ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ |
31.03.2018 17:06 |
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարևորել է գյուղական բնակավայրերի շարունակական եւ համաչափ զարգացումը՝ համարելով այն Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման եւ ժողովրդագրության բարելավման կայուն հիմքերից մեկը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների որակի եւ արդյունավետության պահպանման ուղղությամբ: Այցելության առաջին կանգառը Նախիջևանիկում էր, որի ճանապարհները բավականին բարեկարգված էին և գյուղացիների հավաստմամբ գյուղ հասնելու ճանապարհը կրճատել է շուրջ 15 րոպեով։ Այստեղ միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներին մեծ ոգևորությամբ են լծվել՝ մեծ, թե փոքր։ Ոգևորությունն ակնառու էր բոլորի մոտ։ Լայնամասշտաբ շինհարթակի վերածված Նախիջևանիկում շուտով անցյալով են խոսելու նախկին անհարմարավետ ու խորդուբորդ ճանապարհների մասին, որոնցով անցնելն իսկական փորձություն էր, հատկապես, մեքենաների համար։ Արցախի նախագահին գյուղի մասին ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց համայնքի ղեկավար Անատոլի Սահակյանը, իսկ նախիջևանիկցի Արամ Սարուխանյանին է պատկանում գյուղամիջյան ճանապարհների ու կառուցվելիք շինությունների գծագրերը, որոնք շուտով իրականություն են դառնալու։ Բարեկարգման աշխատանքներն արդեն կարևոր փուլում են։ Ա. Սարուխանյանը վստահ է, որ շուտով ունենալու են ավելի բարեկարգ ու աչք շոյող գյուղ՝ երկկողմանի ընդգծված հարմարավետ ու շքեղ ճանապարհով։ -Աշխատանքներն իրականացվում են գյուղացիների ուժերով և առավել ակտիվ են երիտասարդները, ովքեր չնայած չունեն պատշար-վարպետի որակավորում, սակայն հմուտ վարպետների պես են աշխատում, քարը քարին դնելով սեփական գյուղն են շենացնում,- ասում է Արամը և հավաստիացնում, որ պատշար մասնագետի պակաս չի զգացվում։ Նախագահ Բակո Սահակյանի առաջարկով նախիջևանիկցի երիտասարդ պատշարները հաջորդ շաբաթվանից հնարավորություն կունենան Շուշիի արհեստագործական ուսումնարանում վերապատրաստման դասընթացներ անցնել։ Վարդաձորում նախագահին դիմավորեցին նույնքան ոգևորությամբ։ Նրանց համար անչափ կարևոր են նման այցելությունների անհրաժեշտությունը։ Վարդաձորցի արհեստավորները նույնպես հնարավորություն կունանան իրենց մասնագիտական կարողություն-ները կատարելագործել Շուշիի արհեստագործական ուսումնարանում։ Համայնքի ղեկավար Սամվել Սառաջանյանը հյուրերին ներկայացրեց համայնքի հիմնախնդիրներն ու առաջընթացները, մասնավորապես կանգ առնելով գյուղատնտեսության վրա, քանզի համայնքում վերջին ժամանակաշրջանում առաջընթացը հենց հողագործության և անասնապահության բնագավառում է արձանագրվել։ Նա օրինակ բերեց անասնապա-հության ոլորտում սեփական տնտեսության հաջողված փորձը։ Խոսքը տոհմային կովերի կաթնատվության մասին է՝ 2 կովերից օրական մոտ 50լ կաթ են ստանում։ Առաջարկ հնչեց ավելացնել տոհմային կովերի քանակն ու լուծել արտադրանքի իրացման խնդիրը։ Նախագահը հավաստիացրեց, որ ինչպես և նախորդ տարիներին՝ պետությունը միշտ էլ սատարելու և աջակցելու է գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Վարդաձորում ևս մեծ թափով շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքները շուտով կավարտվեն, հենապատերի աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։ Վարդաձորցիները լիահույս են, որ մոտ ապագայում բարեկարգ ճանապարհների հետ մեկտեղ կունենան նաև գեղեցիկ ներկված դարպասներ, ինչու չէ նաև միանման բարեկարգ տանիքներ։ Նմանատիպ աշխատանքներն անշուշտ ազդում են գյուղաբնակների ապրելակերպի վրա, գեղեցիկ ու հարմարվետ բնակավայրում ապրելու, այն շենացնելու տրադրություն ստեղծում։ Վրազաբունում և Սառնաղբյուրում ևս մեծ թափով շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Նախագահ Բակո Սահակյանի հետ անմիջական զրույցի ընթացքում տեղաբնակները խոսեցին իրենց հուզող խնդիրներից ու ապագա պլաններից։ Համայնքների զարգացման ծրագիրն աշխատատեղերով ապահովելու առումով սպասելի էին։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ սեփական բնակավայրը բարեկարգելու և շենացնելու հետ մեկտեղ շինարարները նաև կատարած աշխատանքի դիմաց պետությունից վարձատրվում են։ Ինչպես նշեց Սառնաղբյուրի համայնքի նախկին ղեկավար Էդուարդ Գաբրիելյանը, ով շուրջ 25 տարի ղեկավարն է համայնքը, 12-13 հոգի ընդգրկված են շինարարական աշխատանքներում և կարողնում են հոգալ իրենց ապրուսի միջոցը։ -Թշնամին տեսնելով, որ մենք ճանապարհներ ենք կառուցում, արդեն իսկ հասկանում է, որ մենք մեկ մետր անգամ ետ գնացողը չենք, ոչ էլ առավելապես հողեր ետ տվողը,- ասում է Է. Գաբրիելյանը, ով բոլորովին վերջերս կամավոր հանձնել է համայնքի ղեկավարի պարտականությունները ավելի երիտասարդ ու ավյունով լեցուն համագյուղացուն։ Համայնքում, թերևս մտահոգիչ են մնում խմելու ջրի և Արցախի հանրային հեռուստատեսության և խմելու վջրի բացակայության խնդիրները։ Պազվեց նաև, որ Սառնաղբյուրում ակունքները մաքրելու, Նախիջևանիկում ջրի ամբարման խնդիրներ կան։ Բակո Սահակյանը հանձնարարականներ տվեց համապատասխան մարմիններին այս խնդիրները կարճ ժամանակամիջոցում լուծել ուղղությամբ։ Շրջայցի վերջին կանգառը Խրամորթում էր, որը ևս ընդգրկված է բնակավայրերի բարեկարգման և զարգացման պիլոտային ծրագրում։ Ինչպես նշեց քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը պիլոտային ծրագրում ընդգրկված յոթ համայնքներում մինչև տարեվերջ բարեկարգման աշխատանքներ են ընթանալու, որը կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելու և ավելի բարեկարգ գյուղ ունենալու նպատակ է հետապնդում։ Այս աշխատանքների ընթացքում գյուղերը ձերբազատվում են նաև պատերազմի թողած ծանր հետքերից, ավերակներից։ Հին փլատակների քարերն օգտագործվում են հենապատերի համար, դեպի գյուղ տանող ճանապարհը դարձնելով ավելի հարմարավետ։ Բավականին ժամանակ է, ինչ Խրամորթում ճանապարհների բարեկարգման և հենապատերի կառուցման աշխատանքներ են տարվում։ Դեպի գյուղ տանող գլխավոր ճանապարհն ավելի բարետես դարձնելու համար վարպետները ջանք ու եռանդ չեն խնայում։ Գյուղում մեծ աշխատանքներ են տրվում նաև պատերազմի կործանարար հետքերը վերացնելու ուղղությամբ, կատարվում են գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։ Խրամորթի համայնքի ղեկավար Արգեն Մկրտչյանի հավաստմամբ, հետագայում գյուղամիջյան ճանապարհները նախատեսում են սալապատել և մի քանի տեղ կառուցել թոնրատներ՝ ապահովելով արցախյան գյուղերի գրավչությունը, այն դարձնել խնամված, գրավիչ օտարերկրյա քաղաքացիների, զբոսաշրջիկների համար։ Նախատեսվում է նաև վերակառուցել ու գործարկել երկար տարիներ անգործության մատնված ջրաղացը և դարձնել այն զբասաշրջիկների համար գրավիչ ու հայկական կոլորիտով հագեցած այցելության վայր։ Նպատակներ ու ծրագրեր շատ կան, և պետության աջակցության նման ծրագրերի շրջանակներում Խրամորթում նախատեսում են պահպանելով վայրի բնության առանձնահատկությունները նաև հայկական մշակութային տարրեր հաղորդել շրջակա միջավայրին։ Գյուղական համայնքների բարեկարգ-ման և զարգացման ուշագրավ այս ծրագրի գլխավոր նպատակը մեկն է. հզորացնել գյուղական համայնքները՝ բացահայտելով և իրացնելով նրանցից յուրաքանչյուրի թաքնված ներուժը, մրցակցային առավելությունները և միավորելով բնակիչների ջանքերը իրենց իսկ ձեռքերով ստեղծել հարազատ բնօրրանի բարեկեցիկ ապագան։ Հիրավի, Հայրենիքի և հարազատ ժողովրդի հանդեպ ունեցած նվիրվածության շնորհիվ կարելի է հասնել բարձունքների։ Ասել է թե, Հայրենիքը սիրում են ոչ թե նրա մասին գեղեցիկ խոսքեր արտասանելով, այլև գործնական քայլեր կատարելով։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |