ՇՈՂ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
21.01.2018 12:05

Հայ Ավետարանչական ընկերակցության հովանավորչությամբ արդեն շուրջ 20 տարի է, ինչ Ասկերանում գործում է մանկապարտեզ։ Ամիսներ առաջ ընկերակցությունը մանկապարտեզի շենքում բացել է նաև §Շող¦ կենտրոնը, որի նպատակը սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին աջակցելն ու սատարելն է, նրանց հոգսը փոքր-ինչ չափով թեթևացնելը։

Իրապես լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երեխաներին, բազմակողմանի կրթությունն է, ինչը մեծապես կօգնի երեխաներին հավատալ իրենց ուժերին, կյանքի դժվարին իրավիճակներին

հաջողությամբ դիմագրավել և դառնալ հանրությանն օգտակար և բարիք ստեղծող քաղաքացիներ:

Հունվարի 19-ին տեղի ունեցավ §Շող¦ ցերեկային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀԱԸ ՀՀ և Արցախի ներկայացուցիչներ, շրջվարչակազմի աշխատակազմի, Ասկերանի համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր։

Հյուրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով, իսկ կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանին, ՀԱԸ Ասկերանի գրասենյակի տնօրեն Անահիտ Դանիելյանին և ՀԱԸ ՀՀ ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանին։

Չնայած կենտրոնը դեռ մի քանի ամիսների պատմություն ունի, սակայն կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի համակարգված աշխատանքի արդյունքում տեսանելի էր դրական արդյունքը։ Երեխաներն արտասանեցին, երգեցին Հայրենիքի գովքն ու նրա հավատարիմ զինվորը դառնալու պատրաստակամությունը։ Այս ամենն ուղղորդվում էր հյուրերի և նրանց ծնողների ջերմագին ու սիրառատ հայացքների ներքո։ Կենտրոնի ամեն մի սան յուրահատուկ է և խմբավարների ուշադրության կենտրոնում։ Կենտրոնում արվում է հնարավոր ամեն ինչ սոցիալապես առավել խոցելի խմբին պատկանող խավի հոգսերը փոքր ինչ թեթևացնելու, աջակցելու և Արցախի համար պիտանի սերունդ դաստիրարակելու համար։

Դպրոցից հետո երեխաները հաճախում են կենտրոն, որտեղ ճաշակում են տաք կերակուր և մասնակցում տարբեր դասընթացների: Այստեղ հնարավորություն է ընձեռվում նաև, որպեսզի ծնողները և երեխաները օգտվեն հոգեբանի և սոցիալական աշխատողների ծառայություններից, որոնք ուղված են անհատական և ընտանեկան խնդիրների լուծմանը: Արդեն 100 տարի է, ինչ գործում է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը և այսօր այն գործում է աշխարհի 24 երկրներում: Այն ցեղասպանությունից հետո Հայ ժողովրդի վերածննդի անբաժանելի մասը դարձավ՝ աջակցելով ու նպաստելով տարբեր կրթական հաստատությունների գործունեությանն ու բարեգործական ծրագրերի իրականացմանը Սփյուռքում, Հայաստանում և Արցախում:

ՀԱԸ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանը, ողջունելով ներկաներին ասաց, որ կազմակերպության նպատակն է օգնել մարդկանց, որպեսզի բարձրանա նրանց կյանքի որակը և կարողանան կյանքի դժվարություններին հաղթանակով դիմագրավեն։ Հ. Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին ու բարերաներին, որոնց աջակցությամբ

գործում են §Շող¦ կենտրոններն ու իրականացվում բազմաթիվ բարեգործական և ազգանպաստ ծրագրեր։

-Արդեն հինգ տարի է, ինչ ՀԱ ընկերակցությունը ձեռնամուխ է եղել հայկական երկու հանրապետություններում §Շող¦ կենտրոնների բացմանը։ Նպատակն է, որպեսզի երեխաներին հնարավորություն տրվի զարգացնեն իրենց կարողությունները, և մանավանդ սեր սերմանվի կրթության հանդեպ, քանզի լավագույն պարգևը, որ կարող ենք տալ՝ դա կրթությունն է։ Կազմակերպությունը կարևորել և կարևորում է մատաղ սերնդի կրթությունը, ինչն էլ վկայում են կրթական ծրագրերին ամեն կերպ աջակցելն ու այդ բնագավառներում ներդրումներ կատարելը։ Ուստի այս կենտրոնի նպատակն է, որպեսզի այստեղ հաճախող յուրաքանչյուր երեխա լավ սովորի, իր ուրույն ու արժանի տեղը գտնի այս կյանքում,- ասաց Հ. Ներսիսյանը։

ՀԱԸ Ասկերանի գրասենյակի տնօրեն Անահիտ Դաիելյանը շնորհակալություն հայտնեց բարերարներին՝ ինչպես նաև գոհունակություն հայտնեց նրանց մշտապես իրենց կողքին գտնվելու համար՝ մաղթելով, որպեսզ հույսն ու հավատը երբեք չլքեն մեզ և Աստծո սերը միշտ թագավորի բոլորիս հոգիներում։

-Այսօր մեզ համար նշանակալից և խորհրդանշական օրն է։

§Շող¦ կենտրոնի բացումը մեծագույն ու արժեքավոր գործի սկիզբն է, որը ուղի է հարթում մեր սաների ճիշտ կայացմանն ու մտահորիզոնի ընդլայնմանը։

Մեծ սիրո դրսևորումը և հույսի դուռն ամուր հիմնաքար կդառնան ու կնպաստեն մեր երկրի բնականոն կյանքի զարգացման ընթացքին և ներդաշնակ կյանքի ապահովմանը, որտեղ ոչ մի բացասական երևույթ չի կարող տեղ գտնել։ Ստեղծարար ուժի զորությամբ և օրրանի բացման շնորհիվ մենք կհասնենք ցանկալի արդյունքի։ Կդրսևորվի մարդկային վեհ որակներ, կարվի հնարավոր ամեն ինչը, մեր առջև դրված նպատակին հասնելու համար,- ասաց Ա. Դանիելյանը։

ՀԱԸ կազմակերպության ներկայացուցիչներին, §Շող¦ կենտրոնի, ինչպես նաև մանկապարտեզի ողջ անձնկազմին երախտագիտության և շնորհակալության խոսք ասաց Ասկերանի շրջվարչկազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։

- Բոլոր ժամանակներում էլ կրթությունը կարևոր տեղ ու դեր է ունեցել: Փոխվել են ժամանակները, ավելի է կատարելագործվել կրթության որակը: Հետևաբար էլ ավելի է բարձրացել նրա դերը: Այն, ինչ արվում է թե Շող կենտրում և թե մանկապարտեզում կատարվում է առանձնահատուկ ու ինքնանվիրումով, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում համախմբված այս կոլեկտիվին։ Թող 2018 թվականը լինի առատության, բերք ու բարիքի տարի, որպեսզի հայկական ընտանիքներն ապրեն ապահովության պայմաններում՝ լավատեսությամբ համակված ու ապահով զգան սեփական հողում։ Որպեսզի մեր երեխաներն ունենան անհոգ մանկություն և Արցախ աշխարհի համար դառնան պիտանի մարդիկ,- ասաց Կ. Մայիլյանը։

Տոնական միջոցառմանն իրենց մասնակցություն են բերել ՀԱԸ կիրակնօրյայի ու Ասկերանի ՄՊՍԿ կենտրոնի Իվանյանի մասնաճյուղի սաները։

Վերջում երեխաներն ու բարերարները միասնության շուրջպար բռնեցին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter