի, փետրվար ամսով սկսվեց մեր դարավոր փափագը՝ առաջին հաղթանակը, երբ Աղդամի կողմից թուրք խառնամբոխը ճանապարհին ավերելով բոլոր հայկականը շարժվեց դեպի Ասկերան, նպատակ ունենալով հասնել մինչև մարզկենտրոն Ստեփանակերտ։ Պատմական այդ օրը միաբանությամբ ու միակամությամբ թշնամին ետ շպրտվեց՝ դարավոր նենգ մտադրությունն անկատար թողած։ Դա 1988-ի փետրվարի 22-ն էր։ Պատմության մեջ այդ օրը մեր հիշողություններում մնաց անջնջելի, իսկ Ասկերանի քաղաքապետարանի որոշմամբ այն հռչակվեց Ասկերան քաղաքի Վերածննդի օր, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ հեռավոր 88-ին առաջին անգամ բռուցքվեցին ասկերանցիները և որտեղ այժմ նշվում են պետական նշանակության տոներն ու իրադարձությունները՝ կոչվեց Փետրվարի 22-ի հրապարակ։
Վերջում, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը Շարժման մի խումբ ակտիվիստների պարգևատրեց շրջվարչակազմի պատվոգրերով։
Փաստորեն, փետրվարին դրվեց մեր հետագա հաղթանակների սկիզբը, որը պատմության մեջ արժևորվեց նաև ասկերանցիների հաղթանակով։


Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter