ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
27.03.2018 17:20

Հայկական ուսումնասիրությունների §Անի¦ կենտրոնի և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ մարտի 23-ին ՀՀ Գրողների միության ճեմասրահում բացվեց Վալերի Պետրոսյանի §Ղարաբաղյան Շարժման 30-ամյակը 30 լուսանկարներում¦ խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսն առանձնահատուկ էր և՛ լուսանկարների յուրատիպությամբ ու բացառիկությամբ, և կազմակերպվածությամբ, քանզի Վալերի Պետրոսյանն արցախցի առաջին ֆոտովավերագիրն է, ում լուսանկարները ներկայացվում են Հայաստանում՝ նման մակարդակով։ Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները Վալերի Պետրոսյանի անձնական արխիվում պահպանված լուսանկարներից ապագայում ևս կազմակերպվելու են ցուցահանդեսներ՝ տարբեր թեմաներով։

Ողջունելով ներկաներին ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց ցուցահանդեսի գաղափարի, Ղարաբաղյան Շարժման ակունքների և այդ դժվարին ճակատում նաև գրողների կատարած, ստանձնած բարդ ու դժվարին աշխատանքը։ Նա անդրադարձավ նաև ցուցահանդեսի հեղինակի անցած ուղուն՝ Շարժման ակունքներից մինչև 2016թ. թվականի ապրիլյան պատերազմ։

-Սահմանափակ թվով լուսանկարներում դժվար է ներկայացնել պատմության ողջ ընթացքը, սակայն ներկայացված խորհրդանշական լուսանկարներում պարզ երևում են նաև Հայաստանի և Արցախի գրողների մասնակցությունը համազգային պոռթկմանը։ Եվ երբ հետահայացք նայում ենք, զգում ենք այն ամբողջ թափն ու կուտակված լարումը, որ տարիներով եղել է ժողովրդի մեջ, ինչպես է արտահայտվում զանգվա-ծների, մարդկանց արտահայտության մեջ։ Լուսանկարները զսպանակի պես բացված  ներկայացնում են մեր պատմության այդ դժվարին և զարթոնքի վեհություն ունեցող վայրկյաններում, ժամերում, օրերում, տարիներում։  Բնականաբար, այստեղ նաև այդ լարումը մեզ թելադրում է, որ հեշտ չի լինելու, և բնականաբար Շարժմանը պատերազմ հետևեց։ Մենք պատմություն պետք է իմանանք, որպեսզի պատմություն կերտենք։ Ահա  Վալերի Պետրոսյանի վեհ առաքելությունը. պատմությունը լուսանկարի ձևով ներկայա, որպեսզի շարունակվի հետագայում, և ներկայիս ու գալիք սերունդները ճանաչեն մեր ժողովրդի պատմությունը։ Վալերիի կատարածը հրաշալի գործ է, նա հիմա էլ շարունակում է զբաղվել իր սիրած գործով՝ համատեղելով այն խմբագրի բարդ ու պատասխանատու աշխատանքի հետ,- ասաց Է. Միլիտոնյանը։

Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի տնօրեն Թաթուլ Հակոբյանը խոսելով Ղարաբաղյան Շարժման և պատերազմի անձնական արխիվների մասին, չափազանց կարևորեց Վալերի Պետրոսյանի կատարած գործը։

-Այս տարվա հունվարին ծանոթացա Վալերիին և տեսա նրա անձական արխիվը, որտեղ խնամքով գրառումներ են արված և պահպանվում են հարյուրավոր ժապավեններ՝ Շարժման և պատերազմի մասին։ Անձնական արխիվներում պահպանվում են շատ կարևոր տեղեկություններ և դրանք կարևորվում են այն իմաստով, որ դրանք շատ ավելի չեզոք են,- ասաց Թ. Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կայացմանն ու անցկացմանը նպաստած և աջակցած անձնաց։

Իր հերթին Վալերի Պետրոսյանը ՀՀ զանգվածային լրատվամիջոցներին ներկայացրեց լուսանկարների տարեգրությունն ու դրանց հետ կապված դեպքերն ու իրադարձությունները՝ հայոց պատմության մեջ ամենակարևորագույն ժամանակահատվածներից մեկի՝ Ղարաբաղյան Շարժման ժամանակ, որոնցից շատերն այսօր արդեն զավեշտալի են թվում։ Նա առաջինն էր, ով լուսանկարեց շարժման մեկնարկը՝ 1988-ի փետրվարի 12-ին Ասկերանի, փետրվարի 13-ին Ստեփանակերտի, ապա նաև փետրվարի 20-ին Երևանի առաջին հանրահավաքները: §Մեր գաղափարական հենքն էր՝ Արցախի միացումը Հայաստանին: Ընտրել էինք անկախության ճանապարհը, որին էլ հասանք¦,-լրատվամիջոցների հետ զրույցում նշեց լուսանկարիչը:

ՀՀ գրողների միության նախագահ Է. Միլիտոնյանը §Ղարաբաղյան Շարժման 30-ամյակը 30 լուսանկարներում¦ ցուցահանդես կազմակերպելու համար Վալերի Պետրոսյանին հանձնեց պատվոգիր-վկայագիր։ Վ. Պետրոսյանի լուսանկարները ՀՀ գրողների միությունում ցուցադրվեցին մեկ շաբաթ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter